Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (10.12.2021-13.10.2023)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2011.05.02/9(392) Հոդ.278
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
03.03.2011
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2011

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 մարտի 2011 թվականի N 202-Ն

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ, ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1194 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 49-րդ հոդվածը, 66-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին պարբերության և 67-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ, 15-րդ և 26-րդ կետերի դրույթները՝ առևտրային կազմակերպություններում պետության սեփականություն հանդիսացող բաժնետոմսերից (բաժնեմասից) ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը խմբ. 09.12.21 N 2013-Ն)

1. Հաստատել`

1) կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների շահույթի բաշխման և պետության բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժին վճարելու մասին առևտրային կազմակերպության խորհրդի (ժողովի) առաջարկության օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի ապրիլի 1-ից և կիրառվում է 2010 թվականի և հաջորդ տարիների գործունեության արդյունքում առևտրային կազմակերպությունների կողմից ստացվող շահութաբաժինների (շահութամասերի) հաշվարկման և վճարման գործընթացների նկատմամբ:

(2-րդ կետը լրաց. 27.02.20 N 220-Ն, փոփ. 09.12.21 N 2013-Ն)

3. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող առևտրային կազմակերպությունների 2001-2009 թվականների ֆինանսատնտեսական գործունեության արդյունքում ստացված զուտ շահույթից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման գործընթացը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշմամբ:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման 5-րդ կետում «2001 թվականի և հետագա տարիների» բառերը փոխարինել «2001-2009 թվականների» բառերով:

5. Սույն որոշման կատարման նկատմամբ վերահսկողությունը դնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

 Տ. Սարգսյան

 

2011 թ. մարտի 11
Երևան 

 

 

 

Հավելված N 1

 ՀՀ կառավարության 2011 թվականի

 մարտի 3-ի N 202-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻՑ ՍՏԱՑՎՈՂ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս (բաժնետոմսեր) ունեցող առևտրային կազմակերպությունների զուտ շահույթի բաշխման ուղղությունները, պետության բաժնեմասից (բաժնետոմսերից) ստացվող շահութաբաժինների հաշվարկման և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման գործընթացում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմասի կառավարման լիազորություններն իրականացնող մարմինների (այսուհետ` լիազորված մարմիններ) աշխատանքի կազմակերպման և այդ գործընթացի նկատմամբ վերահսկողության հիմունքները:

2. (կետն ուժը կորցրել է 09.12.21 N 2013-Ն)

 

II. ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ

 

3. Շահութահարկի գծով ծախսի նվազեցումից հետո առևտրային կազմակերպության տրամադրության տակ մնացող շահույթը (այսուհետ` զուտ շահույթ) բաշխվում է հետևյալ ուղղություններով`

1) պահուստային հիմնադրամի ձևավորում, որն իրականացվում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 43-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխան.

2) շահութաբաժինների վճարում բաժնետերերին (մասնակիցներին)` սույն կարգի պահանջներին համապատասխան.

3) նպատակային նշանակության (կուտակման, սպառման, սոցիալական ոլորտի) հիմնադրամների ստեղծում:

4. Նպատակային նշանակության հիմնադրամներ ստեղծելիս առևտրային կազմակերպությունները կարող են կիրառել զուտ շահույթի բաշխման երկու մեթոդ`

1) առաջին մեթոդի դեպքում առևտրային կազմակերպության տրամադրության տակ մնացող զուտ շահույթը բաշխվում է նպատակային հիմնադրամների միջև, որոնք կարող են լինել`

ա. կուտակման հիմնադրամ, որը ներառում է առևտրային կազմակերպության արտադրության զարգացման և նոր գույքի ձեռքբերման (ստեղծման) այլ միջոցառումների իրականացմանն ուղղվող միջոցները,

բ. սոցիալական ոլորտի հիմնադրամ, որը ներառում է սոցիալական ոլորտում կապիտալ ներդրումների ֆինանսավորմանն ուղղվող միջոցները,

գ. սպառման հիմնադրամ, որը ներառում է սոցիալական ոլորտի (բացառությամբ կապիտալ ներդրումների) զարգացմանն ուղղվող միջոցները, այդ թվում` աշխատողների նյութական խրախուսմանը, միանգամյա օգնությանը, դեղորայքի ձեռքբերմանը, բուժման ու հանգստի ուղեգրերի վճարմանը և այլն.

2) երկրորդ մեթոդի դեպքում առևտրային կազմակերպության տրամադրության տակ մնացող զուտ շահույթը հիմնադրամների միջև չի բաշխվում, այլ ստեղծվում է միասնական բազմանպատակային հիմնադրամ:

5. Զուտ շահույթի բաշխման երկու մեթոդների կիրառման դեպքում էլ առևտրային կազմակերպությունն ըստ հիմնական ուղղությունների զուտ շահույթի բաշխման համամասնությունները որոշում է ինքնուրույն (եթե այլ բան նախատեսված չէ սույն կարգով)` պահպանելով առևտրային կազմակերպության զարգացումն ապահովող կուտակման առաջնահերթությունը:

6. Շահութաբաժինների հաշվարկման նպատակով զուտ շահույթի բաշխման համամասնություններն առանձին առևտրային կազմակերպությունների համար կարող են սահմանվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

 

III. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՎՃԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԱՐԵԿԱՆ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԲԱԶԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

7. Կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից նախորդ ֆինանսական տարվա արդյունքներով ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների հաշվարկման բազան (այսուհետ` հաշվարկման բազա) կազմված է երեք բաղադրիչից`

1) հաշվետու տարվա զուտ շահույթ (վնաս).

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 1238-Ն որոշման 4-րդ կետով հաստատված` ծախսերի առավելագույն թույլատրելի սահմանաչափերը գերազանցող գումարների, նույն որոշման 6-րդ կետով սահմանված ծախսերի (որոնք պետք է իրականացվեն շահութաբաժնի հաշվարկումից հետո առևտրային կազմակերպության տրամադրության տակ մնացող զուտ շահույթի հաշվին) և 7-րդ կետով սահմանված` լիազոր մարմնի կողմից կատարված ստուգումներով և վերստուգումներով արձանագրված` առևտրային կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում ցույց չտրված կամ պակաս ցույց տրված հասույթի հանրագումարի չափով ավելացումներ զուտ շահույթին (այսուհետ` զուտ շահույթին ավելացումներ).

3) հաշվետու տարվան նախորդող տարվա (այսուհետ` նախորդ տարի) վերջի դրությամբ կուտակված վնաս:

8. Առևտրային կազմակերպությունների կողմից ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների հաշվարկման բազան ձևավորվում է հաշվետու տարվա զուտ շահույթի և զուտ շահույթին ավելացումների հանրագումարից: Ընդ որում, եթե`

1) հաշվետու տարվա տնտեսական գործունեության արդյունքում առաջացել է զուտ շահույթ, իսկ նախորդ տարվա վերջի դրությամբ առկա է կուտակված վնաս, ապա շահութաբաժինների հաշվարկման բազան ձևավորվում է հաշվետու տարվա զուտ շահույթի, զուտ շահույթին ավելացումների հանրագումարի և նախորդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնասի դրական տարբերության գումարից: Ընդ որում, եթե հաշվետու տարվան նախորդող հինգ տարիների գործունեության արդյունքում առկա են կուտակված վնասներ, ապա վեցերորդ տարվանից սկսած կուտակված վնասները շահութաբաժինների հաշվարկման բազայից չեն նվազեցվում.

2) հաշվետու տարվա տնտեսական գործունեության արդյունքում առաջացել է վնաս, սակայն զուտ շահույթի ավելացումների հանրագումարը գերազանցում է վնասի չափը, ապա շահութաբաժինների հաշվարկման բազան ձևավորվում է այդ ավելացումների հանրագումարի և հաշվետու տարվա վերջի դրությամբ արձանագրված վնասի դրական տարբերությունից:

9. (կետն ուժը կորցրել է 09.12.21 N 2013-Ն)

 

IV. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ 50 ՏՈԿՈՍ ԵՎ ԱՎԵԼԻ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՏԱՐԵԿԱՆ ԵՎ ՄԻՋԱՆԿՅԱԼ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

10. Կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումն ընդունում է ժողովը` օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

11. Շահութաբաժինների հաշվարկման բազայի ձևավորման խնդրի քննարկման նպատակով կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունները բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովների գումարումից 30 օր առաջ, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, լիազորված մարմիններ են ներկայացնում հաշվետվական փաթեթները` հետևյալ կազմով՝

1) սույն որոշման N 2 հավելվածի ձևով կազմված ամփոփ առաջարկությունները` Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժիններ վճարելու (չվճարելու), ինչպես նաև վճարման ենթակա շահութաբաժինների չափի վերաբերյալ.

2) հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն առևտրային կազմակերպությունների կողմից պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները.

3) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1110-Ն հրամանով հաստատված շահութաբաժնի հաշվարկները:

(11-րդ կետը լրաց. 05.04.12 N 400-Ն, խմբ. 09.12.21 N 2013-Ն)

12. Լիազորված մարմինների կողմից առաջարկությունների ընդունման (Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության հետ համաձայնեցման) դեպքում, առևտրային կազմակերպությունները ժողովի որոշմամբ մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին են փոխանցում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների գումարները:

13. Ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժնի չափը սահմանվում է հաշվետու տարվա տնտեսական գործունեության արդյունքում ձևավորված շահութաբաժնի հաշվարկման բազայի 50 տոկոսի չափով:

14. Շահութաբաժնի սահմանված չափը (տոկոսը) առանձին առևտրային կազմակերպությունների համար կարող է փոփոխվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:

15. Շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման (շահութաբաժնի վճարումից ազատման, չափի նվազեցման կամ ավելացման) վերաբերյալ առևտրային կազմակերպությունների առաջարկությունները լիազորված մարմինները սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եզրակացությամբ` նշված առաջարկություններին կցելով`

1) շահութաբաժնի սահմանված չափի փոփոխման ֆինանսատնտեսական հիմնավորումները (հաշվարկները) և խորհրդի (դրա առկայության դեպքում)` ընդհանուր ժողովին ուղղված առաջարկությունը.

2) զուտ շահույթի բաշխման նախատեսվող ուղղությունները.

3) առևտրային կազմակերպությունների կողմից հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները.

4) առևտրային կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժնի վճարման մասին առաջարկությունը` սույն որոշման N 2 հավելվածի ձևով:

(15-րդ կետը լրաց. 05.04.12 N 400-Ն, խմբ. 09.12.21 N 2013-Ն)

16. Եթե շահութաբաժինների սահմանված չափի փոփոխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումն ընդունվում է ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից հետո, ապա շահութաբաժինները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են փոխանցվում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օրվանից հետո 10-օրյա ժամկետում:

17. Շահութաբաժնի չափի նվազեցման (շահութաբաժնի վճարումից ազատման) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման դեպքում առևտրային կազմակերպության տրամադրության տակ մնացող հաշվետու տարվա զուտ շահույթը չի կարող ուղղվել սոցիալական ոլորտի և սպառման հիմնադրամներին (կամ ծախսվել սպառման և սոցիալական խնդիրների լուծման նպատակով):

18. Կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) շահութաբաժինների վճարման, շահութաբաժինների չափի և վճարման ձևի մասին որոշումն ընդունում է խորհուրդը (վերջինիս ստեղծված չլինելու դեպքում` ժողովը)` օրենքի 49-րդ հոդվածով սահմանված կարգով:

19. Խորհուրդների (վերջիններիս ստեղծված չլինելու դեպքում` ժողովների) կողմից միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) շահութաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից 15 օրվա ընթացքում առևտրային կազմակերպությունները լիազոր մարմիններին են տրամադրում միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժինների չափի և վճարման ձևի մասին խորհուրդների որոշումների արձանագրություններից քաղվածքները:

20. Միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին ընկերության խորհրդի (վերջինիս ստեղծված չլինելու դեպքում` ժողովի) կողմից որոշման ընդունման օրվանից երկամսյա ժամկետում շահութաբաժինների պետական բաժնեմասին համապատասխանող մասը վճարվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

21. Կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները տարեկան (միջանկյալ) շահութաբաժինները Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարում դրամով:

 

V. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԻՆՉԵՎ 50 ՏՈԿՈՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

22. Կանոնադրական կապիտալում առնվազն 10 տոկոսից մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող լիազորված մարմիններ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության համաձայն պատրաստված հաշվետու տարվա ֆինանսական հաշվետվությունները:

Կանոնադրական կապիտալում մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունները (այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող մարմինների լիազոր ներկայացուցիչները) ժողովների (խորհուրդների) կողմից տարեկան (միջանկյալ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում 15-օրյա ժամկետում լիազորված մարմիններին և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանն են տրամադրում համապատասխան որոշումների արձանագրություններից քաղվածքները՝ վճարման ենթակա գումարի չափի և վճարման ժամկետների նշումով:

(22-րդ կետը խմբ. 09.12.21 N 2013-Ն)

23. Առևտրային կազմակերպությունների բաժնետերերի (մասնակիցների) տարեկան ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում, շահութաբաժինների` պետական բաժնեմասին համապատասխանող մասը, որոշմամբ սահմանված ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

24. Առևտրային կազմակերպությունների խորհուրդների (այդպիսիք ստեղծված չլինելու դեպքում` ժողովների) կողմից միջանկյալ շահութաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման դեպքում, շահութաբաժինների` պետական բաժնեմասին համապատասխանող մասը, որոշմամբ սահմանված ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

25. Առևտրային կազմակերպությունները ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինները վճարում են դրամով:

26. Եթե առևտրային կազմակերպության կանոնադրությամբ սահմանված է շահութաբաժինների վճարում նաև գույքով, և ժողովը (միջանկյալ շահութաբաժինների վճարման դեպքում` խորհուրդը) որոշում է շահութաբաժինը վճարել գույքով, ապա այդ շահութաբաժինների` պետական բաժնեմասին համապատասխանող գույքը ժողովի (խորհրդի) որոշմամբ սահմանված ժամկետում ենթակա է հանձնման Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը` պահառության, օրենսդրությամբ սահմանված կարգով օտարման և առաջացած դրամական միջոցները որպես շահութաբաժին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու համար: Նշված գույքի պահառության և օտարման հետ կապված ծախսերը փոխհատուցվում են այդ գույքի օտարումից ստացված գումարների հաշվին:

 

VI. ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԵՎ (ԿԱՄ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ԳԾՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ

 

27. Առևտրային կազմակերպությունների` պետությանը պատկանող բաժնեմասի կառավարման լիազորությունները Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը վերապահելու պահից, այդ կազմակերպությունների` շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման ապահովման լիազորությունները փոխանցվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը:

28. Առևտրային կազմակերպությունների` պետական բաժնեմասի (բաժնետոմսերի) 50 և ավելի տոկոսը մասնավորեցնելու դեպքում, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման մեջ առանձին տողով ամրագրվում են շահութաբաժնի գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ առևտրային կազմակերպության պարտքի չափը և դրա մարման ժամկետները: Ընդ որում, շահութաբաժնի գծով մինչև 1 մլն դրամ պարտքի գումարն առևտրային կազմակերպությունը պարտավոր է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կենտրոնական գանձապետարանի համապատասխան հաշվին փոխանցել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օրվանից մեկամսյա ժամկետում, 1-5 մլն դրամ գումարի դեպքում` երկամսյա, իսկ 5 մլն դրամ և ավելի գումարի դեպքում` եռամսյա ժամկետում:

 

VII. ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

 

29. Կանոնադրական կապիտալում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան (միջանկյալ) շահութաբաժինների վճարման գործընթացի ապահովման նպատակով լիազորված մարմինները`

1) մինչև ընթացիկ տարվա փետրվարի 1-ը և օգոստոսի 1-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում տեղեկատվություն` համապատասխանաբար ընթացիկ տարվա հունվարի 1-ի և հուլիսի 1-ի դրությամբ իրենց համակարգում առկա՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների և դրանց կանոնադրական կապիտալներում պետության բաժնեմասի չափերի վերաբերյալ.

2) ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա ապրիլի 30-ը, համակարգի բոլոր 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններից ստանում, անհրաժեշտության դեպքում վերանայում և մինչև ընթացիկ տարվա մայիսի 15-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում սույն կարգի 11-րդ կետով սահմանված հաշվետվական փաթեթները. (նախադասությունը հանվել է 09.12.21 N 2013-Ն)

3) ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հուլիսի 1-ը, ստանում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում այն առևտրային կազմակերպությունների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների փաթեթները՝ աուդիտորական եզրակացության հետ միասին, որոնց համար ֆինանսական հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի:

(29-րդ կետը խմբ., փոփ., լրաց. 09.12.21 N 2013-Ն)

30. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, ուսումնասիրելով առաջարկությունները և դրանց կից ներկայացված հաշվետվական փաթեթները, վերջիններիս ստացման օրվանից մեկամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հունիսի 25-ը ներառյալ լիազորված մարմիններին տեղեկացնում է 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան շահութաբաժինների վճարման առաջարկի ընդունման (ճշգրտման, մերժման) և դրանք առևտրային կազմակերպությունների ընդհանուր ժողովների քվեարկությանը (հաստատմանը) դնելու նպատակահարմարության մասին:

(30-րդ կետը փոփ. 05.04.12 N 400-Ն, 09.12.21 N 2013-Ն)

31. Լիազորված մարմինների կողմից բաժնետոմսերի փաթեթի (բաժնեմասի)` ժողովներում վճռորոշ ձայնի իրավունք ապահովող մասը կառավարելու հիմքով` 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների ընդհանուր ժողովներն ընդունում են ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա տարեկան շահութաբաժինների առաջարկված չափի հաստատման և վճարման մասին որոշում:

32. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների տարեկան ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումների ընդունման օրվանից եռամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան մինչև ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ը, լիազորված մարմիններն ապահովում են առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների` պետական բաժնեմասին համապատասխանող մասի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

(32-րդ կետը փոփ. 09.12.21 N 2013-Ն)

33. 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների ընդհանուր ժողովների կողմից տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշումների ընդունումից հետո 15-օրյա ժամկետում` լիազորված մարմինները Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում առևտրային կազմակերպությունների հաշվետու տարվա գործունեության արդյունքներով ստացված զուտ շահույթի բաշխման և տարեկան շահութաբաժինների վճարման մասին ընդհանուր ժողովների որոշումների արձանագրություններից քաղվածքները:

34. Կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների խորհուրդների կողմից միջանկյալ (եռամսյակային, կիսամյակային) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումների ընդունման դեպքում, լիազորված մարմինները`

1) խորհուրդների կողմից որոշումների ընդունման օրվանից 15 օրվա ընթացքում առևտրային կազմակերպություններից (այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող մարմինների լիազոր ներկայացուցիչներից) ստանում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում միջանկյալ շահութաբաժինների վճարման, շահութաբաժինների չափի և դրանց վճարման ձևի մասին խորհուրդների որոշումների արձանագրություններից քաղվածքները.

2) ապահովում են որոշման ընդունման օրվանից երկամսյա ժամկետում առևտրային կազմակերպությունների կողմից միջանկյալ շահութաբաժինների` պետության բաժնեմասին համապատասխանող մասի փոխանցումը ընթացիկ տարվա Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

35. Կանոնադրական կապիտալում մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների ժողովների (խորհուրդների) կողմից տարեկան (միջանկյալ) շահութաբաժիններ վճարելու մասին որոշումներ ընդունելու դեպքում, լիազորված մարմինները` որոշումների ընդունումից հետո 15-օրյա ժամկետում առևտրային կազմակերպություններից (այդ կազմակերպություններում պետական բաժնեմասը կառավարող մարմինների լիազոր ներկայացուցիչներից) ստանում և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում պետության բաժնեմասին համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջե տարեկան (միջանկյալ) շահութաբաժին վճարելու մասին որոշումների արձանագրություններից քաղվածքները (վճարման ենթակա գումարի չափ, վճարման ժամկետներ):

 

VIII. ՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

36. Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման նկատմամբ կիրառվում են օրենքի 50-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները:

 

IX. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՇԱՀՈՒԹԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

37. Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարումն ապահովելու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը`

1) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե շահութաբաժինների վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը.

2) ստանում և ուսումնասիրում է համապատասխան ֆինանսական հաշվետվությունները, շահութաբաժնի հաշվարկները, շահութաբաժին վճարելու վերաբերյալ ժողովների (խորհուրդների) որոշումների արձանագրություններից քաղվածքները, ինչպես նաև այն առևտրային կազմակերպությունների աուդիտի ենթարկված ֆինանսական հաշվետվությունների փաթեթները և աուդիտորական եզրակացությունները, որոնց համար ֆինանսական հաշվետվություններն օրենսդրությամբ սահմանված դեպքերում ենթակա են պարտադիր աուդիտի.

3) հսկողություն է իրականացնում (այդ թվում` ստուգումների միջոցով) կանոնադրական կապիտալում 50 տոկոս և ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժինների հաշվարկման ճշտության և ժամանակին Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման, օրենքի դրույթների և սույն կարգով նախատեսված զուտ շահույթի բաշխման սահմանափակումների պահպանման, իսկ կանոնադրական կապիտալում մինչև 50 տոկոս պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող առևտրային կազմակերպություններում` պետության սեփականություն հանդիսացող բաժնեմասին համապատասխան շահութաբաժինների հաշվառման և վճարման ժամկետների պահպանման նկատմամբ.

4) սույն կարգի 12-րդ և 16-րդ կետերով, ինչպես նաև 32-րդ կետով և 34-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված ժամկետներում պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող, ինչպես նաև մասնավորեցված, սակայն շահութաբաժինների գծով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ պարտավորություններ ունեցող առևտրային կազմակերպությունների կողմից շահութաբաժիններն ամբողջովին չվճարելու դեպքում` տեղեկացնում է պետական բաժնեմասը կառավարող մարմիններին և առևտրային կազմակերպությունների նկատմամբ իրականացնում է համապատասխան միջոցներ.

5) օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան հաշվարկված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինների գումարը սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական բյուջե չվճարելու դեպքում կիրառում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության միջոցները: Ընդ որում, ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ից մինչև շահութաբաժինների սահմանված չափի փոփոխման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման օրը ներառյալ` պատասխանատվության միջոցներ չեն կիրառվում (օրական տոկոսներ չեն հաշվարկվում):

6) (ենթակետն ուժը կորցրել է 09.12.21 N 2013-Ն)

(37-րդ կետը լրաց. 05.04.12 N 400-Ն, խմբ., փոփ., լրաց. 09.12.21 N 2013-Ն)

(հավելվածը լրաց., փոփ. 05.04.12 N 400-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.12.21 N 2013-Ն)

 

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2011 թվականի

մարտի 3-ի N 202-Ն որոշման

 

Որոշում եմ`

Շահութաբաժին վճարելու մասին կազմակերպության խորհրդի (ժողովի) առաջարկությունը դնել տարեկան ընդհանուր ժողովի քվեարկությանը (հաստատմանը)

______________________________________

(համապատասխան նախարարը, մարզպետը,

______________________________________

գերատեսչության ղեկավարը)

______________________________________

(ստորագրությունը)

 

_____ ______________ 20   թ.

 

 

Կ. Տ.

 

————————————————————————————-

(առևտրային կազմակերպության անվանումը)

խորհրդի (ժողովի) 

 

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

Հայաստանի Հանրապետության 20 թ. պետական բյուջե տարեկան շահութաբաժին վճարելու մասին

(օրինակելի ձև)

 

Կանոնա-դրական կապիտալում պետության բաժնեմասը, տոկոս

Կանոնա-դրական (բաժնեհավաք) կապիտալի զուտ գումարը (հազ. դրամ)

Չվճարված կապիտալի չափը (կանոնա-դրական կապիտալի հայտա-րարված և փաստացի համալրված չափերի տարբերու-թյունը) (հազ. դրամ)

Զուտ ակտիվները (ընդամենը սեփական կապիտալը) (հազ. դրամ)

Արտադրանքի, ապրանքների, աշխա-տանքների, ծառայու-թյունների իրացումից հասույթը (հազ. դրամ)

Զուտ շահույթը (վնասը) նախքան շահու-թահարկի գծով ծախսի նվազեցումը (հազ. դրամ)

Շահութա-հարկի գծով ծախսը (փոխհա-տուցումը) (հազ. դրամ)

Զուտ շահույթը շահութա-հարկի գծով նվազեցումից հետո (հազ. դրամ)

ՀՀ կառավա-րության 2006 թ. հունիսի 22-ի N 1238-Ն որոշմամբ նախա-տեսված զուտ շահույթին ավելա-ցումների հանրա-գումարը (հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

8

9

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշվետու տարվա վերջի դրությամբ կուտակված շահույթ (+) կամ վնաս (-)

Հաշվետու տարվան նախորդող 1-ին տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 2-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 3-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 4-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Հաշվետու տարվան նախորդող 5-րդ տարվա վերջի դրությամբ կուտակված վնաս (-) (հազ. դրամ)

Շահութաբաժնի հաշվարկման բազան (հազ. դրամ)

ՀՀ 20 թ. պետական բյուջե վճարմա ենթակա շահութա-բաժնի գումարը` ըստ կանոնա-դրական կապիտալում պետության բաժնեմասի (հազ. դրամ)

 

«Բաժնե-տիրական ընկերու-թյուններին մասին» ՀՀ օրենքի 50-րդ հոդվածի հիմքով շահութա-բաժինների վճարման սահմանա-փակումների առկա-յությունը

տոկոս

հազ.

դրամ

10

11

12

13

14

15

16

17

18

19

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Գործադիր տնօրեն

______________________

(ստորագրությունը)

Խորհրդի նախագահ

_____________________

(ստորագրությունը)

       

Տեղեկանքի ներկայացման օրը 

_____ 20   թ.

 

Կ. Տ.

 ______________________

(անունը, ազգանունը)

 

_____________________

(անունը, ազգանունը)

(հավելվածը լրաց. 05.04.12 N 400-Ն, խմբ. 09.12.21 N 2013-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2023, N 1748-Ն 13.10.2023, N 202-Ն
09.12.2021, N 2013-Ն 10.12.2021, N 202-Ն
27.02.2020, N 220-Ն 03.03.2020, N 202-Ն
05.04.2012, N 400-Ն 28.04.2012, N 202-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան