Գլխավոր տեղեկություն
Համար
N 1675-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (15.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
14.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
14.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 հոկտեմբերի 2021 թվականի N 1675-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 27-Ի N 880-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՄԱՐԶՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 880-Ա որոշումը:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը` ընդունել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիրի համայնքի Մեդովկա բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 06-072-0218-0007 կադաստրային ծածկագրով, 0,62636 հա մակերեսով, 950501.3 դրամ կադաստրային արժեքով (վկայական N 03072020-06-0049) գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը (այսուհետ` հողամաս):

3. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասն ամրացնել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմին:

4. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում Լոռու մարզի Տաշիրի համայնքի ղեկավարի հետ սահմանված կարգով կնքել գույքի նվիրատվության պայմանագիր և ապահովել գույքի հանձնում-ընդունումը:

5. Սահմանել, որ սույն որոշման 3-րդ կետում նշված պայմանագրի նոտարական վավերացման համար անհրաժեշտ ծախսերը, պայմանագրից բխող գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ ծախսերը իրականացվում են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի մարզպետի աշխատակազմի միջոցների հաշվին:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

14.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան