Գլխավոր տեղեկություն
Համար
N 938-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.12.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՆԻԱԺ 2020.06.30/2(67)
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 938-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 764-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-րդ կետը՝

1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի դեկտեմբերի 7-ի «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հիմնանորոգում, վերազինում և կահավորում» ծրագրի մասին» N 764-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 1-ին կետում «400,000,000 դրամ» բառերը փոխարինել «800,000,000 դրամ» բառերով.

2) որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

Երևան

 

01.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 938-Ա որոշման

 

ՀԱՅՐԵՆԻՔԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԻՄՆԱՆՈՐՈԳՈՒՄ, ՎԵՐԱԶԻՆՈՒՄ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ

ԾՐԱԳԻՐ

 

1.

Ծրագրի նպատակը

Վերականգնողական կենտրոնի մեծացում և պրոթեզարանի կառուցում

2020 թ. սեպտեմբերի 27-ին մեկնարկած պատերազմի հետևանքով մեր շահառուների թիվը կտրուկ աճել է: Վիրավոր զինվորներին սպասարկելու համար այժմ անհրաժեշտ է, որպեսզի կենտրոնն իրականացնի ստացիոնար և ամբուլատոր պայմաններում բուժում ստացող զինհաշմանդամների ընդունելության հնարավորությունների մեծացման ծրագիր: Այն ենթադրում է վիրավոր զինվորների վերականգնողական բուժման համար խիստ անհրաժեշտ պրոթեզարանի, էքսպրես լաբորատորիայի, ֆիզիոթերապիայի և էրգոթերապիայի նոր մարզադահլիճների ստեղծում՝ համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի թողունակությունը պետք է մեծանա շուրջ 60 մահճակալով, այդ պատճառով պետք է ստեղծել նաև նոր հիվանդասենյակներ: Ճիշտ ժամանակին իրականացվող վերականգնողական բուժումը բազմաթիվ վիրավոր զինվորների հնարավորություն կտա խուսափել հաշմանդամությունից, մյուս դեպքերում՝ հնարավորություն կտա պահպանել հաշմանդամության առկա վիճակը՝ չխորացնելով այն։

Ինչպես նաև, թողունակության մեծացման ծրագրի շրջանակում կառուցվելու է ժամանակակից պրոթեզարան վիրավորման հետևանքով վերջույթները կորցրած զինհաշմանդամներին որակյալ պրոթեզավորում և օրթեզավորում անելու համար:

 

Մեր զինհաշմանդամների կյանքի որակը բարելավելու համար պրոթեզավորման ծրագիրը ենթադրում է, որ ամպուտացիայից մինչև դուրսգրում ամեն ինչ պետք է տեղի ունենա մեկ վայրում՝ համալրված բոլոր վերապատրաստված մասնագետներով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալում ենք ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել հարկային արտոնություններից:

3.

Բարեգործը

Ներմուծեք նկարագրությունը_19954«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ

Իրավաբանական հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Տերյան 1/1, բն․5

ՀՎՀՀ 01282864

Ներմուծեք նկարագրությունը_19954Veterans of Armenia

Address 1146 N Central Ave #684 Glendele CA 91202

Tax ID 85-3766890

Ներմուծեք նկարագրությունը_19954Հայ օգնության միություն

Իրավաբանական հասցե՝ Նալբանդյան 116/24

ՀՎՀՀ 01512885

Ներմուծեք նկարագրությունը_19954Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը

Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մելիք Ադամյան 2/2, 5-րդ հարկ

ՀՎՀՀ՝ 02622324

Ներմուծեք նկարագրությունը_19954«Лира-А» Благотворительный фонд

Адрес 142007, Московская область, г. Домодедово, ул. Илюшкина, дом 2 литера 6б,

ИНН 5009125444

Ներմուծեք նկարագրությունը_19954Այլ ոչ առևտրային /կազմակերպությունների և անհատների հանգանակություններ

4.

Ծրագիրը կատարողը

«Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» բարեգործական հասարակական կազմակերպություն

Իրավաբանական հասցե՝ ք. Երևան, Մ. Ավետիսյան 4 փ., 6/19

ՀՎՀՀ 00904586

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

ՀՀ, Ք. Երևան, Աբովյան 58, առողջապահության բնագավառ

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն 800,000,000 ՀՀ դրամ է

Ներմուծեք նկարագրությունը_19954«Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը նվիրաբերում է 230,000,000 (երկու հարյուր երեսուն միլիոն) ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Veterans of Armenia կազմակերպությունը նվիրաբերում է 50,000,000 (հիսուն միլիոն) ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Հայ օգնության միությունը՝ 100,000,000 (հարյուր միլիոն)ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954«Лира-А» Благотворительный фонд-ը նվիրաբերում է 100.000.000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Ուան Արմենիա բարեգործական հասարակական կազմակերպությունը նվիրաբերում է 94,000,000 (իննսունչորս միլիոն)
ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Այլ ոչ առևտրային կազմակերպությունների և անհատների հանգանակություններ՝ 226,000,000 (երկու հարյուր քսանվեց միլիոն)
ՀՀ դրամ

7.

Բարեգործություն

ստացողը

Բարեգործական ծրագրի շահառուներն են հայրենիքի պաշտպանության ժամանակ վիրավորում ստացած կամ առողջական խնդիրներ ունեցող բոլոր անձիք:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

01/12/2020 թ. – 01/12/2022 թ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները անհրաժեշտ ֆինանսական միջոցների

ծավալը

Ներմուծեք նկարագրությունը_19954Հիմնանորոգում - 350.000.000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Վերազինում - 300.000.000 ՀՀ դրամ

Ներմուծեք նկարագրությունը_19954Կահավորում - 150.000.000 ՀՀ դրամ

Միջոցառումները նախատեսված է իրականացնել
01.12.2020 թ. – 01.12.2022 թ.

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Տեխնիկական վերահսկողության պայմանագիր – 5,000,000 դրամ

2. Նախագծում – 4,000,000 դրամ

3. Շինարարական աշխատանքների մասով ծառայությունների մատուցման պայմանագիր – 166,000,000 դրամ

4. Շինանյութի ձեռքբերում – 175,000,000 դրամ

5. Կահույքի ձեռքբերում – 150,000,000 դրամ

6. Բժշկական սարքավորումների ձեռքբերում – 300,000,000 դրամ

11.

Ծրագրի իրականացման

հետ կապված ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառա-

վարման մարմինների, այլ

կազմակերպությունների

հետ

Մեր գործընկերներն են` Երևանի պետական բժշկական համալսարանը և ՀՀ պաշտպանության նախարարությունը

13.

Ծրագրի արդյունավետու- թյան նկատմամբ վերա- հսկողության մեխանիզմ-

ների նկարագրությունը

Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում ծրագրի բարեգործներին և իրավասու մարմիններին

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Հ. Մաթևոսյան

 

01.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան