ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 15-ին
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«դ) իրավաբանական անձանց համար հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի համար` հարկ վճարողի հաշվառման համարի կամ սոցիալական քարտի համարի վերաբերյալ տեղեկատվություն:»:
Հոդված 2.
Օրենքի 29-րդ հոդվածի երկրորդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`«Եթե սույն մասում նշված ժամկետներում լիցենզիա ստանալու հայտը չի մերժվում, և հայտատուն օրենքով սահմանված կարգով և չափով վճարել է պետական տուրքը և վճարումը հավաստող փաստաթուղթը ներկայացրել է լիցենզավորող մարմին, ապա լիցենզավորող մարմինը պարտավոր է սույն մասում նշված ժամկետին հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուին տրամադրել լիցենզիա, և լիցենզիան հայտատուին հանձնելու կամ ուղարկելու օրվանը հաջորդող օրվանից հայտատուն իրավունք ունի զբաղվելու տվյալ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակով:»: Հոդված 3.
«Սույն հոդվածի առաջին մասի 11-րդ կետով նախատեսված հիմքով լիցենզիայի գործողությունը կասեցված է համարվում լիազոր մարմնի կողմից տարեկան պետական տուրքի գանձման օբյեկտ հանդիսացող ծառայությունների մատուցման կամ գործողությունների կատարման արդյունքում տրված լիցենզիաների վրա նշված լիցենզիաների տրման ամսաթվից:»: Հոդված 4.
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|