Basic information
Number
N 13-Ն
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (27.03.2021-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.04.05-2021.04.18 Պաշտոնական հրապարակման օրը 26.03.2021
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
17.03.2021
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
17.03.2021
Effective date
27.03.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

17 մարտի 2021 թ.

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ԴԵՂԵՐԻ, ԴԵՂԱՆՅՈՒԹԵՐԻ, ԴԵՂԱԲՈՒՍԱԿԱՆ ՀՈՒՄՔԻ ԻՐԱՑՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԴԵՂԵՐԻ ՄԵԾԱԾԱԽ ԻՐԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԵԾԱԾԱԽ ԿԱՐԳՈՎ ԻՐԱՑՎԱԾ ԴԵՂԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին և 24-րդ հոդվածի 12-րդ մասերը,

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Սահմանել, որ

1) Հայաստանի Հանրապետությունում դեղատնային գործունեության կամ դեղերի մեծածախ իրացման համար լիցենզավորված անձինք մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը նախորդ տարում դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացման ծավալների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն (այսուհետ՝ Փորձագիտական կենտրոն) լիցենզավորված անձի ղեկավարի ստորագրությամբ հաստատված և կատարողի մասին տվյալներ պարունակող գրությամբ՝ առձեռն կամ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով կամ փոստային առաքմամբ, նշելով՝ իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անվանումը, լիցենզիայի համարը, գտնվելու վայրը, դեղերի, դեղանյութերի, դեղաբուսական հումքի իրացման ծավալները (ՀՀ դրամով):

2) Հայաստանի Հանրապետությունում դեղերի մեծածախ իրացման լիցենզիա ունեցող իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 31-ը նախորդ տարում իրենց կողմից մեծածախ կարգով իրացված դեղերի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում են Փորձագիտական կենտրոն՝ լիցենզավորված անձի ղեկավարի ստորագրությամբ հաստատված և կատարողի մասին տվյալներ պարունակող գրությամբ՝ էլեկտրոնային փոստով կամ էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հոկտեմբերի 7-ի N 1414-Ա որոշման համաձայն «Վիրտուալ պահեստ» ավտոմատացված տեղեկատվական համակարգի ներդրումից հետո՝ այդ համակարգից էլեկտրոնային քաղվածքի ձևով:

 2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 մարտի 2021 թվական:

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation