ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
09 նոյեմբերի 2021 թվականի |
թիվ 163-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի ԹԻՎ 93-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով հավաքագրել տեղեկատվություն Ն51 և Ն52 հիմնական տնտեսական նորմատիվների հաշվարկման վերաբերյալ,
հիմք ընդունելով «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով և 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2005 թվականի մարտի 3-ի ««Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» թիվ 93-Ն որոշմամբ հաստատված «Վարկային կազմակերպությունների հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 15-ում (այսուհետ՝ Կանոնակարգ 15) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Կանոնակարգ 15-ի 4-րդ կետի 4-րդ պարբերության մեջ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման»» բառերով։
2) Կանոնակարգ 15-ի 7-րդ կետում․
ա․ առաջին պարբերության մեջ «6» թվերը փոխարինել «7» թվով,
բ․ 4-րդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններ․
««Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակը լրացվում է ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակի ընթացքում վարկային կազմակերպության կողմից տրամադրված անշարժ գույքով ապահովված համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության դրամով և արտարժութային վարկերի և փոխառությունների (այսուհետ՝ վարկ) պայմանագրային մայր գումարների հանրագումարների միջինը, որը հաշվարկվում է՝ հաշվետու եռամսյակին նախորդող երկու եռամսյակներից յուրաքանչյուրի ընթացքում տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկերի պայմանագրային մայր գումարների հանրագումարը հարաբերելով երկուսի:
«Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակում լրացվում են ըստ Հայաստանի Հանրապետության դրամի և արտարժույթի՝ հաշվետու եռամսյակի ընթացքում համապատասխանաբար ՀՀ դրամով և արտարժույթով տրամադրված և անշարժ գույքով ապահովված և Ն51 և Ն52 նորմատիվներին չբավարարող վարկերի պայմանագրային մայր գումարները։ Եթե ՀՀ դրամով տրամադրված անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում հաշվարկվում է Ն52 նորմատիվը, ապա հաշվետու եռամսյակի ընթացքում Հայաստանի Հանրապետության դրամով տրամադրված և Ն52 նորմատիվին չբավարարող անշարժ գույքով ապահովված վարկի ծավալը լրացվում է «Արտարժույթ» տողում։
«Փաստացի շեղում» սյունակում լրացվում է՝ «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» և «Նախորդ երկու եռամսյակների միջին» սյունակներում լրացված գումարների հարաբերակցությունը՝ տոկոսային արտահայտությամբ։
«Թույլատրելի շեղում» սյունակը լրացվում է ըստ ՀՀ դրամի և արտարժույթի՝ համաձայն Կանոնակարգ 14-ի համապատասխանաբար 47-րդ և 50-րդ կետերի:
«Նախորդ երկու եռամսյակների միջին» և «Եռամսյակի ընթացքում փաստացի տրամադրված և Ն51, Ն52 նորմատիվներին չբավարարող վարկեր» սյունակներում ցուցանիշները լրացվում են հազար դրամներով։»,
գ․ վերջին պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանադակությամբ նոր պարբերություններով․
«21-րդ էջում ներկայացվում են Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկման համար անհրաժեշտ տարրերը՝ եռամսյակային պարբերականությամբ։
«Նոր տրամադրվող վարկի տեսակ» սյունակում լրացվում է՝
1) «Ձեռքբերման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի (ներառյալ՝ անշարժ գույքի գնման իրավունքի) ձեռքբերման նպատակով,
2) «Կառուցման/վերակառուցման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի կառուցման/վերակառուցման նպատակով,
3) «Վերանորոգման վարկ» տարբերակը, եթե հաշվետու ժամանակահատվածում ֆիզիկական անձ հաճախորդներին տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ՝ անշարժ գույքի վերանորոգման նպատակով,
4) «Անշարժ գույքով ապահովված այլ վարկ» տարբերակը, եթե ֆիզիկական անձ հաճախորդին հաշվետու ժամանակահատվածում տրամադրվել է անշարժ գույքով ապահովված վարկ, որն ուղղված չէ անշարժ գույքի ձեռքբերմանը, կառուցմանը, վերակառուցմանը կամ վերանորոգմանը:
