Գլխավոր տեղեկություն
Համար
N 1898-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

18 նոյեմբերի 2021 թվականի N 1898-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1519-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 3-րդ և 57-րդ կետերին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 38-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում, N 3 աղյուսակում կատարել փոփոխություններ և լրացումներ, N 6 հավելվածի N 2 աղյուսակում կատարել փոփոխություններ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 և 10 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 1519-Ն որոշման 5-րդ կետում կատարել հետևյալ լրացումները.

1) «անհրաժեշտ գույքի» բառերից հետո լրացնել «, իսկ «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամին` նաև ծառայությունների» բառերով.

2) «ձեռք բերվող գույքի» բառերից հետո լրացնել «և ծառայությունների» բառերով:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝

1) 42,148.6 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Կապանի արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` քոլեջի ջեռուցման համակարգի կառուցման, կցակառույցի իրականացման աշխատանքների ձեռքբերման համար.

2) 14,512.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Ալավերդու պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` քոլեջի տանիքի վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

3) 20,000.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ին` քաղ. Երևան, Տերյան 3ա հասցեում գտնվող տարածքի գույքով ապահովման համար.

4) 5,000.0 հազար դրամ գումարը (ներառյալ ԱԱՀ) դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ին` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Սրվեղի վանքի տարածքում պեղումներն իրականացնելու համար.

5) 3,596.0 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Նորայր Մուշեղյանի անվան ըմբշամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին` ջրատար խողովակների վերանորոգման աշխատանքների ձեռքբերման համար.

6) 15,006.1 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Մ. Քաջունու անվան N 54 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի տաքանցումը եռահարկ մասնաշենքի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար.

7) 21,369.4 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացնել «Երևանի Գ. Էմինի անվան N 182 ավագ դպրոց» հիմնադրամին` դպրոցի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար:

4. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ 2020 թվականի սեպտեմբերի 15-ի N ՀՀԿԳՄՍՆԳՀԾՁԲ-20/164 տեխնիկական հսկողության ծառայությունների մատուցման պայմանագրով նախատեսված պարտավորությունները կատարած «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամին տրամադրել 780.0 հազար դրամ գումար պայմանագրի 1-ին չափաբաժնով՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով՝ որպես գնում չհանդիսացող ծախս (ԳՉԾ):

5. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը, Բյուրեղավանի համայնքի «Արձագանք» արձանի տարածքի բարեկարգման նպատակով, կատարել ձեռք բերվող աշխատանքների փոխարինում այլ բնութագրեր ունեցող աշխատանքներով՝ փոփոխություններ կատարելով 2021 թվականի մայիսի 25-ին «ԱՎԱԳ ՇԻՆ 1» ՍՊԸ-ի հետ կնքված N ՀՀԿԳՄՍՆԳՀԱՇՁԲ-21/34 պայմանագրում մինչև պայմանագրի գնի 53 տոկոսի չափով՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի 11-րդ և 14-րդ ենթակետերի և 56-րդ կետի 3-րդ ենթակետի պահանջները:

6. Թույլատրել սույն որոշման 3-րդ կետում նշված կազմակերպություններին անհրաժեշտության դեպքում սույն որոշմամբ հատկացված գումարների շրջանակներում կնքված պայմանագրերով տնտեսված գումարները ուղղել անհրաժեշտ գույքի և ծառայությունների ձեռքբերմանը` ձեռք բերվող գույքի և ծառայությունների ցանկը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հետ:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 9

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

 

Հավելված N 10

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1898-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2021 թվական: