Գլխավոր տեղեկություն
Համար
N 1070-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (31.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1070-Ա

 

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 63,482,000 դրամ ընդհանուր արժողությամբ ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՀայՌուսգազարդ», այսուհետ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի հետ (քաղ. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ՝ 00046317) 2013 թվականի օգոստոսի 1-ին կնքված N 03108134348 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 4,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Էյ Ի Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00930884) 2021 թվականի նոյեմբերի 12-ին կնքված N 4-59 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկում և կարգաբերում` 99,756 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Սպարապետ» ՍՊԸ -ի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ՝ 06915002) 2021 թվականի նոյեմբերի 4-ին կնքված N 21-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի և տնտեսական ապրանքների ձեռքբերում` 18,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (քաղ. Վանաձոր, Բաթումի 8, ՀՎՀՀ՝ 01520882) 2018 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված N 8004271 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 3,100,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Վեոն Արմենիա», այսուհետ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու կենտրոնի հետ (քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ՝ 02500052) 2008 թվականի մարտի 14-ին կնքված N 510100708 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում կապի ծառայությունների մատուցում` 550,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02591995) 2021 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 21/21/22-Ա պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2022 թվականի հունվարի 3-ից մինչև մարտի 31-ը ընկած ժամանակահատվածում աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Ամերիկայի Հայ օգնության ֆոնդի «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

  

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 1070-Ա որոշման

            

ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ «ՎԱՆԱՁՈՐԻ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՏՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾՐԱԳԻՐ

            

1.

Ծրագրի նպատակը

Վանաձորի տարեցների տան խնամքի տակ գտնվող միայնակ, սոցիալապես անապահով տարեցների խնամքի կազմակերպում, նրանց սոցիալական պահանջմունքների բավարարում, բժշկական, հոգեբանական օգնության

ցուցաբերում և կազմակերպում:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալում ենք սննդամթերքի, տնտեսական ապրանքների արժեքի, հեռախոսակապի, սպառած գազի, գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման, էլեկտրաէներգիայի և տարեկան աուդիտի գծով մատուցված ծառայությունների դիմաց ԱԱՀ-ից ազատում 01.01.2022 թ.-31.12.2022 թ. ընթացքում:

3.

Բարեգործը

ԱՄՆ-ի Հայ Օգնության Ֆոնդ (Նյու Յորքի գրասենյակ), ամերիկահայ բարերարներ` Գևորգ և Սիրվարդ

Գարամանուկներ, Շահան Արծրունի

4.

Ծրագիրը կատարողը

«Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամ, հասցե` ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ` 06940684:

5.

Ծրագրի

իրականացման վայրը և բնագավառը

Վայրը` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Մայմեխի խճուղի 8: Բնագավառը` սոցիալական:

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 63 482 000 ՀՀ դրամ:

7.

Բարեգործություն

ստացողը

Վանաձորի տարեցների տանը մշտապես բնակվող 55 սոցիալապես անապահով տարեցներ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

01.01.2022 թ.-31.12.2022 թ., ծրագիրը շարունակական է:

9.

Միջոցառումների նկարագրությունը և

ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հիմնադրամի խնամքի տակ գտնվող սոցիալապես անապահով տարեցների շուրջօրյա խնամքի կազմակերպում, դրա իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծում, տարեցների սոցիալական

պահանջմունքների բավարարում, նրանց առօրյան հետաքրքիր դարձնելու համար բազմատեսակ հետաքրքիր և մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում, ըստ անհրաժեշտության հոգեբանական օգնության տրամադրման կազմակերպում 2022 թվականի ողջ տարվա ընթացքում, որը ներառում է նրանց խնամքի, հիգիենայի, սննդի, հագուստի, առողջապահական, օրվա զբաղմունքի կազմակերպման, շենքի պահպանության, կոմունալ-կենցաղային և տնտեսական ծախսերը, ինչպես նաև` խնամող, մասնագիտական, ադմինիստրատիվ և սպասարկող անձնակազմի աշխատավարձերը, այդ թվում`

1. Տարեցների տանը բնակվող տարեցների համար նպաստավոր պայմանների ստեղծում

● Կոմունալ և կապի ծառայություն` 8 045 000 ՀՀ դրամ

● Շենքի շահագործում և պահպանում` 736 000 ՀՀ դրամ

 

2. Տարեցների խնամքի, հիգենայի կազմակերպում, սոցիալական պահանջմունքների բավարարում, մշակութային միջոցառումների կազմակերպում, բժշկական օգնության տրամադրում և կազմակերպում

● Սննդի, տնտեսական ապրանքների ձեռք բերում-20 159 750 ՀՀ դրամ

● Հագուստի, անկողնային և կենցաղային պարագաների ձեռք բերում-446 000 ՀՀ դրամ

● Մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների շահագործման և պահպանման ծախսեր-1 400 000 ՀՀ դրամ

● Խնամքի, սոցիալական և հոգեբանական աշխատանքներ (մասնագետների աշխատավարձեր)-24 190 000 ՀՀ դրամ

● Դեղորայք, բժշկական և հիգիենիկ պարագաներ-2 197 000 ՀՀ դրամ

● Մշակութային միջոցառումների կազմակերպում-190 000 ՀՀ դրամ

3. Այլ ծախսեր (պարտադիր վճարներ` ավտոմեքենայի գույքահարկ ապահովագրություն, բժշկական լիցենզիայի պետական տուրք, բանկային ծախսեր, աշխատողների պարբերական բուժքննություն)-354 000 ՀՀ դրամ

4. Կազմակերպական ծախսեր-5 764 250 ՀՀ դրամ

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների ծավալները կազմում են 34 026 250 ՀՀ դրամ, այդ թվում`

1. Գազամատակարարում-4 100 000 ՀՀ դրամ,

2. Էլեկտրոէներգիայի մատակարարում-3 100 000 ՀՀ դրամ,

3. Գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկում և տեխնիկական անվտանգության փորձաքննություն-130 000 ՀՀ դրամ,

4. Հեռախոսակապի գծով ծառայութուն-550 000 ՀՀ դրամ,

5. Աղբահանություն և Դեռատիզացիոն աշխատանքների կատարում– 165 000 ՀՀ դրամ,

6. Սննդամթերքի ձեռք բերում-19 078 750 ՀՀ դրամ,

7. Տնտեսական ապրանքեր, կենցաղային և հիգենիկ պարագաներ ձեռք բերում-1 081 000 ՀՀ դրամ,

8. Հագուստեղենի, կոշկեղենի ձեռք բերում-260 000 ՀՀ դրամ,

9. Անկողնային պարագաների ձեռք բերում-186 000 ՀՀ դրամ,

10. Շենքի շահագործման համար նյութերի ձեռք բերում և վերանորոգում-736 000 ՀՀ դրամ,

11. Տրանսպորտային միջոցների շահագործում (վառելիք)-1 100 000 ՀՀ դրամ,

12. Մեքենա-սարքավորումների, տրանսպորտային միջոցների ընթացիկ նորոգում և պահպանում-300 000 ՀՀ դրամ

13. Դեղորայք, բժշկական հիգենիկ պարագաների ձեռք բերում-2 197 000 ՀՀ դրամ,

14. Գրենական և գրասենյակային պիտույքների ձեռք բերում-112 500 ՀՀ դրամ,

15. Համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում-160 000 ՀՀ դրամ,

16. Աշխատակազմի պարբերական բուժզննություն-170 000 ՀՀ դրամ,

17. Տարեկան աուդիտի անցկացում-600 000 ՀՀ դրամ:

Ակնկալում ենք ԱԱՀ-ից ազատում ներքոհիշյալ կազմակերպությունների կողմից մատակարարված ապրանքների և ծառայությունների գծով

1. Օգտագործված գազի դիմաց ԱԱՀ-ից ազատում 4 100 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ-31.12.2022թ ընթացքում /պայմանագիր N 03108134348, կնքված 01.08.2013թ «Գազպրոմ Արմենիա» (ՀայՌուսգազարդ) ՓԲԸ-ի Լոռու ԳԳՄ-ի (ք. Վանաձոր, Չուխաջյան 2/2ա, ՀՎՀՀ 00046317) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի

(ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև:

2. Գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման և կարգաբերման աշխատանքների դիմաց ԱԱՀ-ից ազատում 99 756 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ-31.12.2022թ ընթացքում` պայմանագիր N 4-59, կնքված 12.11.2021թ «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ-ի (ՀՀ, ք. Երևան, Ադոնցի 10, ՀՎՀՀ 00930884) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև:

3. Սննդամթերքի և տնտեսական ապրանքների դիմաց ԱԱՀ-ից ազատում 18 500 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ-31.12.2022թ ընթացքում` պայմանագիր N 21-01, կնքված 04.11.2021թ «Սպարապետ» ՍՊԸ-ի (ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 79, ՀՎՀՀ 06915002) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև:

4. Օգտագործած էլեկտրաէներգիայի դիմաց ԱԱՀ-ից ազատում 3 100 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ- 31.12.2022 թ. ընթացքում` պայմանագիր N8004271, կնքված 08.10.2018թ «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ԽՍՍ տնօրինության (ՀՀ, ք. Երևան, Ա. Արմենակյան 127, ՀՎՀՀ 01520882) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև:

5. Հեռախոսակապի ծառայության դիմաց ԱԱՀ-ից ազատում 550 000 ՀՀ դրամի չափով 01.01.2022թ- 31.12.2022թ ընթացքում` պայմանագիր N 510100708, կնքված 14.03.2008թ «Վեոն Արմենիա» (Արմենթել) ՓԲԸ-ի Լոռու կենտրոնի (ՀՀ, ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 18, ՀՎՀՀ 02500052) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև:

6. Աուդիտի ծառայության դիմաց ԱԱՀ-ից ազատում 600 000 ՀՀ դրամի չափով 03.01.2022թ-31.03.2022թ ընթացքում` պայմանագիր N 21/21/22-Ա, կնքված 01.11.2021թ. «Փըրֆեքթ Աուդիտ» ՍՊԸ-ի (ՀՀ, ք. Երևան, Տ. Մեծի 4, ՀՎՀՀ 02591995) և «Վանաձորի տարեցների տուն» հիմնադրամի (ՀՀ, ք. Վանաձոր, Մայմեխի խճ. 8, ՀՎՀՀ 06940684) միջև:

Կից ներկայացվում են պայմանագրերի լուսապատճենները:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման կազմակերպման ծախսերը կազմում են-5 764 250 ՀՀ դրամ, որը կազմում է ծրագրի ընդհանուր արժողության 9.08 %-ը:

Այն իր մեջ ներառում է`

1. Վարչական անձնակազմի աշխատանքի վարձատրություն-4 756 750 ՀՀ դրամ,

2. Գործուղումներ-135 000 ՀՀ դրամ,

3. Գրենական պիտույքների ձեռք բերում-112 500 ՀՀ դրամ,

4. Համակարգչային տեխնիկայի և հաշվապահական ծրագրի սպասարկում-160 000 Հհ դրամ,

5. Տարեկան աուդիտի անցկացում-600 000 ՀՀ դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավար-

ման, տեղական

ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպություններ

ի հետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Լոռու մարզպետարան, տեղական ինքնակառավարման մարմիններ

13.

Ծրագրի

արդյունավետության

նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Վերահսկողությունը կատարվելու է Ամերիկայի ՀՕՖ-ի Նյու-Յորքի և Հայաստանյան գրասենյակների կողմից,

ինչպես նաև, կներկայացվեն տեղեկություններ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003

թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

      

30.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