Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-15-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.01.2006-01.07.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.18/3(458) Հոդ.73
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
10.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (18 ապրիլի 2003 թվականի) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3451-րդ հոդվածով.

 

«Հոդված 3451.

Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, հայտարարագրում տվյալներ թաքցնելը կամ դրանք խեղաթյուրելը

 

1. Պարտապանի կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի մասին հայտարարագիր ներկայացնելուց չարամտորեն խուսափելը, երբ հայտարարագիր տալը պարտադիր է, ինչպես նաև հայտարարագրում գույքի և գույքային իրավունքների կազմի ու քանակի վերաբերյալ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելը կամ դրանք թաքցնելը, որոնք հանգեցրել են խոշոր չափերի պարտավորության հարկադիր կատարման անհնարինության`

պատժվում են տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով:

2. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան


2006 թ. հունվարի 10
Երևան
ՀՕ-15-Ն