Գլխավոր տեղեկություն
Համար
N 907-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.11.2021-10.09.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ընդունման ամսաթիվ
10.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

N 907-Ա

  

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 1,160,001,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առանձնատների կառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-29/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-30/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-31/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-32/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 116,000,100 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-33/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-34/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Լիվարդ Շին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08910599) 2021 թվականի հոկտեմբերի 11-ին կնքված N ԱՀ/Բ-35/21 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների շինարարական աշխատանքների իրականացում՝ 232,000,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում, մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

     

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

   

Երևան

    

 

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

     

  

Հավելված

ՀՀ փոխվարչապետի N 907-Ա

որոշման

    

«ԱՌԱՆՁՆԱՏՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ»

     

ԾՐԱԳԻՐ

      

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցել թվով 50 առանձնատուն:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

4.

Ծրագիրը կատարողը

«Հայաստան» համահայկական հիմնադրամ (ՀՀ, քաղաք Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, ՀՎՀՀ՝02507456)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնք, բնագավառը՝ սոցիալական

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 1,160,001,000 դրամ, որից՝ ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների կառուցում՝ 116,000,100 դրամ, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 232,000,200 դրամ, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 232,000,200 դրամ, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 232,000,200 դրամ:

7.

Բարեգործություն ստացողը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքի բնակիչներ:

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

Ծրագիրը նախատեսվում է իրականացնել՝ ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների կառուցում, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների կառուցում, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների կառուցում և ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների կառուցում ՝ 2021 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2022 թ. հուլիսի 15-ը, իսկ ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների կառուցում, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների կառուցում և ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 2021 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 15-ը:

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Ծրագրի իրականացման ժամկետում նախատեսվում է կառուցել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում թվով 50 առանձնատուն։ Ծրագրի ամբողջ արժեքը կազմում է 1,160,001,000։ ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 1, 2, 3, 4 և 5 առանձնատների կառուցում, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 6, 7, 8, 9 և 10 առանձնատների կառուցում, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 11, 12, 13, 14 և 15 առանձնատների կառուցում և ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 16, 17, 18, 19 և 20 առանձնատների կառուցում ՝ 2021 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2022 թ. հուլիսի 15-ը, իսկ ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 21-ից մինչև 30-ը ներառյալ առանձնատների կառուցում, ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 31-ից մինչև 40-ը ներառյալ առանձնատների կառուցում և ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում նոր բնակելի թաղամասի թիվ 41-ից մինչև 50-ը ներառյալ առանձնատների կառուցում՝ 2021 թ. նոյեմբերի 15-ից մինչև 2022 թ. նոյեմբերի 15-ը:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և

նախատեսվող գինը

Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում թվով 50 առանձնատների կառուցում՝ 1,160,001,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական

ծախսերը

Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպությունների հետ

Համագործակցություն չի նախատեսվում

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Ս. Պապիկյան

        

 

10.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