Գլխավոր տեղեկություն
Համար
N 24
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.04.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
28.02.2017
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.04.2017

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

28 փետրվարի 2017 թվականի

N 24

քաղ. Մոսկվա

                           

«ԷԼԵԿՏՐԱՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐՈՒՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՆՅՈՒԹԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՄԱՍԻՆ

              

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածի 2-րդ կետին, «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի» մասին հիմնադրույթի («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի N 1 հավելված) 3-րդ կետին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 2 հավելվածի 11-րդ կետին համապատասխան, հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2012 թվականի հունիսի 20-ի N 48 որոշմամբ հաստատված՝ «Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի մշակման, ընդունման, փոփոխությունների կատարման և չեղարկման կարգի վերաբերյալ» հիմնադրույթի 6-րդ կետը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Սահմանել, որ՝

ա) մինչև 2020 թվականի մարտի 1-ը թույլատրվում է էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի արտադրատեսակների արտադրությունն ու շրջանառության մեջ բաց թողնելը Եվրասիական տնտեսական միության տարածքում (այսուհետ՝ Միություն)՝ առանց «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (ԵԱՏՄ ՏԿ 037/2016) (այսուհետ՝ տեխնիկական կանոնակարգ) պահանջներին համապատասխանության գնահատում անցկացնելու և այդ պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթերի.

բ) սույն կետի «ա» ենթակետում նշված՝ էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի արտադրատեսակների շրջանառությունը թույլատրվում է Միության անդամ պետության օրենսդրությանը համապատասխան սահմանված՝ դրանց ծառայության ժամկետի ընթացքում:

2. Խնդրանքով դիմել Բելառուսի Հանրապետության կառավարությանը Միության անդամ պետությունների հետ համատեղ ապահովել հետևյալի մշակումն ու ներկայացումը Եվրասիական տնտեսական հանձնաժողով մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝

ա) տեխնիկական կանոնակարգի պահանջների կիրառման ու կատարման և տեխնիկական կարգավորման օբյեկտների համապատասխանության գնահատման իրականացման համար անհրաժեշտ՝ հետազոտությունների (փորձարկումների) ու չափումների կանոններ և մեթոդներ, այդ թվում՝ նմուշառման կանոններ պարունակող միջպետական ստանդարտների մշակման (փոփոխությունների կատարման, վերանայման) ծրագրի նախագիծը.

բ) այն արտադրանքի ցանկի նախագիծը, որի առնչությամբ մաքսային հայտարարագրի ներկայացումն ուղեկցվում է տեխնիկական կանոնակարգի պահանջներին համապատասխանության գնահատման վերաբերյալ փաստաթղթի ներկայացմամբ։

3. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում Եվրասիական տնտեսական միության «Էլեկտրատեխնիկայի և ռադիոէլեկտրոնիկայի արտադրատեսակներում վտանգավոր նյութերի կիրառումը սահմանափակելու մասին» տեխնիկական կանոնակարգի ընդունման վերաբերյալ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից, սակայն ոչ շուտ, քան սույն Որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

            

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Տ. Սարգսյան

    

Պաշտոնական հրապարակման օրը՝ 06 դեկտեմբերի 2021 թվական: