ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
| 
 01 փետրվարի 2021 թ.  | 
 N 105-Ա  | 
Հ Ր Ա Մ Ա Ն
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՆ ԵՎ ՆԵՐԴԻՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ, 18-րդ, 26-րդ և 43-րդ հոդվածներին և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի N 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 25-ի N 01/3 եզրակացությունը.
Հրամայում եմ՝
1. «ԷԼԵԿՏՐՈՄՈՆՏԱԺ» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00002 լիցենզիան և լիցենզիայի N 0001 ներդիրն ուժը կորցրած ճանաչել՝ 2020 թվականի դեկտեմբերի 22-ից:
2. «ՀԱՆՈՒՍՅՈՒՄԱՐ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00030 լիցենզիան և լիցենզիայի N 0001 ներդիրն ուժը կորցրած ճանաչել՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ից:
Ս. Պապիկյան
Պաշտոնական հրապարակման օրը՝ 1 մարտի 2021 թվական:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | 
|---|