Գլխավոր տեղեկություն
Համար
N 1990-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.12.2021-20.05.2022)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
09.12.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.12.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.12.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
20.05.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

9 դեկտեմբերի 2021 թվականի N 1990-Ա

 

ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Լեհաստանի Հանրապետության «Շիբիցկի» ընկերության կողմից հանձնված «MAGIRUS-DEUTZ» մակնիշի տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք), որը համաձայն մաքսային հայտարարագրի՝ թողարկվել է 1982 թվականին, նույնացման համարը՝ VIN-4900112850 գույքի արժեքն է 5000 լեհական զլոտի, ներկայիս փոխարժեքով՝ 602410 դրամ):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:

3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից նվիրատվության պայմանագրի կնքումը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Լեհաստանի Հանրապետության «Շիբիցկի» ընկերության միջև, ինչպես նաև գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, տրանսպորտային միջոցի պետական գրանցումը և հաշվառումը՝ սահմանելով, որ այդ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը ենթակա են կատարման՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

09.12.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
19.05.2022, N 704-Ա 20.05.2022, N 1990-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան