Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-6-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.01.2006-09.04.2018)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.16
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
05.01.2006
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
09.04.2018


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17 հունիսի 1998 թվականի, այսուհետ` օրենսգիրք) 160-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով.

«5. Պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դրանց պաշտոնատար անձանց՝ վարչական վարույթի արդյունքում ընդունած օրենքին հակասող վարչական ակտերն անվավեր ճանաչելու մասին դիմումները դատարան են ներկայացվում դրանք վարչական կարգով բողոքարկվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, իսկ վարչական կարգով բողոք չներկայացվելու դեպքում` վարչական կարգով բողոքարկման ժամկետը լրանալուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, եթե օրենքով ավելի կարճ ժամկետ նախատեսված չէ:»:

Հոդված 2. Օրենսգրքի 162-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7. Ըստ էության, ճիշտ ակտը չի կարող անվավեր ճանաչվել միայն ձևական նկատառումներով:»:


Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ռ. Քոչարյան
    

2006 թ. հունվարի  5
Երևան
ՀՕ-6-Ն