ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 11-ին
«ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ԱՄՍԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 դեկտեմբերի 2003 թվականի, ՀՕ-66) 1-ին հոդվածի «13000 դրամ» բառերը փոխարինել «15000 դրամ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝
ա) երկրորդ պարբերության «78 դրամ» բառերը փոխարինել «87 դրամ» բառերով.
բ) երրորդ պարբերության «86 դրամ» բառերը փոխարինել «97 դրամ» բառերով.
գ) չորրորդ պարբերության «30-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերը փոխարինել «24-ժամյա աշխատանքային շաբաթ» բառերով, իսկ «104 դրամ» բառերը՝ «145 դրամ» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 4. Նվազագույն ամսական աշխատավարձի չափի մեջ չեն ներառվում հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2005 թ. դեկտեմբերի 5 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|