ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1233-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 43-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունիսի 24-ի N 1044-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2014 թվականի հունվարի 31-ի «Համընդհանուր լաբորատոր ցանցը համակարգող մասնագիտական խորհուրդ և ռեժիմային (կենսաանվտանգության) հանձնաժողով ստեղծելու և դրանց անհատական կազմերը հաստատելու մասին» N 43-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի դեկտեմբերի 2-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ վարչապետի N 1233-Ա որոշման |
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 31-ի N 43-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԼԱԲՈՐԱՏՈՐ ՑԱՆՑԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիթորինգի բաժնի պետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության անասնաբուժության բաժնի գլխավոր անասնաբույժ
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության փորձարկումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ
«Հավատարմագրման ազգային մարմին» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման համակարգի մենեջեր (համաձայնությամբ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի ճառագայթային անվտանգության վարչության ճառագայթային անվտանգության և պաշտպանության բաժնի պետ
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ վարչապետի N 1233-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2014 թ. հունվարի 31-ի N 43-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌԵԺԻՄԱՅԻՆ (ԿԵՆՍԱԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ) ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի կենսաանվտանգության/ կենսաապահովման մենեջեր (համաձայնությամբ)
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության «Ռեֆերենս լաբորատոր կենտրոն» մասնաճյուղի որակի մենեջեր (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» փակ բաժնետիրական ընկերության փորձարկումների լաբորատորիայի վարիչ (համաձայնությամբ)
ՀՀ էկոնոմիկայի նախարարության սննդամթերքի անվտանգության վարչության սննդամթերքի անվտանգության բաժնի պետ
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության Հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորա- տորիայի ղեկավար (համաձայնությամբ)
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի տեղակալ (համաձայնությամբ)
«Միջուկային և ռադիացիոն անվտանգության գիտատեխնիկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր մասնագետ (համաձայնությամբ)
Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի դեկանի տեղակալ (համաձայնությամբ)
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
ՀՀ ԳԱԱ «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության մարդու գենոմիկայի լաբորատորիայի գիտաշխատող (համաձայնությամբ)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
01.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|