Գլխավոր տեղեկություն
Համար
N 1896-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (19.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.15-2021.11.28 Պաշտոնական հրապարակման օրը 18.11.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.11.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
18.11.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

           

18 նոյեմբերի 2021 թվականի N 1896-Ն

            

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՈՒ ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳՈՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը, «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 1-ին կետով հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3-րդ կետը, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության, 57-րդ կետի պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Պետական անվտանգության ապահովման նպատակով անհետաձգելի համարել Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան ավտոճանապարհի և Տանձավեր Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման, Որոտան Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ Լծեն ավտոճանապարհների վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման և այդ նախագծերի փորձաքննության ծառայությունների գնման կարիքը:

2. Սահմանել, որ՝

1) սույն որոշման 1-ին կետում նշված ծառայությունների ձեռքբերումն իրականացվում է «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի՝ բացառությամբ նույն ենթակետի «զ» պարբերության պահանջի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների կառուցումը, վերակառուցումն անհրաժեշտ է պետական անվտանգության ապահովման համար, և դրանց նախագծային փաստաթղթերը ենթակա չեն շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության.

3) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոմոբիլային ճանապարհների կառուցման, վերակառուցման աշխատանքների ընթացքում շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման, կանխարգելման նպատակով տվյալ ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունների ձեռքբերման տեխնիկական առաջադրանքում ենթակա է ներառման բնապահպանական կառավարման պլանի կազմման պահանջը:

3. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝

1) Որոտան Խոտ ավտոճանապարհի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Մոդուլ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով 33,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

2) Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) Բարձրավան ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով 34,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

3) Տանձավեր Շուռնուխ ավտոճանապարհի կառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Սուֆետ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով 39,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

4) Տ-8-49, /Տ-8-48/ Լծեն ճանապարհահատվածի վերակառուցման նախագծերի պատրաստման, ծախսերի գնահատման ծառայությունները ձեռք բերել «Ճաննախագիծ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով 15,000,000.0 դրամ պայմանագրային արժեքով.

5) սույն որոշման 1-ին կետում նշված ավտոճանապարհների կառուցման և վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունները ձեռք բերել «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» փակ բաժնետիրական ընկերությունից՝ մեկ անձից գնման ընթացակարգով 6,655,000.0 դրամ պայմանագրային արժեքով:

4. Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրԾրագիր 4-ի շրջանակներում Ագարակից Քաջարան ճանապարհահատվածի վերակառուցման և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և «Մեղրու ՃՇՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2021 թվականի հունիսի 17-ին կնքված N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/4Շ-1 պայմանագրի շրջանակներում Մ-2, Երևան Երասխ Գորիս Մեղրի Իրանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ374+000 – կմ384+300 հիմնանորոգվող հատվածի կմ378+180 կմ384+300 տեղամասում համընկնող աշխատանքները բացառելու նպատակով թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարությանը N ՏԿԵՆ-ՀԲՄԱՇՁԲ-2021/4Շ-1 պայմանագրում կատարել փոփոխություն՝ 869,863,171.0 դրամի չափով նվազեցնելով պայմանագրի արժեքը և այն ուղղել 2021 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի «21001 Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» միջոցառման կատարմանը:

5. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 3 աղյուսակում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

18.11.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1896-Ն որոշման

    

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1896-Ն որոշման

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1896-Ն որոշման

    

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1896-Ն որոշման

    

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1896-Ն որոշման

           

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2021 թվականի

նոյեմբերի 18-ի N 1896-Ն որոշման

           

Պաշտոնական հրապարակման օրը՝ 18 նոյեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան