ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1455-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 613-Ա ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 21-Ի N 614-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 613-Ա որոշման հավելվածում «Ռ. Պետրոսյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)» բառերը փոխարինել «Հ․ Սիմիդյան - ՀՀ շրջակա միջավայրի նախարար (խորհրդի նախագահ)» բառերով։
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2017 թվականի հունիսի 21-ի «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը հաստատելու մասին» N 614-Ա որոշման հավելվածում «Գ. Գրիգորյան - «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության հիմնադիր (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Ժ. Մայիլյան - «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
20.12.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|