Գլխավոր տեղեկություն
Համար
N 483-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (06.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում 10.04.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.04.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
08.04.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 ապրիլի 2021 թվականի N 483-Լ

 

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ, ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) Ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 483-Լ որոշման

 

2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

ՆԱԽԱԲԱՆ

 

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵԱՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանությանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը, երկրի պաշտպանունակության ամրացմանը և այլն:

Հայաստանի ազգային ստանդարտների Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնոլոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտահանման ծավալների խթանմանը, ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների բարելավման, միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմակերպության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

 

I. ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

 

1. Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

3) «Հավատարմագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.

5) «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

7) «Հայաստանի Հանրապետության նախագահի 2017 թվականի հունվարի 31-ի N ՆԿ-15-Ն կարգադրությունը.

8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հունիսի 19-ի N 646-Ա որոշումը.

9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 426-Ն որոշումը.

10) «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

11) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը.

12) «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը.

13) 2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետություն և Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի» (ՀԸԳՀ) պահանջները.

14) Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 48-Լ որոշումը.

15) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները:

 

II. ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

2. Ծրագրի նպատակներն են`

1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

2) նպաստել ազգային սննդամթերքի որոշակի տեսակներ արտադրողների և արտահանողների գործունեությանը՝ ազգային ստանդարտների մշակման միջոցով զգալիորեն պարզեցնելով արտահանման գործընթացը՝ առաջարկելով ներառել մշակվող ազգային (ՀՍՏ) ստանդարտները ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի կատարումն ապահովող ստանդարտների ցանկերում.

3) նպաստել ազգային սննդամթերքը ճանաչելի դարձնելուն.

4) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

5) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

6) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

7) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

8) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

9) նպաստել ռազմարդյունաբերության ոլորտում աշխատանքների կարգավորմանը.

10) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

11) ապահովել Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջները.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

3. Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակումը և կիրառումը`

ա. ռազմարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում,

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում,

գ. սառնարանային շղթաների և դրանց պրոֆիլների սպասարկումն իրականացնող անձնակազմի իրավասության գնահատման կարգերի սահմանում,

դ. շրջակա միջավայրի և անվտանգության պահանջների պահպանում,

ե. լաբորատոր բժշկության մեջ լաբորատորիաների իրազեկվածության բարելավում, ժամանակակից փորձարկման մեթոդների սահմանում,

զ. ծխախոտի, ծխախոտային արտադրատեսակների ոլորտի կանոնակարգումն ապահովող նորմատիվ փաստաթղթերի արդիականացում,

է. հողի նմուշառման, տվյալների գրանցման և հաշվետվությունների մշակման ընթացակարգերի և նմուշների վերամշակման մեթոդի սահմանում,

ը. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում,

թ. ջրի որակի արդիական փորձարկման մեթոդի սահմանում,

ժ. Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացի հեշտացում և տեխնիկական խոչընդոտների վերացում.

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը, որը կխթանի՝

ա. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը,

բ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունը՝

ա. ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵԱՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, ստանդարտացման ազգային մարմինը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպությունների աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքները՝

ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ,

բ. 2021 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որոնց արդյունքում ազգային ֆոնդը կհամալրվի միջազգային (ԻՍՕ), եվրոպական (ԵՆ), միջպետական (ԳՕՍՏ) և ՌԴ (ԳՕՍՏ Ռ) նոր ստանդարտներով՝ այդ կազմակերպությունների ստանդարտների թարմացմանը համարժեք: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար՝ տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

 

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 

4. Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են ըստ հետևյալ սկզբունքների`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում՝ եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:

 

IV. ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

5. Ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հռչակված տնտեսական գերակայությունների, տնտեսական քաղաքականության, սահմանված պետական ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած Հայաստանի Հանրապետության պարտավորություններից բխող պահանջների վրա:

6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար՝

1) Ռազմարդյունաբերություն. ռազմարդյունաբերության ոլորտի աշխատանքները կարգավորելու նպատակով ծրագրով նախատեսված է մշակել կոնստրուկտորական փաստաթղթերի, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգի ստանդարտներ, ռազմական նշանակության ապարատուրաներին, սարքերին և սարքավորումներին ներկայացվող պահանջներ սահմանող ստանդարտներ, ռազմական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման համակարգի ազգային ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կսահմանվեն փաստաթղթերի մշակման հետ կապված գիտահետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջները, ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգի, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները, էլեկտրոնային տեխնիկայի, քվանտային էլեկտրոնիկայի և ռազմական նշանակության էլեկտրատեխնիկայի արտադրատեսակների, ինչպես նաև էլեկտրոնային փաստաթղթերի միասնական համակարգի պահանջները.

2) Սննդամթերք. սննդամթերքի ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտներ, որոնք սահմանում են Հայաստանի Հանրապետության տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ներկայացվող պահանջներ: Մշակվելու են ազգային ստանդարտներ սննդամթերքի այն տեսակների համար, որոնց վերաբերյալ չկան գործող միջպետական և ՌԴ ստանդարտներ, ինչը մեծապես կաջակցի հայրենական արտադրողին՝ վերացնելով արտահանման ընթացքում առաջացող տեխնիկական խոչընդոտները.

3) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. Էներգախնայողության և էներգաարդյունավետության ոլորտում նախատեսվում է մշակել էներգիայի հաշվարկի համար կլիմայական տվյալների փոփոխություններով պայմանավորված, բացահայտ և գաղտնի ջերմային բեռնվածքներին և ներքին ջերմաստիճաններին վերաբերող ստանդարտներ, որոնցով սահմանվում են շենքերում էներգաարդյունավետությանը ներկայացվող որոշակի պահանջները և էներգիայի հաշվարկի ընդհանուր մեթոդաբանությունը.

4) Ջրի որակ. նշված ոլորտում նախատեսվում է մշակել ջրում Լեգիոնելլա սպպ. և/կամ Լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp. և/կամ Legionella pneumophila) հայտնաբերումն ու հաշվարկը սահմանող մեթոդ: Այդ ստանդարտի մշակումն ապահովում է հետազոտական մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում՝ միջազգային պահանջներին ներդաշնակ.

5) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որի միջոցով սահմանվելու են սկզբունքներ և ղեկավար ցուցումներ ռիսկի կառավարման համար.

6) Առողջապահություն. առողջապահության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտ, որի նպատակն է բժշկության մեջ մարդկային ծագման նմուշում լաբորատոր չափման և հետազոտության միջոցով արդյունքների ստացումը, ինչը հնարավորություն կտա գնահատել հիվանդության ռիսկը կամ ախտորոշել և որոշումներ կայացնել հիվանդության բուժման վերաբերյալ.

7) Հողի որակ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել միջազգային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ, որոնց նպատակն է սահմանել հողի նմուշառմանը, տվյալների գրանցմանը և հաշվետվությանը, ինչպես նաև օրգանական աղտոտիչների հետազոտության նպատակով հողի նմուշների վերամշակմանը ներկայացվող պահանջներ.

8) Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ. տվյալ ոլորտում փորձարկման արդիական միջազգային մեթոդների կիրառումը Հայաստանի Հանրապետությունում ապահովելու համար նախատեսվում է մշակել ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի, մասնավորապես բենզ(ա)պիրենի, քանակության որոշման վերաբերյալ ստանդարտներ.

9) Բնապահպանություն. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել ազգային ստանդարտ՝ եվրոպական պահանջներին ներդաշնակ՝ ելնելով 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ՀՀ և ԵՄ միջև ստորագրված «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ստանդարտի միջոցով սահմանել սառնարանային շղթաների և դրանց պրոֆիլների սպասարկումն իրականացնող անձնակազմի իրավասության գնահատման կարգերը.

10) Բարձր տեխնոլոգիաներ. տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել տիեզերական համակարգերի վերաբերյալ ստանդարտ, որի նպատակն է խորանարդի տեսքով փոքր արբանյակների, մասնավորապես, Կուբսատ նանոարբանյակների նկատմամբ պահանջների սահմանումը՝ միջազգային պահանջներին ներդաշնակ: Տվյալ ոլորտում նախատեսվում է մշակել նաև միջազգային պահանջներին ներդաշնակ ազգային ստանդարտ, որի միջոցով կմշակվի գործելակարգ՝ ուղղված անձնական տվյալների մշակման համար կիրառվող հասանելի հասարակական ամպերում տվյալների պաշտպանությանը:

7. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը՝

1) Ստանդարտացման ազգային մարմինը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 61 տեխնիկական հանձնաժողովի ու ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ստանդարտացման ազգային մարմնի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմակերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների մասնակցության ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղությունները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխնիկական հանձնաժողովներում: Այս տեխնիկական հանձնաժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշտության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդարտացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմակերպությունների, արտադրական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք կաշխատեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորությունների գնահատման ուղղությամբ, անհրաժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտներ.

2) Հայաստանի Հանրապետությունը 2015 թ. հունվարի 1-ից անդամակցում է Եվրասիական տնտեսական միությանը, իսկ ստանդարտների ազգային մարմինն անդամակցում է ԵԱՏՄ անդամ պետությունների ստանդարտացման ազգային մարմինների ղեկավարների խորհրդին, ինչպես նաև ընդգրկվել է այդ կառույցի տարբեր աշխատանքային խմբերում։ Ելնելով վերոնշյալից` նախատեսվում է ակտիվացնել Հայաստանի Հանրապետության մասնակցությունը միջպետական ստանդարտացման աշխատանքներում: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում ստանդարտացման ոլորտի մասնագետների մասնակցությունը ԱՊՀ ՍՉՍ ՄՊԽ Ստանդարտացման գիտատեխնիկական հանձնաժողովի և ԵԱՏՄ տարբեր ենթահանձնաժողովների նիստերին: Համագործակցության սերտացման արդյունքում հնարավոր կլինի Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնել և կիրառել ԵԱՏՄ շուրջ 47 տեխնիկական կանոնակարգերի պահանջներն ապահովող ստանդարտները:

Առաջին և երկրորդ ենթակետերում նշված աշխատանքների ամբողջական կատարումը պահանջում է հավելյալ ֆինանսական ռեսուրսների ընդգրկում, որը չի ապահովվում սույն ծրագրի ֆինանսավորման շրջանակներում.

3) Միջազգային (ԻՍՕ) և միջպետական (ԳՕՍՏ) ստանդարտների նախագծերի փորձաքննություն ազգային ստանդարտացման հանձնաժողովներում պետք է կատարվի միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորում և փորձաքննություն.

4) Միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն Հայաստանի Հանրապետությունում տնտեսության գերակա ուղղությունների զարգացմանը նպաստող որոշակի ոլորտների միջազգային և միջպետական ստանդարտների նախագծերի էլեկտրոնային քվեարկություն՝ հետագայում դրանք Հայաստանի Հանրապետությունում ներդնելու հեռահար նպատակով:

8. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքների կատարելագործում՝

1) ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման համար ծրագրով նախատեսվում է իրականացնել հետևյալ աշխատանքները՝

ա. ազգային ֆոնդի համալրման, հաշվառման ու վարման աշխատանքների կազմակերպում և իրականացում,

բ. ստանդարտների էլեկտրոնային տվյալների բազայի վարում՝ «Ստանդարտ» տեղեկատվական որոնման ավտոմատացված համակարգի միջոցով,

գ. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններին և կազմակերպություններին ստանդարտների և տեղեկատվության տրամադրման աշխատանքների կազմակերպում,

դ. Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակի) ստեղծման, հաշվառման և պահման աշխատանքների կազմակերպում,

ե. ստանդարտների տվյալների բազայից սպառողների (օգտագործողների) օգտվելու հնարավորության և համացանցի միջոցով ստանդարտների էլեկտրոնային վաճառքի մեխանիզմների ներդրում,

զ. Ստանդարտացման միջազգային կազմակերպության, Ստանդարտացման եվրոպական կոմիտեի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ Ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման Միջպետական խորհրդի շրջանակներում գործող տեղեկատվական համակարգերի ինտեգրման աշխատանքների զարգացում (ստանդարտների էլեկտրոնային տարբերակների ստացում, շահագրգիռ կողմերի ապահովում, էլեկտրոնային քվեարկություն և այլն),

է. Առևտրի համաշխարհային կազմակերպության առևտրում տեխնիկական խոչընդոտների հարցման կետի աշխատանքների իրականացում՝ ըստ պահանջի:

 

V. ԾՐԱԳՐԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

9. Ստանդարտացման ազգային մարմնին վերապահված ծառայությունները ֆինանսավորվում են՝ համաձայն «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի:

10. Ծրագրի իրականացման ֆինանսավորումը հիմնված է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված «Ստանդարտների մշակման ծառայություններին» հատկացումների գումարով՝ 14.123.4 հազ. դրամ:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

ապրիլի 8-ի N 483-Լ որոշման

 

Ց Ա Ն Կ

 

ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ

 

NN

ը/կ

Մշակման ենթակա ստանդարտների և աշխատանքների անվանումները1

Նպատակը

Պատասխանատու մարմինը

Արդյունքը

Կատարման ժամկետը

2021

թվականի ֆինանսավորում

(հազ. դրամ)

1

2

3

4

5

6

7

1. Ռազմարդյունաբերություն

1.1

Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ. Ռազմական նշանակության ապարատուրաներ, սարքեր, սարքվածքներ և սարքավորումներ.

Կառուցվածքատեխնիկական պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական

հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.2

Ծրագրային փաստաթղթերի միասնական համակարգ.

Տեխնիկական առաջադրանք.

Բովանդակությանը և ձևավորմանը ներկայացվող պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ) Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.3

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Էսքիզային կոնստրուկտորական փաստաթղթերի կատարման կանոններ. Ընդհանուր դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.4

Ավիացիոն տեխնիկա.

Ներկառուցված համակարգերի ծրագրային ապահովում.

Կոնստրուկտորական փաստաթղթերին ներկայացվող պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.5

Ռազմական տեխնիկայի մշակման և արտադրության կազմակերպման համակարգ.

Նմուշի (համալիրի, համակարգի) և դրա (դրանց) բաղկացուցիչ մասերի ստեղծման միասնական միջանցիկ պլան. Հիմնական դրույթներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.6

Արտադրատեսակների կառուցվածքի տեխնոլոգիամիտության

ապահովում. Ընդհանուր պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ

փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության

ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով

չարգելված այլ միջոցներ

1.7

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Փաթեթավորման համար կոնստրուկտորական փաստաթղթերի կատարման կանոններ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.8

Կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգ. Գնովի արտադրատեսակների կիրառման կարգ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.9

Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ.

Ռազմական նշանակության ապարատուրա, սարքեր և սարքավորումներ. Իոնիզացնող և էլեկտրամագնիսական ճառագայթումների ազդեցության նկատմամբ կայունության և ապահովության ապահովման ծրագրերին ներկայացվող պահանջները

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.10

Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ.

Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի, քվանտային

էլեկտրոնիկայի և ռազմական

նշանակության էլեկտրատեխնիկայի արտադրատեսակներ.

Ընդհանուր տեխնիկական պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.11

Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ.

Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի, քվանտային էլեկտրոնիկայի և ռազմական նշանակության էլեկտրատեխնիկայի արտադրատեսակներ.

Հուսալիության պահանջներ

ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

1.12

Ընդհանուր տեխնիկական պահանջների համալիր համակարգ.

Ռադիոէլեկտրոնային տեխնիկայի, քվանտային էլեկտրոնիկայի և ռազմական

նշանակության

էլեկտրատեխնիկայի արտադրատեսակներ. Կիրառման պայմանների և արտաքին ազդեցության գործոնների նկատմամբ կայունության պահանջների դասակարգումը ՀՍՏ Ռ ռազմական ազգային ստանդարտի մշակում

Ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի ստեղծում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ռազմական արտադրանքի ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2. Սննդամթերք

2.1

(ենթակետն ուժը կորցրել է 04.11.21 N 1792-Լ)

2.2

Մարինացված բանջարեղեն. Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

ՀՀ տնտեսական

գործունեության համար արդիականություն

ներկայացնող սննդի պահածոյացման և վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն

«Ստանդարտացման և չափագիտության

ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ) ՏՀ 3 «Մրգային, բանջարեղենային և բուսական ծագման այլ արտադրանքներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական

բյուջե և ՀՀ օրենքով

չարգելված այլ միջոցներ

2.3

Սպաս պահածոյացված. Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

ՀՀ տնտեսական գործունեության համար արդիականություն ներկայացնող սննդի պահածոյացման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՏՀ 4 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.4

Հորած պանիր. Տեխնիկական պայմաններ

Ազգային ստանդարտի (ՀՍՏ) մշակում

ՀՀ տնտեսական

գործունեության համար արդիականություն

ներկայացնող կաթնամթերքի վերամշակման գործընթացում ազգային ստանդարտի մշակման անհրաժեշտություն

«Ստանդարտացման և չափագիտության

ազգային մարմին» ՓԲԸ (համաձայնությամբ)  ՏՀ 4 «Կաթ և կաթնամթերք» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական

բյուջե և ՀՀ օրենքով

չարգելված այլ միջոցներ

3. Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն

3.1

Շենքերի էներգաարդյունավետություն.

Արտաքին կլիմայական պայմաններ. Մաս 1. Կլիմայական տվյալների վերափոխումը էներգիայի հաշվարկի համար

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 52010-1:2017 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

«Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին»

N 426-Ն որոշումը

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

ՀՀ

քաղաքաշինության կոմիտե

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2

Շենքերի էներգաարդյունավետություն. Բացահայտ և գաղտնի ջերմային բեռնվածքներ և ներքին ջերմաստիճաններ. Մաս 1.

Հաշվարկի ընդհանուր մեթոդաբանություն

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 52017-1:2017 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

«Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին»

N 426-Ն որոշումը

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՏՀ 1 «Էներգետիկա» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

 

ՀՀ

քաղաքաշինության կոմիտե

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.3

Ջրային ներկառուցված համակարգեր մակերեսային ջեռուցման և հովացման համակարգեր. Մաս 3. Չափերի որոշում

 

Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 1264-3:2009 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

«Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում

էներգախնայողության և

էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.4

Ջրային ներկառուցված համակարգեր մակերեսային ջեռուցման և հովացման համակարգեր. Մաս 4.

Տեղակայում

 

Ազգային ստանդարտի մշակում ԵՆ 1264-4:2009 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի

«Նոր կառուցվող բնակելի բազմաբնակարան շենքերում, ինչպես նաև պետական միջոցների հաշվին կառուցվող (վերակառուցվող, նորոգվող) օբյեկտներում էներգախնայողության և էներգաարդյունավետության տեխնիկական կանոնակարգը սահմանելու մասին» N 426-Ն որոշումը

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

4. Ջրի որակ

4.1

Ջրի որակ: Լեգիոնելլա սպպ. և/կամ Լեգիոնելլա պնեումոֆիլիա-ի (Legionella spp. և/կամ Legionella pneumophila)

հայտնաբերումն ու հաշվարկը

կոնցենտրացիայի և գենային բազմացման ՊՇՌ մեթոդով (PCR)2 Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ՏԿ 12869:2019 ստանդարտին ներդաշնակ

Փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և

ճշգրտության

բարձրացում միջազգային պահանջներին ներդաշնակ

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ) ՏՀ 8 «Ջրի որակ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված

այլ միջոցներ

5. Կառավարման համակարգեր

5.1

Ռիսկի կառավարում.

Սկզբունքներ և ղեկավար ցուցումներ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 31000:2018 ստանդարտին ներդաշնակ

Ռիսկերը կառավարելու չափանիշների և կիրառման սկզբունքների սահմանում՝ հնարավոր կամ անխուսափելի ռիսկերը կանխարգելելու կամ նվազեցնելու նպատակով

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ) ՏՀ 21 «Համապատասխա-

նության գնահատում և կառավարման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

6. Առողջապահություն

6.1

Բժշկական արտադրատեսակներ Ին Վիտրո (in vitro) ախտորոշման համար. Տրամաչափարկիչներին, ճշտության ստուգիչ նյութերին և մարդկային ծագման նմուշներին վերագրվող արժեքների չափագիտական հետևելիությանը ներկայացվող պահանջներ

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 17511-2020 ստանդարտին ներդաշնակ

Բժշկության մեջ մարդկային ծագման նմուշում լաբորատոր չափման և հետազոտության միջոցով արդյունքների ստացում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՏՀ 23 «Կլինիկական լաբորատոր փորձարկումներ և in vitro ախտորոշման փորձարկման համակարգեր» ստանդարտացման տեխնիկական

հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

7. Հողի որակ

7.1

Հողի որակ. Նմուշների վերամշակումը օրգանական աղտոտիչների հետազոտության նպատակով

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 14507:2003 ստանդարտին ներդաշնակ

Հողի նմուշների վերամշակմանը ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած

աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

7.2

Հողի որակ. Նմուշառում. Մաս

107. Գրանցում և հաշվետվություն

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 18400-107:2017

ստանդարտին ներդաշնակ

Հողի նմուշառմանը, տվյալների գրանցմանը և հաշվետվությունների կազմմանը ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8. Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ

8.1

Սիգարետներ. Ծխախոտային ծխի հիմնական հոսքի մեջ բենզ(ա)պիրենի որոշումը գազքրոմ-մասս-սպեկտրաչափման մեթոդով (GC/MS)3

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22634-1:2019 միջազգային ստանդարտին ներդաշնակ

Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի քանակությունների որոշում՝ արդիական միջազգային մեթոդին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՏՀ 11 «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց

փոխարինիչներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

8.2

Սիգարետներ. Ծխախոտային ծխի հիմնական հոսքի մեջ բենզ(ա)պիրենի որոշումը գազքրոմ-մասս-սպեկտրաչափման մեթոդով (GC/MS)

 

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 22634-2:2019 միջազգային ստանդարտին ներդաշնակ

Ծխախոտի և ծխախոտային արտադրատեսակների ծխում վնասակար նյութերի քանակությունների որոշում՝ արդիական միջազգային մեթոդին համապատասխան

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ՏՀ 11 «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

9. Բնապահպանություն

9.1

Սառնարանային համակարգեր և ջերմային պոմպեր. Անձնակազմի կոմպետենտություն

 

Ազգային ստանդարտի մշակում

ԵՆ 13313:2010 ստանդարտին ներդաշնակ

ՀՀ և ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում

ՀՀ ստանձնած պարտավորությունների շրջանակներում սառնարանային շղթաների և դրանց պրոֆիլների սպասարկումն իրականացնող անձնակազմի իրավասության գնահատման կարգերի սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

10. Բարձր տեխնոլոգիաներ

10.1

Տիեզերական համակարգեր. Խորանարդի տեսքով փոքր արբանյակներ (Կուբսատ նանոարբանյակներ)

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ 17770:2017 ստանդարտին ներդաշնակ

Կուբսատ նանոարբանյակներն ներկայացվող պահանջների սահմանում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

10.2

Տեղեկատվական տեխնոլոգիաներ.

Անվտանգության ապահովման մեթոդներ և միջոցներ.

Անձնական տվյալների մշակման համար կիրառվող հասանելի (հասարակական) ամպերում դրանց պաշտպանությանը (ԱՏՊ) ուղղված գործելակարգ

Ազգային ստանդարտի մշակում ԻՍՕ/ԻԷԿ 27018:2019

ստանդարտին ներդաշնակ

Անձնական տվյալների մշակման համար կիրառվող հասանելի հասարակական

ամպերում տվյալների պաշտպանությանն ուղղված գործելակարգի մշակում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ) ՏՀ 06 «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով (համաձայնությամբ) Շահագրգիռ կողմերից բաղկացած աշխատանքային խումբ

ստանդարտ

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով

չարգելված այլ միջոցներ

10.3.

«Արդյունաբերական պարկեր». Տեխնիկական

պայմաններ

Ազգային

ստանդարտի

(ՀՍՏ) մշակում

ՀՀ տնտեսական գործունեության համար

արդիականություն

ներկայացնող

արդյունաբերական

պարկերի

կառուցման

գործընթացում

ազգային

ստանդարտի

մշակման

անհրաժեշտություն

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին»

ՓԲԸ

(համաձայնությամբ)

ստանդարտ

2021 թ․ ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով

չարգելված

այլ

միջոցներ

2. Միջպետական և

միջազգային ստանդարտացման աշխատանքներ

 

2. Միջազգային, եվրոպական ու միջպետական

ստանդարտացման աշխատանքների կազմակերպում

2.1. ԱՊՀ երկրների ստանդարտացման

միջպետական խորհրդի, ստանդարտացման միջազգային կազմակերպության

(ԻՍՕ) և Ստանդարտացման

եվրոպական կոմիտեի

(ՍԵՆ), Եվրասիական

տնտեսական միության

(ԵԱՏՄ)

աշխատանքների

կազմակերպում

Հայրենական արտադրանքի մրցունակության և որակի բարձրացում

Տեխնիկական խոչընդոտների նվազեցում միջազգային, եվրոպական, ԱՊՀ և Մաքսային միության երկրների շուկաներում

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

ԱՊՀ

ստանդարտացման միջպետական խորհրդի որոշում,

ԻՍՕ և ՍԵՆ

վեհաժողով

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

2.2. Միջազգային և

միջպետական

ստանդարտների

նախագծերի

էլեկտրոնային քվեար-

կություն

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

քվեարկու-

թյան թերթիկներ

2021 թ.

