Գլխավոր տեղեկություն
Համար
N 1828-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 09.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 նոյեմբերի 2021 թվականի N 1828-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔՐԵԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԹՎԱԿԱԶՄՆ ԱՎԵԼԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ՝

1) Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն դատարանի դատավորների թվակազմը 15 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը.

2) Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով և Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորների թվակազմը 6 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը.

3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորների թվակազմը 2 դատավորով ավելացնելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 5-ի առաջարկությանը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 9 նոյեմբերի 2021 թվական: