ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի (9 նոյեմբերի 2004 թվականի) 163-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 163.
Ամենամյա արձակուրդը մասերով տալը
Աշխատողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Գործատուի և աշխատողի միջև այլ համաձայնություն չլինելու դեպքում վճարովի արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն երկու անընդմեջ աշխատանքային շաբաթ:»:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
2006 թ. հունվարի 14 |