«Նոր տրամադրվող վարկի արժույթ» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի արժույթը՝ համաձայն ISO (ԻՍՕ) 4217 կոդերի:
«Նորմատիվի տեսակ» սյունակում լրացվում է՝
1) «Ն51» տարբերակը՝ Կանոնակարգ 14-ի 45-րդ կետով սահմանված դեպքում,
2) «Ն52» տարբերակը՝ Կանոնակարգ 14-ի 47-րդ և 48-րդ կետերով սահմանված դեպքերում։
«Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն» սյունակը լրացվում է ըստ հետևյալ տարբերակների՝
1) «[0-10%]»,
2) «(10-20%]»,
3) «(20-30%]»,
4) «(30-40%]»,
5) «(40-50%]»,
6) «(50-60%]»,
7) «(60-65%]»,
8) «(65-70%]»,
9) «(70%-75%]»,
10) «(75%-80%]»,
11) «(80%-90%]»,
12) «(90%-95%]»,
13) «(95%-100%]»,
14) «(100%-120%]»,
15) «(120%-150%]»,
16) «>150%»։
Ն51 կամ Ն52 նորմատիվների հաշվարկն իրականացվում է՝ հիմք ընդունելով Կանոնակարգ 14-ով համապատասխանաբար Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման համար սահմանված դրույթները։
«Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է անշարժ գույքով ապահովված նոր տրամադրվող վարկի (վարկերի) մայր գումարը։ Արտարժութային վարկերը արտահայտվում են Հայաստանի Հանրապետության դրամով՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ն51 կամ Ն52 նորմատիվի հաշվարկման դրությամբ հայտարարված արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքը։
Այն դեպքում, երբ անշարժ գույքով ապահովված վարկը տրամադրվում է մեկից ավելի փուլով, ապա լրացվում է անշարժ գույքով ապահովված վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը։ Այն դեպքում, երբ վարկային կազմակերպությունը չի կարող գնահատել վարկի բոլոր փուլերում տրամադրվող պայմանագրային մայր գումարների հանրագումարը, ապա յուրաքանչյուր փուլում տրամադրված վարկի պայմանագրային մայր գումարը լրացվում է տվյալ հաշվետու եռամսյակի համար նախատեսված հաշվետվությունում։
Այն դեպքում, երբ նոր տրամադրվող անշարժ գույքով ապահովված վարկի դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և «Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են, ապա «Նոր տրամադրվող վարկի մայր գումար» սյունակում լրացվում է վարկերի՝ սյունակում պահանջվող մայր գումարների հանրագումարը։
«Քանակ» սյունակում լրացվում է այն վարկերի ընդհանուր քանակը, որոնց դեպքում «Նոր տրամադրվող վարկի տեսակ», «Նոր տրամադրվող վարկի արժույթ», «Նորմատիվի տեսակ» և «Պահանջի և գրավի արժեք հարաբերակցություն» սյունակները համընկնում են։»։
3) Կանոնակարգ 15-ի 10-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» (այսուհետ ակտիվների դասակարգման կարգ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2021 թվականի հունիսի 16-ի թիվ 2-Ն և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի մարտի 30-ի թիվ 39-Ն համատեղ որոշմամբ սահմանված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ֆինանսական ակտիվների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» (այսուհետ՝ ակտիվների դասակարգման կարգ)» բառերով։
4) Կանոնակարգ 15-ի ձև թիվ 3 հաշվետվությունը․
ա. 1-ին էջի վերջից լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր աղյուսակով․
« |
|
»: |
բ․ լրացնել նոր 7-րդ էջով՝ համաձայն սույն որոշման հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022թ․ ապրիլի 1-ից։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Ն. Երիցյան |
2021 թ. նոյեմբերի 15 Երևան |
|
«Հավելված Հաստատված էՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 163-Ն որոշմամբ |
Ն51 և Ն52 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների վերաբերյալ
Վարկային կազմակերպության անվանումը ______________
Ամսաթիվ _________ թ․
Հ/հ Նոր տրամադրվող վարկի տեսակ Նոր տրամադրվող վարկի արժույթ Նորմատիվի տեսակ Պահանջի և գրավի արժեքի հարաբերակցություն Նոր տրամադրվող վարկի մայր գումար Քանակ 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
»:
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|