ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
(որոշումը խմբ. 21.11.19 N 1669-Ն)
7 նոյեմբերի 2019 թվականի N 1555-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը խմբ. 21.11.19 N 1669-Ն)
Համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետի և 23-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2019 թվականին հատկացնել 2,380,457.0 հազ. դրամ:
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման N 3, 4, 5, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն N 1, 2, 3, 4, 5, 6, 7 և 8 հավելվածների:
3. Սույն որոշմամբ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման համար հատկացված ֆինանսական միջոցները բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով իրականացնելու համար սահմանել, որ՝
1) բնակարանով ապահովման նպատակով ֆինանսական աջակցության տրամադրումը բնակարանի գնման վկայագրի միջոցով իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 24-ի N 309-Ն որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն.
2) 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտ հանդիսացող անձինք և տասնութ տարին լրացած Հայաստանի Հանրապետության մանկատանն առնվազն 7 տարի խնամք և դաստիարակություն ստացած սաները (այսուհետ՝ շահառու) բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսանալու, սեփականության կամ համասեփականության իրավունքով այլ բնակելի տարածք չունենալու և վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած չլինելու դեպքում, բացառությամբ սույն կետի 2.1-ին ենթակետով սահմանված դեպքերի և սույն որոշման N 9 հավելվածով սահմանված ցուցակի.
2.1) բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունք չունեն.
ա. ինքնասպասարկման ապահովման ունակություններ չունեցող շահառուները,
բ. վերջին հինգ տարվա ընթացքում բնակելի տարածք օտարած լինելու հիմքով բնակարանի գնման վկայագիր ստանալու իրավունքը մերժված շահառուները,
գ․կենսաբանական ծնողի ընտանիք վերադարձած Հայաստանի Հանրապետության մանկատան սաները,
դ. բնակելի տարածք օտարած Հայաստանի Հանրապետության մանկատան սաները.
3) բնակարանի գնման վկայագիր տրամադրվում է ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողովի կողմից.
4) բնակարանի գնման վկայագրի գործողության վերջնաժամկետը 2022 թվականի դեկտեմբերի 1-ն է, իսկ դիմումներ ընդունելու վերջնաժամկետը՝ 2022 թվականի հուլիսի 1-ը:
(3-րդ կետը լրաց. 30.07.20 N 1269-Ն, փոփ. 26.11.20 N 1870-Ն, 20.05.21 N 812-Ն, խմբ., լրաց., փոփ. 28.10.21 N 1774-Ն)
4. Սահմանել, որ սույն որոշման շրջանակներում «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում շահառուներին աջակցությունը ցուցաբերվում է վճարումների ձևով, որոնք կատարվում են նոտարների միջոցով՝ ծրագրի շահառուների կողմից վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանի (բնակելի տան) առուվաճառքի պայմանագրերի հիման վրա Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ներկայացված վճարման հայտի համաձայն:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 20-ը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում սույն որոշման 7-րդ կետի 2-րդ ենթակետով նշված նոտարի (նոտարների) անվամբ առկա դեպոզիտային հաշիվներին փոխանցել բնակարանի գնման վկայագրի միջոցով ձեռք բերվող բնակարանների համար նախատեսված միջոցները:
6. Սահմանել, որ սույն որոշման 4-րդ կետի համաձայն նույն կետում նշված դեպոզիտային հաշիվներին փոխանցված և 2022 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները նոտարների կողմից ենթակա են վերադարձման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
(6-րդ կետը փոփ. 26.11.20 N 1870-Ն, 20.05.21 N 812-Ն, 28.10.21 N 1774-Ն)
7. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ստեղծել ծրագրի շրջանակներում ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացն իրականացնող հանձնաժողով, հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և սույն որոշմամբ նախատեսված բնակարանի գնման վկայագրի և պայմանագրի ձևերը.
2) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում, 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել համապատասխան հանձնարարականներ նոտարների դեպոզիտ հաշիվներին հաշվեգրելու համար՝ հաշվի առնելով ծրագրի շահառուների բաշխվածությունն ըստ բնակավայրերի, տվյալ նոտարի կողմից սպասարկվող շահառուների ցուցակները և այդ մասով նախատեսված ֆինանսական աջակցության չափը.
3) սույն որոշման «Հայաստանի Հանրապետության Մանկատան շրջանավարտներին բնակարանի ապահովում» միջոցառման շրջանակներում նախատեսված շահառուներին առաջնահերթության կարգով ընդգրկել զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրով նախատեսված ծրագրերում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի ապրիլի 17-ի N 534-Ն որոշման.
4) շահառուին տրամադրել հոգեբանական աջակցություն, եթե սոցիալ-հոգեբանական խնդիրների կարողությունների ու հմտությունների գնահատման արդյունքում պարզվում է, որ ունի հոգեբանական աջակցության կարիք.
5) ընդգրկված շահառուները Հայաստանի Հանրապետության տարածքում ձեռք կբերեն 6.3 մլն դրամը չգերազանցող բնակարաններ, սեփական միջոցներ ներդնելու դեպքում ծրագրի շահառուներն իրավունք ունեն ձեռք բերել 6,3 մլն դրամը գերազանցող արժեքով բնակարաններ.
6) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան շրջանավարտ Վալենտին Վասիլի Եպիֆանովին (անձնագիր AR 0305599, ծնված 30.10.1974 թ.).
6.1) բնակարանի գնման վկայագիր տրամադրել մանկատան մի խումբ սաների` համաձայն N 9 հավելվածի.
7) սույն որոշման N 7 հավելվածով սահմանված տնտեսավարող սուբյեկտներին ֆինանսական միջոցները հատկացնել նվիրատվության և դրամաշնորհի տրամադրման պայմանագրերով:
(7-րդ կետը լրաց. 30.07.20 N 1269-Ն)
7.1. Հաստատել բնակարանի գնման վկայագիր ստացող մանկատան սաների ցուցակը՝ համաձայն N 9 հավելվածի:
(7.1-ին կետը լրաց. 30.07.20 N 1269-Ն)
8. Թույլատրել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը սույն որոշման N 8 հավելվածի «անշարժ գույք» գնման առարկաների գնման գործընթացն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին համապատասխան` հրատապ մեկ անձից գնումներ կատարելու ընթացակարգով:
9. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց մշտական բնակության վայրի, Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ բնակարանների գնման վկայագրերի միջոցով աջակցություն ստանալու իրավունք ունեցող անձանց սեփականության մասին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հարցումը ստանալուց հետո` 7-օրյա ժամկետում, տրամադրել տեղեկատվություն սույն որոշման 3-րդ կետի պահանջները կատարելու նպատակով:
10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2019 թ. նոյեմբերի 11 Երևան |
(հավելվածը լրաց. 24.12.19 N 1907-Ն)
Հավելված N 9 ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշման |
Հ/Հ |
Ազգանունը, անունը, հայրանունը |
Անձը հաստատող փաստաթղթի տվյալները |
Ծննդյան օրը, ամիսը, տարեթիվը |
1. |
Կիրակոսյան Անի Արթուրի |
AP0650157 |
14.06.1995 թ. |
2. |
Մուրադյան Մհեր Աշիկի |
AR0216377 |
19.08.1976 թ. |
3. |
Մուրադյան Աշխեն Յուրայի |
004 468 104 |
09.09.1998 թ. |
4. |
Հարությունյան Մելանիա Լևոնի |
AM0305127 |
10.01.1995 թ. |
5. |
Բաբայան Ռուդիկ Վաչիկի |
006038343 |
06.08.1980 թ. |
6. |
Ջուլհակյան Արթուր Արշակի |
001985811 |
07.09.1985 թ. |
7. |
Բադալյան Լիլիթ Արծրունի |
007774045 |
15.10.1989 թ. |
8. |
Տրդատյան Արշավիր Համլետի |
AT0466435 |
10.07.1986 թ. |
9. |
Ֆռնզյան Վահան Հակոբի |
010130029 |
14.11.1974 թ. |
10. |
Ծառուկյան Անի Վարդանի |
AT0444048 |
11.02.1990 թ. |
11. |
Բեսչաստնի Վիտալի Նիկոլայի |
008123267 |
23.09.1972 թ. |
12. |
Ավալյան Արտյոմ Ժոռայի |
AS0237147 |
30.09.1991 թ. |
13. |
Ավագումյան Մհեր Սուրենի |
BA2591277 |
25.01.1987 թ. |
14. |
Հունանյան Արթուր Գևորգի |
AR0373292 |
26.01.1987 թ. |
15. |
Հունանյան Սարգիս Գևորգի |
AR0216066 |
26.01.1987 թ. |
16. |
Նովրուզյան Լուսինե Գևորգի |
AS0633086 |
07.09.1989 թ. |
17. |
Շաքարյան Մերի Սլավայի |
AR0241842 |
25.08.1988 թ. |
18. |
Չերբեչյան Հարություն Մկրտիչի |
AR0542340 |
03.01.1990 թ. |
19. |
Երիցյան Նվարդ Դավթի |
012513131 |
10.03.1994 թ. |
20. |
Երիցյան Նարեկ Դավթի |
AN0499318 |
20.03.1996 թ. |
21. |
Մաթոսյան Ժորա Արթուրի |
AS0512677 |
21.05.1993 թ. |
22. |
Աբրահմայան Մերուժան Թորգոմի |
AR0551471 |
05.11.1987 թ. |
23. |
Ամոյան Դավիթ Վազիրի |
AM0679222 |
18.04.1995 թ. |
24. |
Պետրոսյան Ռազմիկ Դերենիկի |
AR0425552 |
22.08.1996 թ. |
(հավելվածը լրաց. 30.07.20 N 1269-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|