ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 մարտի 2021 թվականի N 366-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1444-Ն ԵՎ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 184-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքների բնակավայրերին սոցիալական աջակցության տրամադրման նպատակով փոխհատուցման կարգը, ժամկետները, չափորոշիչները և աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի ցանկը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի մարտի 21-ի N 271-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 1444-Ն որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 184-Ն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Գեղամասար համայնքների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան, Գորիս, Տեղ, Տաթև, Մեղրի սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝
ա. բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի փետրվարի 1-ից հետո սպառած բնական գազի և էլեկտրաէներգիայի, օգտագործած ոռոգման ջրի ծավալների սակագնի փոխհատուցմանն առնչվող հարաբերությունների վրա,
բ. սույն կետի 1-ին ենթակետում չնշված սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը և դրանից հետո սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի մասնակի փոխհատուցման վրա.
2) սահմանամերձ համայնքների բնակավայրերի ընտանիքների՝ հողատարածքների և (կամ) դրանց բարելավումների անշարժ գույքի հարկի փոխհատուցման մասով՝ 2021 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երևան |
|
18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված |
|
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ
|
Մարզը |
Համայնքը |
Բնակավայրը |
|
ՀՀ Արարատի մարզ |
Երասխ |
գ. Երասխ |
|
Պարույր Սևակ |
գ. Պարույր Սևակ | |
|
գ. Տիգրանաշեն | ||
|
ՀՀ Գեղարքունիքի մարզ |
Ճամբարակ |
ք. Ճամբարակ |
|
գ. Վահան | ||
|
Վարդենիս |
գ. Ներքին Շորժա | |
|
գ. Վերին Շորժա | ||
|
Գեղամասար |
գ. Սոթք | |
|
գ. Ազատ | ||
|
գ. Կութ | ||
|
գ. Նորաբակ | ||
|
ՀՀ Վայոց ձորի մարզ |
Արենի |
գ. Արենի |
|
գ. Խաչիկ | ||
|
Զառիթափ |
գ. Խնձորուտ | |
|
գ. Սերս | ||
|
գ. Նոր Ազնաբերդ | ||
|
գ. Բարձրունի | ||
|
ՀՀ Տավուշի մարզ |
Նոյեմբերյան |
ք. Նոյեմբերյան |
|
գ. Բաղանիս | ||
|
գ. Բարեկամավան | ||
|
գ. Բերդավան | ||
|
գ. Դովեղ | ||
|
գ. Կոթի | ||
|
գ. Ոսկեպար | ||
|
գ. Ոսկեվան | ||
|
Բերդ |
գ. Այգեձոր | |
|
գ. Այգեպար | ||
|
գ. Արծվաբերդ | ||
|
գ. Մովսես | ||
|
գ. Ներքին կարմիր աղբյուր | ||
|
գ. Չինարի | ||
|
գ. Չորաթան | ||
|
գ. Պառավաքար | ||
|
գ. Վերին կարմիր աղբյուր | ||
|
Ազատամուտ |
գ. Ազատամուտ | |
|
Այգեհովիտ |
գ. Այգեհովիտ | |
|
գ. Կայան | ||
|
Բերքաբեր |
գ. Բերքաբեր | |
|
Ծաղկավան (Իջևանի շրջ.) |
գ. Ծաղկավան | |
|
Կիրանց |
գ. Կիրանց | |
|
Կողբ |
գ. Կողբ | |
|
Սարիգյուղ |
գ. Սարիգյուղ | |
|
Սևքար |
գ. Սևքար | |
|
Վազաշեն |
գ. Վազաշեն | |
|
ՀՀ Սյունիքի մարզ |
Կապան |
գ. Ագարակ |
|
գ. Գեղանուշ | ||
|
գ. Գոմարան | ||
|
գ. Դավիթ Բեկ | ||
|
գ. Դիցմայրի | ||
|
գ. Եղվարդ | ||
|
գ. Խդրանց | ||
|
գ. Կաղնուտ | ||
|
գ. Ներքին Հանդ | ||
|
գ. Շիկահող | ||
|
գ. Սզնակ | ||
|
գ. Սյունիք | ||
|
գ. Սրաշեն | ||
|
գ. Ուժանիս | ||
|
գ. Ճակատեն | ||
|
գ. Ծավ | ||
|
գ. Բարգուշատ | ||
|
գ. Խորձոր | ||
|
Գորիս |
գ. Խնձորեսկ | |
|
գ. Քարահունջ | ||
|
գ. Հարթաշեն | ||
|
գ. Ձորակ | ||
|
գ. Ներքին Խնձորեսկ | ||
|
գ. Աղբուլաղ | ||
|
գ. Շուռնուխ | ||
|
գ. Որոտան | ||
|
գ. Վանանդ | ||
|
գ. Բարձրավան | ||
|
Տեղ |
գ. Տեղ | |
|
գ. Արավուս | ||
|
գ. Խնածախ | ||
|
գ. Խոզնավար | ||
|
գ. Կոռնիձոր | ||
|
գ. Վաղատուր | ||
|
գ. Քարաշեն | ||
|
Տաթև |
գ. Խոտ | |
|
Մեղրի |
գ. Նռնաձոր | |
|
Ընդամենը |
23 համայնք |
81 բնակավայր»։ |
|
Հայաստանի Հանրապետության |
Ա. Թորոսյան |
|
18.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 մարտի 2021 թվական: