ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 892-Ա
ԱՄԵՐԻԿԱՅԻ ՀԱՅ ԱՎԵՏԱՐԱՆՉԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող` 8,206,500,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Բարեկեցիկ ապագա» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 892-Ա որոշման |
«ԲԱՐԵԿԵՑԻԿ ԱՊԱԳԱ»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Աջակցել անապահով ընտանիքներին հասնելու բարեկեցության, աջակցելու համայնքների/բնակավայրերի զարգացմանը՝ տարաբնույթ ծրագրերով, որը կնպաստի համայնքների/բնակավայրերի համահունչ զարգացմանը և մարդկանց բարեկեցիկ ապագայի կերտմանը: |
2. |
Ծրագրի բարեգործա- կան որակման նպատակները |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն, ԱՄՆ, Նյու Ջերսի, Փարամուս, 31 Ուեսթ Սենչյուրի Րոուդ, Հույս Հայաստանի համար Ֆրանսիա, անհատ բարերարներ և կազմակերպություններ |
4. |
Ծրագիրը կատարող |
Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ ՀՎՀՀ՝ 00032803, իրավաբանական հասցե` ք. Երևան, Նիկոլ Դուման 22, գործունեության հասցե` ք. Երևան, Մ. Բաղրամյան 18 |
5. |
Ծրագրի իրականացման վայրը, բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն, սոցիալական բնագավառ |
6. |
Ծրագրի բյուջեն |
8.206.500.000 ՀՀ դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
● Ֆիզիկական անձինք ● Իրավաբանական անձինք ● Համայնքներ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Ծրագրի սկիզբ՝ 01.11.2021 թ., ավարտ՝ 01.11.2024 թ. |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Ֆինանսական աջակցություն անհատների, ընտանիքների, կազմակերպությունների և համայնքների համար. ● Եռամսյակային դրամական օգնություն մոտ 2000 երեխաների: Ծրագրում ընդգրկված երեխաների համար նախատեսված է եռամսյակային 75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որը նախատեսված է հիմնականում ապահովելու կրթության համար անհրաժեշտ գրենական պիտույքներով։ Ծրագրում ընդգրկված երեխաները և իրենց ընտանիքի անդամները ստանում են կենցաղային, առողջապահական, կրթական և այլ ծախսերը հոգալու համար դրամական օժանդակություն, որի չափը որոշվում է սոցիալական աշխատակցի կողմից կարիքը գնահատման հիման վրա։ Երեխաները օգտվում են նաև հետևյալ ծառայություններից. ● Կազմակերպության մասնաճյուղերում գործող տարբեր կրթական, քրիստոնեական դաստիարակության, սպորտային, արվեստի և արհեստի անվճար խմբակներ, ● Ամանորյա, Սուրբ Ծննդի, Զատիկի առիթով կազմակերպվող միջոցառումներ և նվերների տրամադրում, ● ԱՀԱԸ ամառային ամենօրյա բակային և Հանքավանի «Շողիկ» մեկշաբաթյա ճամբարներ, ● Բժշկական և ատամնաբուժական ծառայություններ, անհրաժեշտության դեպքում՝ ֆինանսական աջակցություն՝ դեղորայքի ձեռքբերման, վիրահատության, բժշկական հետազոտության համար: ● Դրամական օժանդակություն մոտ 250 միայնակ կարիքավոր տարեցներին Տարեցների ծրագիրը Հայաստանում իրագործվում է 2006 թ.-ի հուլիսից Իջևան, Գորիս, Տաշիր, Բերդ և Ալավերդի քաղաքներում: Ծրագրում ընդգրկված տարեցները հիվանդ, խնամազուրկ և միայնակ թոշակառուներ են: ԱՀԱԸՀՄ-ի սոցիալական աշխատողները տունայցերի միջոցով հայտնաբերում են նրանց հրատապ կարիքները և աշխատում են հնարավորինս թեթևացնել դրանք: Յուրաքանչյուր հովանավորված տարեց ստանում է սննդային օգնություն` ըստ նախապես կատարված կարիքների անհատական գնահատման: Այցելությունների նպատակն է նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերել շահառուներին և օգնել տարեցներին՝ թեթևացնելու իրենց սոցիալական հիմնախնդիրները: Տարեցների համար կազմակերպվում են հանդիպումներ՝ ամիսը մեկ անգամ, որոնց նպատակն է հնարավորինս կանխարգելել նրանց մեկուսացումն ու հնարավորություն տալ՝ շփվելու միմյանց հետ և հետաքրքրությամբ լցնելու նրանց օրը: Տարեցների համար ամռանը կազմակերպվում են նաև բակային ճամբարներ: Բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 1.050.000.000 ՀՀ դրամ։
2. Մանկական սննդի տրամադրում. 1988 թ. Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո, 1989 թ. Բոստոնում` մի խումբ կամավորների կողմից ստեղծվեց «Հայ մանուկների կաթ ֆոնդը»: Ֆոնդի առաքելությունն է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մանուկների համար մանկական սննդի գումարներ հայթայթելն ու նվիրատվություններ ձեռք բերելը: 1989 թ. սկսած մանկական սննդի կանոնավոր ծրագիրը հազարավոր հայ մանուկների առողջ կյանքի սկիզբ է հանդիսացել: Ծրագրի նպատակն է օգնել անապահով ընտանիքների նորածիններին, որոնք զրկված են մայրական կաթով կերակրվելու հնարավորությունից, և որոնք ունեն առողջական խնդիրներ` հատկապես ալերգիկ և մարսողական բնույթի: Ծրագիրը իրականացվում է Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Գորիսում և Արցախի հանրապետությունում: Ծրագրից, յուրաքանչյուր ամիս, օգտվում է 500 ընտանիք: Չնայած մանկական կերերից ոչ մեկը չի կարող լիովին փոխարինել մայրական կաթին, սակայն հաջողվել է փոքրիկների համար համեմատաբար անվնաս և որակյալ սնունդ ստանալ: Ծրագրի շահառու կարող են դառնալ 0-12 ամսեկան այն երեխաները, որոնք բժշկի կողմից ունեն հատուկ ցուցում, սննդային (մասնավորապես կաթնային) որևէ ալերգիայի կամ մարսողության պրոբլեմի առկայություն, որի հետևանքով երեխան կարիք ունի լրացուցիչ սնուցման, և մանկաբույժը խորհուրդ է տալիս «Սիմիլակ» սննդատեսակի օգտագործումը: «Հայ մանուկների կաթ ֆոնդը» սիրով ընդառաջում է բոլոր շահառուներին, սակայն խրախուսում է երեխաներին կրծքի կաթով կերակրելը և խորհուրդ տալիս արհեստական սնունդ տալ միայն բժշկական ցուցումների դեպքում: Բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 264.000.000 ՀՀ դրամ:
3․Նոր տարվա, Սուրբ Ծնունդի, Զատիկի և այլ միջոցառումների կազմակերպում. Ամեն տարի Երևանում, ՀՀ տարբեր շրջաններում և Արցախի հանրապետության ավելի քան 50 բնակավայրերում կազմակերպվում են նմանատիպ հանդեսներ, որոնց, ընդհանուր առմամբ, մասնակցում են 20.000-ից ավելի երեխաներ: Տոնական օրերին ամենուրեք ելույթներ են ունենում Հայ Ավետարանչական ընկերակցության գրասենյակների գեղարվեստական կոլեկտիվները, մանկական երգչախմբերը, Ձմեռ պապն ու Ձյունանույշը, սիրված հեքիաթների և մուլտֆիլմերի հերոսները, անցկացվում են մրցումներ, բոլոր երեխաներին բաժանվում են նվերներ: Ամեն տարի Ամանորի, Սուրբ Ծննդյան, Սուրբ Հարության և ազգային տոների կապակցությամբ նոր բեմադրություններով է հանդես գալիս «Հայասա» թատերախումբը: Բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 67.500.000 ՀՀ դրամ:
4․ Ճամբարների կազմակերպում. ● Ամեն տարի երեխաները ընդգրկվում են ԱՀԱԸ-ի կողմից կազմակերպված բակային և մեծ ճամբարներում: Երեխաները օրական 4 անգամ բարձրորակ սնունդ են ստանում, ներգրավվում են տարբեր միջոցառումներում, խաղերում, ձեռքի աշխատանքների խմբակներում: Տարեկան մոտ 8000 երեխաներ իրենց հանգիստն են անցկացնում ԱՀԱԸ-ի կազմակերպած Բակային և Մեծ ճամբարներում: Բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 108.000.000 ՀՀ դրամ:
5․ Ցերեկային խնամքի կենտրոններ. Ցերեկային խնամքի կենտրոնները, որոնք գործում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում և Ասկերանում, իրենց բարձր որակավորում ունեցող և փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով շուրջ 270 դպրոցահասակ երեխաների տրամադրում են կրթական, սոցիալական, հոգեբանական, ● «Շող» կենտրոններ հաճախող երեխաներին մատուցվում են հետևյալ ծառայությունները․ ● Կրթություն և ուսուցում /տարրական դպրոցի առարկաներ, ռուսերեն և անգլերեն լեզվի դասընթացներ, արտ-թերապիա/ ● Սոցիալական աշխատանք /խմբային և անհատական հանդիպումներ/ ● Հոգեբանական /հոգեբանական թերապևտիկ խմբային և անհատական հանդիպումներ/ ● Կյանքի հմտությունների և անձնային զարգացման դասընթացներ ● Քոուչինգ ծրագիր երեխաների համար ● Տաք սնունդ ● Ժամանց /ամառային ճամբարներ, էքսկուրսիաներ, մշակութային իրադարձություններ, այլն/: Շահառուները 6-14 տարեկան երեխաներն են սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ: Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշակում են տաք կերակուր և մասնակցում տարբեր դասընթացների: Ծնողները և երեխաները օգտվում են հոգեբանի և սոցիալական աշխատողների ծառայություններից, որոնք ուղղված են անհատական և ընտանեկան խնդիրների լուծմանը: Կենտրոնը նաև տրամադրում է խմբային և անհատական հանդիպումներ ծնողների հետ /հոգեբան, սոցիալական աշխատող/: Կենտրոնները գործում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով: Ցերեկային կենտրոնները նաև ապահովում են երեխաների անվտանգությունը ծնողների աշխատանքային ժամերի ընթացքում, ինչը կանխում է երեխաների ներգրավումը ռիսկային իրավիճակներում։ Դասընթացները իրականացվում են հանրակրթական պետական չափորոշիչների պահանջներին համապատասխան և նախարարության կողմից երաշխավորված ծրագրերով։ Բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 240.000.000 ՀՀ դրամ: Ընդհանուր բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 1.729.500.000 ՀՀ դրամ:
6․ Տարբեր միջոցառումներ. ● Հիմնադրամներին, ոչ առևտրային և կրոնական կազմակերպություններին, համայնքներին, սպառողական կոոպերատիվներին, պետական և ոչ պետական կառույցներին և այլ կազմակերպություններին /ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ/ նվիրատվության, նվիրաբերության, ֆինանսավորման տրամադրում և նրանց հետ համատեղ ծրագրի՝ գյուղատնտեսական, համայնքային զարգացման և այլ միջոցառումների կազմակերպում: ● Ֆինանսական աջակցությունը տրամադրվում է համագործակցության կամ համապատասխան դիմումի հիման վրա։ Որպես Օրինակ 2020 թ. մայիսին Ընկերակցության միջոցներով Նավուրի դպրոցին նվիրաբերվեց 1.300.000 (մեկ միլիոն երեք հարյուր հազար) դրամ արժողությամբ ֆիզիկայի լաբորատորիա, 2019 թ․հուլիսի 26-ին ստորագրված համագործակցության պայմանագրով ընկերակցությունը և Դասավանդիր Հայաստանը համատեղ ֆինանսավորմամբ ուսուցիչներ են ուղարկվել Կիրանց համայնքի դպրոցում դասավանդելու։ 2021 թ. Սյունիքի մարզի Նժդեհ համայնքում տեղադրվեց մանկական խաղահրապարակ, 2020-2021 թթ. Արցախից տեղահանված ընտանիքների աշխատանքի ապահովման նպատակով աջակցություն տարբեր գործիքներով, սարքավորումներով։ Երեք տարվա կտրվածքով մոտ 1.260.000.000 ՀՀ դրամ: ● Հագուստի, կոշիկի, սննդի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների, ամանորյա նվերների, կենցաղային և տնտեսական և այլ ապրանքների ձեռքբերում, ներմուծում և անապահովներին անհատույց տրամադրում: Երեք տարվա կտրվածքով մոտ 2.000.000.000 ՀՀ դրամի դրամ: ● Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող բարեսիրական կենտրոնների, մանկապարտեզների, ճամբարների, այլ բարեսիրական կազմակերպությունների համար հիմնանորոգման, կառուցման աշխատանքների իրականացում: Երեք տարվա կտրվածքով մոտ 2.250.000.000 ՀՀ դրամի դրամ: ● Գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքները (այդ թվում Հայ Կրթություն Կրթական հիմնադրամին, ՀՎՀՀ 01828432, 04.05.2015 թվականին կնքված պայմանագրով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը, ԶԱՏԻԿ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ մանկապատանեկան և չափահասների ուսուցողական կենտրոն հասարակական կազմակերպությանը, ՀՎՀՀ 06946166, 30.11.2017 թվականին կնքված պայմանագրով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի կրոնական կազմակերպությանը, ՀՎՀՀ 00035519, պայմանագրերով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը) այն չափով, որ դրանց նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկման ենթական ԱԱՀ-ի գումարը կկազմի երեք տարվա կտրվածքով մինչև 225.000.000 ՀՀ դրամ: ● Ուսման, վերապատրաստման վարձերի վճարում ընկերակցության աշխատակիցներին, կամավորներին, ովքեր հանդիսանում են սոցիալական աշխատողներ կամ շփվում են շահառուների հետ, վարում են գործեր և նրանց շարունակական կրթությունը առաջնահերթություն է կազմակերպության համար։ Երեք տարվա կտրվածքով մոտ 60.000.000 ՀՀ դրամ: ● Միջոցառումների կազմակերպման համար սրահների, դահլիճների վարձակալում, մաքսային պահեստների վարձավճարներ: Երեք տարվա կտրվածքով մոտ 7.500.000 ՀՀ դրամ: Ընդհանուր բյուջեն երեք տարվա կտրվածքով կազմում է մոտ 5.802.500.000 ՀՀ դրամ։
7․ Կազմակերպական ծախսեր 1. Ավտոմեքենաների ներմուծում կամ ձեռքբերում / 2 ավտոմեքենա/: Երեք տարվա կտրվածքով մոտ 7.500.000 ՀՀ դրամ: 2. Կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ /աուդիտ, գնահատում, խորհրդատվություն/ և այլ անհրաժեշտ ծախսեր տարեկան երեք տարվա կտրվածքով մոտ 300.000.000 ՀՀ դրամ: 3. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ – երեք տարվա կտրվածքով մոտ 135.000.000 ՀՀ դրամ: 4. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 105.000.000 ՀՀ դրամ: 5. «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 4.500.000 ՀՀ դրամ: 6. «Վեոլիա ջուր» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 10.500.000 ՀՀ դրամ: 7. Հեռախոսավարձ - երեք տարվա կտրվածքով մոտ 27.000.000 ՀՀ դրամ: 8. Ներկայացուցչական ծախսեր/այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, ինտերնետային, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում: Երեք տարվա կտրվածքով մոտ 85.000.000 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսերը կազմում են երեք տարվա կտրվածքով մոտ 674.500.000 ՀՀ դրամ: |
10. |
Ձեռք բերվող ներմուծվող ապրանքների, ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը |
1. Ավտոմեքենաների ներմուծում կամ ձեռքբերում /2 ավտոմեքենա/: Երեք տարվա կտրվածքով մոտ 7.500.000 ՀՀ դրամ: 2. Կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ /աուդիտ, գնահատում, խորհրդատվություն/ և այլ անհրաժեշտ ծախսեր: Երեք տարվա կտրվածքով տարեկան մոտ 300.000.000 ՀՀ դրամ: 3. Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղին պատկանող բարեսիրական կենտրոնների, մանկապարտեզների, ճամբարների, այլ բարեսիրական կազմակերպությունների համար հիմնանորոգման, կառուցման աշխատանքների իրականացում: Երեք տարվա կտրվածքով մոտ 2.250.000.000 ՀՀ դրամ: 4. Միջոցառումների կազմակերպման համար սրահների, դահլիճների վարձակալում, մաքսային պահեստների վարձավճարներ: Երեք տարվա կտրվածքով մոտ 7.500.000 ՀՀ դրամ: 5. Հագուստի, կոշիկի, սննդի, գրենական պիտույքների, հիգիենայի պարագաների, ամանորյա նվերների, կենցաղային, տնտեսական և այլ ապրանքների ձեռքբերում, ներմուծում և անհատույց տրամադրում անապահովներին: Երեք տարվա կտրվածքով մոտ 2.000.000.000 ՀՀ դրամ: 6. Մանկական սննդի ձեռքբերում – մոտ 264.000.000 ՀՀ դրամ – 100 % ապրանքների ձեռքբերում 7. Նոր տարվա, Սուրբ Ծնունդի և այլ միջոցառումների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում – երեք տարվա կտրվածքով մոտ 67.500.000 ՀՀ դրամ, որից մոտ 75%-ը ապրանքներ են, իսկ մոտ 25% ծառայություններ: 8. Ճամբարների կազմակերպման համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում – երեք տարվա կտրվածքով մոտ 108.000.000 ՀՀ դրամ, որից մոտ 82%-ը ապրանքներ են, իսկ մոտ 18%-ը ծառայություններ: 9. Ցերեկային խնամքի կենտրոնների համար ապրանքների և ծառայությունների ձեռքբերում – երեք տարվա կտրվածքով մոտ 240.000.000 ՀՀ դրամ, որից մոտ 34%-ը ապրանքներ են, իսկ մոտ 66%-ը ծառայություններ: 10. Տարբեր միջոցառումների շրջանակներում ապրանքների և ծառայությունների ձեռքբերում – երեք տարվա կտրվածքով մոտ 1.260.000.000 ՀՀ դրամ, որից մոտ 21%-ը ապրանքներ են, իսկ մոտ 79%-ը ծառայություններ: 11. Գույքի անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքները (այդ թվում Հայ Կրթություն Կրթական հիմնադրամին, ՀՎՀՀ 01828432, 04.05.2015 թվականին կնքված պայմանագրով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը, ԶԱՏԻԿ-ՀԱՐՈՒԹՅՈՒՆ մանկապատանեկան և չափահասների ուսուցողական կենտրոն հասարակական կազմակերպությանը, ՀՎՀՀ 06946166, 30.11.2017 թվականին կնքված պայմանագրով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը, Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցի կրոնական կազմակերպությանը, ՀՎՀՀ 00035519 պայմանագրերով, շենք, շինություն և հողամասի տրամադրումը) այն չափով, որ դրանց նկատմամբ հաշվարկային եղանակով հաշվարկման ենթական ԱԱՀ-ի գումարը կկազմի երեք տարվա կտրվածքով մինչև 225.000.000 ՀՀ դրամ: 12. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 135.000.000 ՀՀ դրամ: 13. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 105.000.000 ՀՀ դրամ: 14. «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ- երեք տարվա կտրվածքով մոտ 4.500.000 ՀՀ դրամ: 15. «Վեոլիա ջուր» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 10.500.000 ՀՀ դրամ: 16. Հեռախոսավարձ - երեք տարվա կտրվածքով մոտ 27.000.000 ՀՀ դրամ: 17. Ներկայացուցչական ծախսեր/այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, ինտերնետային, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում – երեք տարվա կտրվածքով մոտ 85.000.000 ՀՀ դրամ: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
1. Ավտոմեքենաների ներմուծում կամ ձեռքբերում /2 ավտոմեքենա/: Երեք տարվա կտրվածքով մոտ 7.500.000 ՀՀ դրամ: 2. Կահույքի, գրասենյակային պարագաների, սարքավորումների, ոչ նյութական ակտիվների ձեռքբերում, հիմնական միջոցների նորոգման, սպասարկման ծառայություններ, սպասարկման ծառայություններ և դրանց նորոգման համար անհրաժեշտ մասերի ձեռքբերում, աշխատակազմի մասնագիտական որակավորմանն ուղղված միջոցառումների կազմակերպում, հաշվապահական հաշվառման սպասարկման ծառայություններ/աուդիտ, գնահատում, խորհրդատվություն/ և այլ անհրաժեշտ ծախսեր - երեք տարվա կտրվածքով մոտ 300.000.000 ՀՀ դրամ: 3. «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ – երեք տարվա կտրվածքով մոտ 135.000.000 ՀՀ դրամ: 4. «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 105.000.000 ՀՀ դրամ: 5. «Էյ-Ի-Ջի-Սերվիս» ՍՊԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 4.500.000 ՀՀ դրամ 6. «Վեոլիա ջուր» ՓԲԸ - երեք տարվա կտրվածքով մոտ 10.500.000 ՀՀ դրամ: 7. Հեռախոսավարձ - երեք տարվա կտրվածքով մոտ 27.000.000 ՀՀ դրամ: 8. Ներկայացուցչական ծախսեր/այդ թվում՝ տպագրություններ, իրավաբանական ծառայությունների ձեռքբերում, ինտերնետային, փոստային և այլ ծառայությունների ձեռքբերում – երեք տարվա կտրվածքով մոտ 85.000.000 ՀՀ դրամ: Կազմակերպական ծախսերը կազմում են երեք տարվա կտրվածքով մոտ 674.500. 000 ՀՀ դրամ: |
12. |
Համագործակցու- թյունը պետական կառավարման, տեղական ինքնակա- ռավարման մարմին- ների, այլ կազմակեր- պությունների հետ |
Համագործակցությունը նախատեսվում է իրականացնել՝ ● ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ, ● Միասնական սոցիալական ծառայության հետ ● Տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ● Մարզպետարանների հետ ● ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի և այլնի հետ: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
● ՀՀ Կառավարության 2003 թվականի հունվար 16-ի թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկատվություն: ● Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը վերահսկում է մասնաճյուղի ծրագրերը, բարերարներին ներկայացվում են հաշվետվություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
04.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
10.06.2024, N 409-Ա | 11.06.2024, N 892-Ա | |
06.03.2024, N 157-Ա | 07.03.2024, N 892-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|