ընթացքում

Պետական

բյուջե և ՀՀ

օրենքով

չարգելված

այլ միջոցներ

2.3. Միջազգային (ԻՍՕ),

եվրոպական (ԵՆ) և

միջպետական (ԳՕՍՏ)

ստանդարտների

նախագծերի

փորձաքննություն

«Ստանդարտացման

և չափագիտության

ազգային մարմին»

ՓԲԸ

(համաձայնությամբ)

ստանդարտ-

ների

նախագիծ

2021 թ.

ընթացքում

Պետական

բյուջե և ՀՀ

օրենքով

չարգելված

այլ միջոցներ

3. Ստանդարտների ազգային ֆոնդի վարման

և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ

 

3.1. Ստանդարտացման ազգային ֆոնդի վարում

3.1.1. Ստանդարտացման նորմատիվ

փաստաթղթերի ֆոնդի համալրում և հաշվառում 3.1.2. Ընդունված ազգային

ստանդարտների գրանցում

3.1.3. Հայաստանի Հանրապետությունում

գործող ազգային ստանդարտների ֆոնդի վարում

Ազգային ֆոնդի արդիականացում.

Պատշաճ և հավաստի տեղեկատվության տրամադրում ստանդարտացման

բնագավառում ՀՀ կազմակերպություններին և գործարարներին

 

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

Ստանդարտների ազգային ֆոնդի արդիականացում և վարում տեղեկատվական սպասարկում

 

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

3.2. Տեղեկատվական սպասարկման աշխատանքների կազմակերպում

3.2.1. Հայաստանի Հանրապետության կազմակերպություններ ի տեղեկատվական սպասարկում

3.2.2. «Ստանդարտ» տեղեկատվական-

որոնման ավտոմատացման համակարգի ներդրում

3.2.3. Հայաստանի

Հանրապետությունում

գործող ստանդարտների ամբողջ տեքստի տվյալների բազայի (էլեկտրոնային տարբերակների) ստեղծում, հաշվառում և պահում 

3.2.4. ԱՀԿ անդամ երկրների տեղեկատվական (հարցման) կենտրոններին համապատասխան հարցումների տրամադրում 3.2.5. Ազգային ստանդարտների կատալոգի, եռամսյակային տեղեկատուի նախապատրաստում և հրատարակում

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ

(համաձայնությամբ)

2021 թ.

ընթացքում

Պետական բյուջե և ՀՀ օրենքով չարգելված այլ միջոցներ

Ընդամենը (այդ թվում` ԱԱՀ-ն)

     

14123.4

 

___________________

1 Ազգային ստանդարտների անվանումները մշակման ընթացքում կարող են որոշակի փոփոխությունների ենթարկվել՝ մասնագիտական աշխատանքային խմբերի և տեխնիկական հանձնաժողովների կողմից ազգային ստանդարտների նախագծերի քննարկման արդյունքում:

2 ԻՍՕ/ՏԿ 12869:2019 միջազգային ստանդարտի հիման վրա ազգային ստանդարտների մշակումը 2020 թ. ծրագրից հանվել է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության միջև 2020 թ․ օգոստոսի 5-ին կնքված N ՀՀ ԷՆ-ՄԱԾՁԲ-20/48-248-20 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 357-20 առ 02.12.2020 թ. համաձայնագրի, սակայն առաջարկվել է այն ընդգրկել 2021 թ. «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրում ՀՀ ԱՆ կողմից

3 ԻՍՕ 22634-1:2019 և ԻՍՕ 22634-2:2019 միջազգային ստանդարտների հիման վրա ազգային ստանդարտների մշակումը 2020 թ. ծրագրից հանվել է՝ համաձայն ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության միջև 2020 թ․ օգոստոսի 5-ին կնքված N ՀՀ ԷՆ-ՄԱԾՁԲ-20/48-248-20 պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» N 357-20 առ 02.12.2020 թ. համաձայնագրի, սակայն առաջարկվել է այն ընդգրկել 2021 թ. «Ստանդարտների մշակման ծառայություններ» ծրագրում ՏՀ 11 «Ծխախոտ, ծխախոտային արտադրատեսակներ և դրանց փոխարինիչներ» ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովի կողմից

(հավելվածը փոփ., լրաց. 04.11.21 N 1792-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. Թորոսյան

 

08.04.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
04.11.2021, N 1792-Լ 06.11.2021, N 483-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան