ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2018 թվականի N 160-Ա
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ՝ «ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, ք. Երևան, Մելիք-Ադամյան 2/2, ՀՎՀՀ՝ 00268286) իրականացվող` 4,800,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ՝ «Գյումրի քաղաքի բարեկամության զբոսայգու վերականգնում և զարգացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:
(1-ին կետը փոփ. 30.07.20 N 463-Ա)
2. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Միրզոյան |
2018 թ. օգոստոսի 31 Երևան |
|
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. օգոստոսի 31-ի N 160-Ա որոշման |
ԾՐԱԳԻՐ
ԳՅՈՒՄՐԻ ՔԱՂԱՔԻ ԲԱՐԵԿԱՄՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՅԳՈՒ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ
1. |
Ծրագրի նպատակը |
Վերակառուցել 1988 թ.-ին երկրաշարժի հետևանքով վնասված քաղաքային «Բարեկամության» զբոսայգին: Ապահովել Գյումրի քաղաքի բնակիչներին զբոսանքի և ժամանցի համար բարենպաստ պայմաններով: Ապահովել երկրաշարժից տուժած տնակային ավաններում ապրող 20 ընտանիքներին բնակարաններով: Գյումրի քաղաքի երիտասարդների, ինչպես նաև հարակից տարածքում գտնվող մանկական հիվանդանոցի երեխաների համար ստեղծել բարենպաստ պայմաններ՝ կառուցելով հարմարավետ և հետիոտնի համար հաճելի զբոսանքի արահետներ: Նպաստել Հայաստանի 2-րդ քաղաքի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Նպաստել Գյումրի քաղաքի բնականոն զարգացմանը՝ ստեղծելով սոցիալական հարթակ հասարակության լայն զանգվածների համար: Զբոսայգու վերականգնումը կնպաստի քաղաքաշինության լայնածավալ զարգացմանը՝ մոտակա շրջանները պատմական կենտրոնի հետ ինտեգրելու հարցում և հարևան բնակավայրերի քաղաքացիներին շփման հարթակ ստեղծելու համար: | |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրերի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից: | |
3. |
Բարեգործը |
Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամը, ֆիզիկական անձինք (ներառյալ առանձին բարերարներ), հայկական և օտարերկրյա ոչ առևտրային կազմակերպություններ, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ (ներառյալ բարեգործական), «Ազնավուր» հիմնադրամը | |
4. |
Ծրագիրը կատարողը |
Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամ (նախկին անվանումը՝ Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամ) Գտնվելու վայրը՝ ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 6 Գործունեության հասցե՝ ՀՀ, քաղ. Երևան, Բաղրամյան 6, ՀՎՀՀ` 02628286 գրանցված՝ 23.05.2014 թ. | |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, «Բարեկամության» այգի: Սոցիալական, այդ թվում՝ բնության և շրջակա միջավայրի պահպանում և բարեկարգում | |
6. |
Ծրագրի բյուջեն |
Ծրագրերի իրականացման բյուջեն կկազմի 4,034,633,321 դրամ | |
7. |
Բարեգործությունն ստացողը |
Գյումրի քաղաքի բնակիչները, Բարեկամության այգու տարածքին կից գործող մանկական հիվանդանոց այցելող և այնտեղ բուժվող հայերը, Հայաստանի Հանրապետություն այցելող հայերը և զբոսաշրջիկները, Գյումրի քաղաքի այցելուները, այգու տարածքում բնակելի և առևտրային տարածքներում բնակվող/աշխատող հայերը | |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
01.07.2018 թ. - 31.08.2023 թ. | |
9. |
Ծրագրի նկարագրու-թյունն և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Միջոցառումների անվանումն ու նկարագրությունը |
Գնահատված ծախսեր, դրամ, |
1. Տնակային ավաններում ապրող անօթևան ընտանիքներին բնակարաններով ապահովելու միջոցառումներ: 01.07.2018թ. - 30.11.2019 թ. Տվյալ միջոցառման շրջանակներում իրականացվել է 20 անօթևան ընտանիքներին նվիրատվություն 98,911,600 դրամի չափով (յուրաքանչյուր ընտանիքին միջինը 5 մլն դրամ)՝ վերջիններիս համար բնակարաններ ձեռք բերելու նպատակով, ինչպես նաև կատարվել է ուսումնասիրություն տնակային ավաններում ապրողների կարգավիճակի, կարիքների և այլ մանրամասնությունների վերաբերյալ, անցկացվելու է վաճառքի ենթական բնակարանների հավաքագրում՝ հաշվի առնելով տնակային ավաններում ապրողների կարիքները և անչափահասների քանակը տվյալ տնակում: Տնակներում ապրողների հետ, Գյումրու քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպվել է հասարակական քննարկում՝ վերոնշյալ ուսումնասիրու-թյունների արդյունքների վերաբերյալ, որի արդյունքում բնակիչներին առաջարկվել է նոր բնակավայրերի տարբերակ:
01.08.2020 թ․-30.05.2022 թ. Նախատեսվում է ուսումնասիրել այգուն կից փողոցին տեղակայված ևս մի քանի տնակային ավանների բնակիչների կարիքները, և քաղաքապետարանի հետ համատեղ գնահատվելու է տվյալ ընտանիքներին նվիրատվություն տրամադրելու անհրաժեշտությունը։ Վերջինիս համար նախատեսվում է օգտագործել 21,088,400 դրամ: Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 30.05.2022 թ. |
120,000,000 | ||
2. Նախագծման, պլանավորման և այլ մասնագիտական աշխատանքների իրականացում. 10.01.2019 թ. - 01․06․2020 թ․ Իրականացվել է տարածքի ընդհանուր ուսումնասիրություն, տեղագրական հանույթ, կոնցեպտուալ և կանաչապատման նախագիծ՝ 29,329,890 դրամի չափով
01․08․2020 թ․-31.08.2023 թ. Միջոցառման ընթացում նախատեսվում է տարածքի էսքիզային պլանավորում, տեղագրական հանույթ և երկրաբանական ուսումնասիրություն, ճարտարապետաշինարարական նախագծերի մշակում, ինժեներական հետազոտություններ, մասնագիտական և դիզայներական աշխատանքներ: Իրականացվելու է հեղինակային և տեխնիկական վերահսկում: 207,580,000 դրամի չափով Սկիզբ՝ 01․08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
236,909,890 | ||
3. Հողային աշխատանքներ. 30.09.2020 թ.- 31.08.2023 թ. 7.2 հա տարածքում խոպան հողի համապատասխան մշակում, հին կառույցների մնացորդների քանդում, շինաղբի դուրսբերում, նոր հողի տեղափոխում։ Բետոնե հատակների քանդում, տարածքի նախնական համահարթեցում, Սկիզբ՝ 30.09.2020 թ., ավարտ՝ 31.08.2023թ. |
352,961,000 | ||
4. Ինժեներական ենթակառուցվածքներ. 01.10.2021 թ.-31.08.2023 թ. 7.2 հա տարածքում ինժեներական ենթակառուցվածքների տեղադրում։ Մասնավորապես, արտաքին կոյուղի, ջրահեռացման համակարգ, արտաքին ջրամատակարարման և ոռոգման համակարգ, արտաքին էլեկտրական ցանցեր և բացօթյա լուսավորություն։ Սկիզբ՝ 01.10.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
378,114,430 | ||
5. Առկա շինություններ. 01.03.2022թ.- 31.08.2023 թ. Գոյություն ունեցող շինությունների վերակառուցում (բեմ, այգու մուտք): Սանհանգույցների, սպասարկման շինարարությունների տեղադրում։ Սկիզբ՝ 01.03.2022 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
524,050,000 | ||
6. Բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ կանաչապատում. 01.03.2021 թ.- 31.08.2023 թ. 7.2 հա տարածքի բարեկարգում՝ արահետների և հեծանվաուղիների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և կանաչապատման աշխատանքներ: Սկիզբ՝ 01.03.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
900,138,000 | ||
7. Այգու տարածքում տեղադրվող կարուսելների ներմուծում և պահեստավորում 01.11.2018 թ.- 01․07․2020 թ․ Իրականացվել է կարուսելների, բաղադրամասերի առանձին մասերի և այլ սարքավորումների ձեռքբերում, կարուսելների տեխնիկական զննում, տրանսպորտային տեղափոխման հետ կապված այլ ծախսեր, մաքսազերծման հետ կապված ծախսեր: Մինչև 01․07․2020 թ․՝ ընդհանուր 68,566,825 դրամի չափով:
01․08․2020 թ․ - 31.08.2023 թ․ Նախատեսվում է շարունակել ներմուծված կարուսելների պահեստավորում, նոր կարուսելների ձեռքբերում և պահեստավորում, տեխնիկական զննում, տրանսպորտային և մաքսազերծման ծախսեր։ Մասնագիտական ծախսեր՝ կապված կարուսելների այգում տեղադրման հետ, ինժեներական և տեխնիկական վերահսկում։ Միջոցառման գնահատված ծախսերը կազմում են 31,433,175 դրամ։ Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
100,000,000 | ||
8. Կարուսելների տեղադրում 01.05.2022 թ.-31.08.2023 թ. կարուսելների և դրանց կառավարման կետերի տեղակայման տարածքի բարեկարգում, դրանց մոնտաժում, տեղադրում և գործարկում։ Սկիզբ՝ 01.05.2022 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
55,000,000 | ||
9. Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ: Սկիզբ՝ 01.08.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
20,000,000 | ||
10. Այգու 7.2 հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի ձեռքբերում՝ հանրային հողերի վարձակալություն: 01.06.2019 թ․-01․07․2020 թ․ տվյալ միջոցառման շրջանակներում ծախսվել է 1,633,283 դրամ:
01․08.2020 թ. - 31.08.2023թ. Նախատեսվում է ծախսել 5,089,217 դրամ: Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.: |
6,722,500 | ||
11. Խորհրդատվական և կառավարչական ծառայություններ. 01․08․2020 թ․ - 31․08․2023 թ․ Իրավաբանական և հաշվապահական ծառայություններ, ծրագրի իրականացման հետ կապված աուդիտորական, գրասենյակային և վարչական այլ ծախսեր, վարչական աշխատակիցների աշխատավարձ և գործուղման ծախսեր: Սկիզբ՝ 01․08․2020 թ․ ավարտ՝ 31.08.2023 թ.: |
241,220,002 | ||
12. Տրանսպորտային ծառայություններ. 01.07.2018 թ. - 01․07․2020 թ․ իրականացվել է 6,041,524 դրամի չափով:
01․08․2020 թ. - 31․08․2023 թ. Նախատեսվում է իրականացնել 14,007,975 դրամի չափով: Սկիզբ՝. 01․08․2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.: |
20,049,499 | ||
13. Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր. 01․07․2018 թ․ - 01․07․2020 թ․ Տարեկան /եռամսյակային հանդիպումների կազմակերպում, այդ թվում՝ շահառուների համար հյուրանոցային ծառայությունների, ավիատոմսերի, սննդի, տրանսպորտային ծառայությունների ձեռքբերում: Իրականացվել է ընդհանուր 13,580,000 դրամի չափով:
01․08․2020 թ․ - 31․08․2023 թ․ Նախատեսվում է իրականացնել ևս 17,000,000 դրամի չափով: Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ.: |
30,580,000 | ||
14. Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր. 01․07․2018 թ․ - 01․07․2020 թ․ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում՝ ընդհանուր 3,395,000 դրամի չափով:
01․08․2020 թ․ - 31․08․2023 թ․ Նախատեսվում է իրականացնել ևս 26,605,000 դրամի չափով: Սկիզբ՝ 01.08.2020 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
30,000,000 | ||
15. Այգու ադմինիստրատիվ կենտրոնի կառուցում. վերանորոգում և կահավորում, Սկիզբ՝ 01.03.2022 թ., ավարտ՝ 31.08.2022 թ. |
150,570,000 | ||
16. Արհեստական լճակի կառուցում, շինարարական և վերանորոգման աշխատանքներ Սկիզբ՝ 01.05.2022 թ., ավարտ՝ 30.09.2022 թ. |
265,342,000 | ||
17. Բացօթյա սպորտային հանգստի գոտու կառուցում, սպորտային մարզանքների սարքավորումների տեղադրում, ընթացիկ վերանորոգում Սկիզբ՝ 01.03.2022 թ. - 01.06.2022 թ. |
192,976,000 | ||
18. Ամֆիթատրոնի և ամառային կինոդահլիճի կառուցում, շինարարական ծախսեր, այդ թվում՝ կառուցապատման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, տեխնիկա և դրա մոնտաժման հետ կապված ծախսեր Սկիզբ՝ 01.06.2021 թ., ավարտ՝ 31.08.2023 թ. |
410,000,000 | ||
Ընդամենը |
4,034,633,321 | ||
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
● Տարածքի ուսումնասիրություն ճանապարհային ենթակառուցվածքի, ոռոգման, հոսանքի և այլ կոմունիկացիոն ցանցերի առկայության և խնդիրների վերաբերյալ, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ուսումնասիրություն, ձևավորում և դրանց հետ կապված այլ աշխատանքներ։ Ճարտարապետական և շինարարական նախագծերի մշակում, տարածքի էսքիզային պլանավորում, տեղագրական հանույթ և երկրաբանական ուսումնասիրություն, դիզայներական աշխատանքներ և հեղինակային ու տեխնիկական վերահսկում։ Ընդհանուր՝ 236,909,890 դրամի չափով, որից՝ 29,329,890 դրամն օգտագործվել է, նախատեսվում է օգտագործել 207,580,000 դրամ: ● Խոպան հողի համապատասխան մշակում, հին կառույցների մնացորդների քանդում, շինաղբի դուրսբերում, նոր հողի տեղափոխում։ Բետոնե հատակների քանդում, տարածքի նախնական համահարթեցում- 352,961,000 դրամ: ● Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրում։ Մասնավորապես, արտաքին կոյուղի, ջրահեռացման համակարգ, արտաքին ջրամատակարարման և ոռոգման համակարգ, արտաքին էլեկտրական ցանցեր և բացօթյա լուսավորություն- 378,114,430 դրամ: ● Գոյություն ունեցող շինությունների վերակառուցում (բեմ, այգու մուտք): Սանհանգույցների, սպասարկման շինարարությունների տեղադրում- 524,050,000 դրամ: ● 7.2 հա տարածքի բարեկարգում՝ արահետների և հեծանվաուղիների մշակում, ջրային մակերևույթների ստեղծում և շատրվանների կառուցում, նստարանների տեղադրում, մանկական հարթակների մշակում և տեղադրում, կարուսելների հարթակների տեղադրում, հողային շղթա-600,138,000 դրամ: ● Ծառերի և թփերի գնում (ներմուծում) և տեղադրում - 300,000,000 դրամ: ● Կարուսելներ և իրենց բաղադրիչ մասեր, պահեստամասեր և այլ սարքավորումների, ներմուծում (ներառյալ տեղափոխման, պահեստավորման, տեխնիկական զննման ծախսեր)-100,000,000 դրամ, որից 65,305,875 դրամը 11 կարուսելների և իրենց բաղադրիչ մասերի ներմուծման արժեքն է, 3,260,950 դրամը կարուսելների պահեստավորման արժեքը, իսկ 31․433․175 դրամը նախատեսվում է օգտագործել նոր կարուսելների ներմուծման, տեխնիկական զննման և պահեստավորման համար: ● Կարուսելների և դրանց կառավարման կետերի տեղակայման տարածքի բարեկարգում, դրանց մոնտաժում, տեղադրում և գործարկում- 55,000,000 դրամ: ● Շարժական գույքերի վերանորոգման, ընթացիկ սպասարկման ծառայություններ- 20,000,000 դրամ: ● Իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ - 110,597,146 դրամ: ● Տրանսպորտային ծախսեր - վառելիք, լոգիստիկ ծախսեր, մաքսային, բրոքերային և այլ միջնորդական ծառայություններ- 15,049,499 դրամ, որից օգտագործվել է 5,910,524 դրամը, նախատեսվում է օգտագործել 9,138,975 դրամ ● Այգու հանդիսավոր բացման, ներկայացուցչական ծախսեր, տարեկան /եռամսյակային հանդիպումների կազմակերպում, այդ թվում՝ շահառուների համար հյուրանոցային ծառայությունների, ավիատոմսերի, սննդի, տրանսպորտային ծառայությունների ձեռք բերում- 30,580,000 դրամ, որից օգտագործվել է 13,580,000 դրամ, նախատեսվում է օգտագործել 17,000,000 դրամ: ● Հանրային իրազեկման և մարքեթինգային ծախսեր՝ տպագրական և դիզայներական ծառայություններ, այդ թվում՝ բուկլետների, այցեքարտերի, տոմսերի, հրավիրատոմսերի, հուշանվերների և այլ փաստաթղթերի գնում/տպագրություն և ձևավորում- 30,000,000 դրամ, որից օգտագործվել է 3,395,000 դրամ, նախատեսվում է օգտագործել 26,605,000 դրամ: ● Այգու ադմինիստրատիվ կենտրոնի կառուցում և վերանորոգում, կահավորում-150,570,000 դրամ: ● Արհեստական լճակի կառուցում -265,342,000 դրամ: ● Բացօթյա սպորտային հանգստի գոտու կառուցում, սպորտային մարզումների սարքավորումների տեղադրում, ընթացիկ վերանորոգում - 192,976,000 դրամ: ● Ամֆիթատրոնի և ամառային կինոդահլիճի կառուցում, վերանորոգում, այդ թվում՝ կառուցապատման համար անհրաժեշտ նյութերի ձեռքբերում, մոնտաժման հետ կապված ծախսեր- 410,000,000 դրամ: | |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
● Վարչական աշխատակիցների աշխատավարձը - 80,498,285 դրամ: ● Իրավաբանական, հաշվապահական և այլ մասնագիտական խորհրդատվական ծառայություններ - 110,597,146 դրամ: ● Գործուղման ծախսեր - հյուրանոցային ծառայություններ, տրանսպորտային ծառայություններ, ավիատոմսեր և օրապահիկներ, որը նախատեսված է կազմակերպչական աշխատակազմի, ծրագրի ղեկավար անձնակազմի համար- 50,124,571 դրամ: ● Վառելիք- 5,000,000 դրամ: ● Շիրակի մարզ, Գյումրու համայնք, Գ․ Նժդեհի փողոց 1/1 զբոսայգու հասցեում գտնվող 7.2 հա հողամասի նկատմամբ կառուցապատման իրավունքի ձեռք բերում- 6,722,500 դրամ: ● Միջոցառումների կազմակերպման, ներկայացուցչական ծախսեր -30,580,000 դրամ: | |
12. |
Համագործակցու-թյունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպություն-ների հետ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ էկոնոմիկային նախարարություն (տուրիզմի պետական կոմիտե), ՀՀ Շիրակի մարզպետարան, Գյումրու համայնքապետարան: | |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Սույն ծրագրի իրականացման վերահսկողությունն իրականացնելու է Հայաստանի զարգացման նախաձեռնություններ բարեգործական հիմնադրամը։ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու եւ գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: Օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում Գյումրու համայնքապետարան, ինչպես նաև այլ շահագրգիռ մարմիններին: Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ |
(հավելվածը խմբ. 30.07.20 N 463-Ա, փոփ. 08.11.21. N 902-Ա)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.11.2021, N 902-Ա | 09.11.2021, N 160-Ա | |
30.07.2020, N 463-Ա | 31.07.2020, N 160-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|