Basic information
Number
N 362
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (10.07.1998-08.02.1999)
Status
Չի գործում
Source
ՀՀՊՏ 1998.06.30/13(46)
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
23.06.1998
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
23.06.1998
Effective date
10.07.1998
Interrupt date
08.02.1999

041.0362.23.06.98

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 հունիսի 1998 թվականի N 362
քաղ. Երևան

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 117 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի փետրվարի 24-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 117 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 7-ի N 229 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կենտրոնական ապարատի կառուցվածքը «Կապիտալ ծախսերի վարչություն» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով`

«ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի աշխատակազմ-վարչություն»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Դարբինյան