Գլխավոր տեղեկություն
Համար
N 1926-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 25.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
25.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

25 նոյեմբերի 2021 թվականի N 1926-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1366-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողին պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու, հատկացված զենքը պահելու և կրելու կարգը հաստատելու մասին» N 1366-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) որոշման նախաբանում ««Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության ծառայողներին (բացառությամբ ոստիկանության զորքերի զինծառայողների) պահելու և կրելու իրավունքով հաշվեցուցակային զենք և ռազմամթերք հատկացնելու ընթացակարգը կանոնակարգելու համար» բառերը փոխարինել «Ղեկավարվելով «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ մասով՝» բառերով.

2) որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝

«Ոստիկանության պարեկային ծառայություն իրականացնող ստորաբաժանման կազմում ոստիկանության ծառայության պաշտոններում նշանակված ծառայողներին պահելու և կրելու իրավունքով զենքը հատկացվում է առանց սույն կարգի 11-րդ կետով նախատեսված ստուգարքը հանձնելու, եթե կրթական ծրագրի շրջանակներում ծառայողները հաջողությամբ ավարտել են համարժեք կրակային պատրաստության դասընթացը։».

3) որոշմամբ հաստատված հավելվածի ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

     

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

25.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 նոյեմբերի 2021 թվական: