Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-19-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2006-01.01.2013)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.25/5(460) Հոդ.96
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
16.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
14.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2013


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 16-ին

«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 1997 թվականի, ՀՕ-179) 6-րդ հոդվածում ուժը կորցրած ճանաչել ութերորդ մասի վերջին պարբերությունը, և ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն`

«Լիազորված մարմինը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևով և կարգով, ցանկերի տեսքով հրապարակում է տեղեկատվություն՝

1) մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը՝ յուրաքանչյուր տարվա արդյունքներով սոցիալական վճարների պարտավորություններ կուտակած ապահովադիրների վերաբերյալ.

2) մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը`

ա) 3 մլն դրամ և ավելի պարտադիր սոցիալական ապահովագրության վճար վճարած ապահովադիրների և նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մեծության վերաբերյալ,

բ) 100 և ավելի աշխատողների միջին ցուցակային թիվ հայտարարագրած` ապահովադիր հանդիսացող առևտրային կազմակերպությունների վերաբերյալ:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
   

2006 թ. հունվարի 14
Երևան
ՀՕ-19-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան