Գլխավոր տեղեկություն
Համար
N 228-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.10.2021-02.12.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.30/44(1402) 12.03.2019
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
07.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
07.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 մարտի 2019 թվականի N 228-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգը՝ համաձայն հավելվածի:

1.1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից շահագործվող հատվածի պահպանության ու անցագրային ռեժիմի կազմակերպման կարգի առանձնահատկությունները՝ համաձայն N 1 հավելվածի:

(1.1-ին կետը լրաց. 27.10.21 N 1213-Լ)

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված վարչական տարածքի պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը:

3. Պետական պահպանության ծառայության ղեկավարին՝ վերանայել և սույն որոշման պահանջներին համապատասխանեցնել տեղակայված պահակետերի պաշտոնական փաստաթղթերը:

4. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչությանը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով սույն որոշմանը ծանոթացնել բոլոր աշխատողներին:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 7

Երևան

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 7-ի N 228-Լ

որոշման

  

Կ Ա Ր Գ

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

        

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

      

1. Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի, տարածքի, մուտքերի ու դարպասների (այսուհետ՝ պահպանվող օբյեկտ) պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ՝ պահպանության ծառայություն)՝ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, սույն կարգի և այլ իրավական ակտերի։

2. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն՝ պահպանության ծառայությունն ապահովում է սահմանված ներօբյեկտային անցագրային ռեժիմը, որը կոչված է ապահովելու պահպանվող օբյեկտի հուսալի պահպանությունը, բացառելու առանց համապատասխան թույլտվության մուտքն ու ելքը, նյութական արժեքներ ներս բերելու և դուրս տանելու, ինչպես նաև տրանսպորտային միջոցների մուտքի ու ելքի հնարավորությունը։

3. Պահպանվող օբյեկտի ներօբյեկտային անցագրային ռեժիմը տարածվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի շենք և տարածք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց ու տրանսպորտային միջոցների վրա։

4. Պահպանվող օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման նպատակով սահմանվում են վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ՝

1) վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից ներս գտնվող տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

2) հատուկ վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի համապատասխան տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է և վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

3) արտաքին վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից դուրս գտնվող տարածքը:

5. Պահպանվող օբյեկտում վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանությունն իրականացնում է պահպանության ծառայությունը, իսկ արտաքին վերահսկելի գոտում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական լիազոր մարմինը:

6. Պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները և սահմանազատման եղանակները, ինչպես նաև պահպանվող օբյեկտի պահակետերի տեղադիրները և պահակետայինի հատուկ պարտականությունները սահմանվում և որոշվում են պահպանության ծառայության պետի կարգադրությամբ՝ ելնելով վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիների ու պահակետերի առանձնահատկություններից և ծառայության պայմաններից:

7. Պահպանության ծառայությունը՝

1) իրականացնում է պահպանվող օբյեկտի, ինչպես նաև պահպանվող օբյեկտում հասարակական կարգի պահպանումը.

2) ապահովում է անցագրային ռեժիմի իրականացումը։

8. Պահպանվող օբյեկտի պահպանության, անցագրային ռեժիմի պատշաճ իրականացման նպատակով պահպանվող օբյեկտում տեղակայված պահակետերի, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների, ինչպես նաև պահպանության ծառայությանը տրամադրված շինությունների սանիտարահիգիենիկ վիճակի, հակահրդեհային անվտանգության, կահավորվածության, լուսավորվածության, դիտարկման, տեխնիկական զննման, կապի (բացառությամբ ռադիոկապի), տեխնիկական և այլ միջոցների պատշաճ վիճակի և սպասարկման համար պատասխանատու են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները:

     

II. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

      

9. Պահպանվող օբյեկտ մուտքը թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ համապատասխան մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո։

10. Սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, վարորդական իրավունքի վկայականը, մինչև 16 տարեկան ուղեկցվող երեխաների համար` ծննդյան վկայականը.

2) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

3) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը, կացության վկայականը.

4) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի, Հայաստանի Հանրապետության դատախազության, Հայաստանի Հանրապետության դատարանների և այլ պաշտոնատար անձանց համար սահմանված ձևի, ինչպես նաև լուսանկարներով ծառայողական վկայականները՝ վավերացված Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիքով:

(10-րդ կետը լրաց. 17.01.20 N 54-Լ)

11. Մուտքը պահպանվող օբյեկտ իրականացվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ) կամ տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց)՝ մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո։

(11-րդ կետը փոփ. 26.02.21 N 180-Ա)

12. Պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են՝

1) Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված ծառայողական վկայականները.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված ծառայողական վկայականները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը.

4) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կողմից տրված ժամանակավոր անցագրերը՝ տնտեսական մուտքի համար:

13. Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի հետ մուտք գործող անձինք պահպանվող օբյեկտ մտնում են անարգել։

14. Միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն Հատուկ հանձնարարություններով դեսպանը, Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները, օգնականները, ռեֆերենտների խմբի ղեկավարը, ռեֆերենտը, արարողակարգի պատասխանատուն, մամուլի քարտուղարը, փոխվարչապետները, խորհրդականները, օգնականները, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները, օգնականները, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, նրանց տեղակալները, գլխավոր մասնագետները, ինչպես նաև «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը, «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը և նրա տեղակալները, Հայաստանի Հանրապետության պետական հատվածի արդիականացման ծրագրի ղեկավարը:

Միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեցող անձանց ցուցակը, ոչ ուշ, քան մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը, Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրության նմուշների հետ միասին ներկայացվում է պահպանության ծառայության պետին:

Առանձին դեպքերում միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք կարող է վերապահվել նաև վարչապետի աշխատակազմի այլ աշխատակիցների՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի գրավոր ցուցումով:

(14-րդ կետը փոփ. 17.01.20 N 54-Լ)

15. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողների՝ համապատասխան պաշտոնի նշանակման կամ պաշտոնից ազատման դեպքում անհրաժեշտ տեղեկատվությունը մեկից երեք աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է պահպանության ծառայության հենակետ՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից:

16. Միանգամյա մուտքի անցագիր ունեցող այցելուները պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել ժամը 09:00-ից մինչև 18:00-ն գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ) կամ տնտեսական մուտքով (Մելիք Ադամյան փողոց)։

(16-րդ կետը փոփ. 17.01.20 N 54-Լ, 26.02.21 N 180-Ա)

17. Այցելուների միանգամյա մուտքի անցագրերը տրվում են անցագրային հենակետի ծառայողի կողմից ժամը 09:00-18:00-ն (ներառյալ ընդմիջման ժամը):

Հայտերը վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ:

Միանգամյա մուտքի անցագրով քաղաքացուն ընդունող պաշտոնատար անձը պարտավոր է կազմակերպել նրա ուղեկցումն պահպանության ծառայության պահակետ:

Աշխատանքային օրերին ժամը 18:00-22:00-ը, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին ժամը 09:00-22:00-ը, միանգամյա մուտքի հայտերն ընդունում է պահպանության ծառայության պահակետի պատասխանատու ծառայողը, իսկ քաղաքացիների ուղեկցումն ու ճանապարհումն ապահովում է հայտ ներկայացրած պաշտոնատար անձը:

Աշխատանքային օրերին, ինչպես նաև հանգստյան (ոչ աշխատանքային) օրերին, ժամը 22:00-ից միանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարը և փոխվարչապետները:

(17-րդ կետը խմբ. 06.02.20 N 154-Լ, փոփ., լրաց. 04.05.20 N 523-Լ, խմբ. 26.02.21 N 180-Ա)

18. Միանգամյա մուտքի անցագրերում կամ ցուցակներում համապատասխան նշման բացակայության դեպքում պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող այցելուների՝ սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերը, կապի միջոցները, ինչպես նաև տեսաձայնագրող սարքերը, բացառությամբ նոութբուքի, հանձնվում են պահպանության ծառայության պահակետում և վերադարձվում են շենքից դուրս գալիս:

(18-րդ կետը խմբ. 26.02.21 N 180-Ա)

19. Աշխատանքային ժամերից դուրս և ոչ աշխատանքային օրերին, պահպանվող օբյեկտ, գլխավոր մուտքի պահակետով կարող են մուտք գործել սույն կարգի 14-րդ կետում նշված պաշտոնատար անձանց հայտերով հրավիրվածները՝ նախապես գրանցվելով համապատասխան մատյանում։

20. Որոշ դեպքերում ժամը 22:00–ից հետո վարչապետի աշխատակազմի ղեկավարի թույլտվությամբ, իսկ գրասենյակների դեպքում՝ գրասենյակի ղեկավարի թույլտվությամբ, ինչպես նաև վարչապետի աշխատակազմի ղեկավարի գիտությամբ՝ վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների թույլտվությամբ իրենց աշխատանքային վայրերում կարող են գտնվել այն աշխատակիցները, որոնք այդ մասին տեղեկացրել են պահպանության ծառայության հերթափոխի պետին՝ նշելով նաև իրենց կողմից հրավիրված քաղաքացիների՝ վարչական տարածքում գտնվելու մասին։ Թույլտվության դեպքում կազմվում է ցուցակ, որը նախապես հանձնվում է պահպանության ծառայության հենակետ:

(20-րդ կետը փոփ. 17.01.20 N 54-Լ, լրաց. 10.02.20 N 167-Լ, 04.05.20 N 523-Լ)

21. Յուրաքանչյուր այցելուի համար պատասխանատու է մուտքի միանգամյա անցագրի հայտ տալու իրավունք ունեցող պաշտոնատար անձը։

22. Վարչապետի աշխատակազմի էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի խափանման դեպքում հայտերը ներքին հեռախոսակապով ժամը 09:00-18:00-ն ընդունում է անցագրային հենակետի պատասխանատու ծառայողը, անհրաժեշտության դեպքում դրանք ստուգելու իրավունքով (հետադարձ զանգի միջոցով), քաղաքացուն ուղեկցում է մինչև հայտ ներկայացրած պաշտոնատար անձի աշխատասենյակ: Այցելուին ընդունող հայտատուն հանդիպման ավարտից հետո անցագրում նշում է կատարում այցելուի դուրս գալու ժամանակի մասին, դա վավերացնում է իր ստորագրությամբ և այցելուին ուղեկցում պահպանության ծառայության պահակետ: Եթե այցելուի անցագրի վրա բացակայում է սահմանված նշումը, ապա պահպանության ծառայության ծառայողը ճշտում է կատարում սահմանված նշումի բացակայության վերաբերյալ և ձեռնարկում է համապատասխան միջոցներ բաց թողնված նշումը կատարելու համար:

(22-րդ կետը խմբ. 26.02.21 N 180-Ա)

23. Հայտատուի բացակայության ժամանակ այցելուի անցագիրը ստորագրում են վարչապետի աշխատակազմի ղեկավարը, նրա տեղակալները կամ պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարը, իսկ կառուցվածքային ստորաբաժանումների միանգամյա մուտքի հայտ տալու իրավունք ունեցողների դեպքում՝ կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:

24. Այցելուի կողմից միանգամյա մուտքի անցագիրը կորցնելու դեպքում հայտատուն վարչապետի աշխատակազմի ղեկավարի միջոցով այդ մասին գրավոր իրազեկում է պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին՝ կորցրած միանգամյա մուտքի անցագիրը համարելով անվավեր:

25. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրերին, նիստը սկսվելուց 15 րոպե առաջ մինչև նիստի ավարտը, հայտերի պատվիրումը դադարեցվում է, բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի և վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալների կողմից ներկայացված հայտերի:

(25-րդ կետը փոփ. 17.01.20 N 54-Լ)

26. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերին, վարչապետի, փոխվարչապետների, վարչապետի աշխատակազմի ղեկավարի, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում կազմակերպվող այլ միջոցառումներին հրավիրված անձանց համար կազմվում է ընդհանուր ցուցակ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների ստորագրությամբ՝ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների ներկայացմամբ, իսկ փոխվարչապետների գրասենյակների դեպքում՝ գրասենյակի ղեկավարի ստորագրությամբ: Աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով՝ ընդհանուր ցուցակ կարող են ներկայացնել վարչապետի, փոխվարչապետների մամուլի քարտուղարները և արարողակարգի պատասխանատուները: Ցուցակը հանձնվում է պահպանության ծառայության հենակետ։

Այն դեպքում, երբ ցուցակում նշված անձանց մուտքն անհրաժեշտ է ապահովել երեք և ավելի օրերի համար, ապա վարչապետի աշխատակազմի ղեկավարն իրազեկում է պահպանության ծառայության պետին:

(26-րդ կետը փոփ. 17.01.20 N 54-Լ, խմբ. 04.05.20 N 523-Լ)

27. Հայաստանի Հանրապետության վարչապետի մոտ հրավիրված անձանց դիմավորումը, ուղեկցումը և ճանապարհումը վարչապետի աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կազմակերպում է վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետը:

28. Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները, օգնականները, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները, վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները առանձին դեպքերում իրավասու են կազմակերպել իրենց այցելած քաղաքացիների այցելությունն աշխատակազմի այլ պաշտոնատար անձանց՝ նրանց հետ նախապես համաձայնեցնելով և ապահովելով քաղաքացու ուղեկցումը մինչև այդ պաշտոնատար անձի աշխատասենյակ:

(28-րդ կետը փոփ. 26.02.21 N 180-Ա) 

29. Օտարերկրյա քաղաքացիներն ու պատվիրակությունները, ինչպես նաև նրանց ուղեկցող անձինք, պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների, փոխվարչապետների գրասենյակների ղեկավարների գրավոր թույլտվությամբ՝ վարչապետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների հայտերով (ցուցակներով) և աշխատողների ուղեկցությամբ։

Պահակետի պահպանության ծառայության ծառայողը հայտի (ցուցակի) հակառակ կողմում նշում է կատարում վարչապետի աշխատակազմ այցելած օտարերկրյա քաղաքացիների և պատվիրակության անդամների թվի, մուտքի և ելքի ժամանակի մասին։

30. Մելիք Ադամյան փողոցի վրա գտնվող Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի նիստերի դահլիճում (Մելիք Ադամյան 1) նախատեսվող նիստերի, համագումարների մասին վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ոչ ուշ, քան երեք օր առաջ, գրավոր իրազեկում է պահպանության ծառայության պետին:

31. Պահպանության ծառայության պետի կողմից ստանալով համապատասխան թույլտվություն (հրահանգ)՝ պահպանության ծառայության համապատասխան ստորաբաժանումը կազմակերպում է նիստի, համագումարի մասնակիցների մուտքը նիստերի դահլիճ՝ մետաղորսիչ սարքերի միջոցով պարտադիր զննում անցնելուց հետո:

32. Պահպանվող օբյեկտ անարգել մուտք գործելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության նախագահը.

2) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը.

3) Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի անդամները՝ փոխվարչապետները, անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը, արտաքին գործերի նախարարը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ոստիկանության պետը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը.

4) Ամենայն Հայոց Կաթողիկոսը և նրան ուղեկցող անձինք.

5) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահը.

6) Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահը.

7) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահը.

8) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը.

9) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահը.

10) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարը.

11) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարը.

12) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները.

13) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը.

14) օտարերկրյա պետություններում և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները.

15) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, ժամանակավոր հավատարմատարները և նրանց ուղեկցող անձինք՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի, իսկ նրա բացակայության դեպքում՝ տեղակալների կողմից ներկայացված հայտերի առկայության դեպքում.

16) Հայաստանի Հանրապետության նախարարները.

17) Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները, բացառությամբ տեսչական մարմինների ղեկավարների.

18) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարները.

19) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.

20) Մարդու իրավունքների պաշտպանը:

21) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահը.

22) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահը.

23) Երևանի քաղաքապետը.

24) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետը.

25) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը.

26) Հայաստանի Հանրապետության վարչապետի արարողակարգի պատասխանատուն:

(32-րդ կետը լրաց. 21.03.19 N 286-Լ, 08.05.19 N 509-Լ, 27.05.19 N 608-Լ, 17.01.20 N 54-Լ)

33. Ծառայողական վկայականները բացված վիճակում մետաղորսիչ սարքերով պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն՝

1) Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարը, խորհրդականները, օգնականները, ռեֆերենտների խմբի ղեկավարը, ռեֆերենտը, գործավարը.

2) Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները.

3) Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալները.

4) Հայաստանի Հանրապետության նախագահի խորհրդականները և օգնականները.

5) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները.

6) Հայաստանի Հանրապետության նախարարների տեղակալները.

7) Տեսչական մարմինների ղեկավարները, Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.

8) Հայաստանի Հանրապետության վարչապետին ենթակա մարմինների ղեկավարների տեղակալները.

9) Հայաստանի Հանրապետության մարզպետները, նրանց տեղակալները.

10) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալները.

11) Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալները.

12) Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահը.

13) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը.

14) Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի նախագահը.

15) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահի տեղակալները և անդամները.

16) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալները.

17) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալները.

18) Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը.

19) Հայաստանի Հանրապետության արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը.

20) Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սուրհանդակային կապի վարչության ծառայողները՝ պահպանության ծառայությանը նախապես ներկայացված ցուցակների առկայության դեպքում.

21) Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամները.

22) Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամները.

23) Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալները:

(33-րդ կետը խմբ., փոփ. 21.03.19 N 286-Լ, փոփ. 08.05.19 N 509-Լ, լրաց. 27.05.19 N 608-Լ, 15.11.19 N 1692-Լ, խմբ. 17.01.20 N 54-Լ)

34. Ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը պահպանվող օբյեկտ մտնելիս ու դուրս գալիս բաց վիճակում ներկայացվում են (պահանջի դեպքում՝ առձեռն) պահակետի պահպանության ծառայության ծառայողին, իսկ միանգամյա անցագրերը՝ անձը հաստատող փաստաթղթի հետ միասին։

35. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների պաշտոնատար անձանց ծառայողական վկայականները և ժամանակավոր անցագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից՝ պաշտոնի նշանակելու մասին որոշումների ու հրամանների հիման վրա։

36. Պահպանվող օբյեկտի ներքին բակ մուտքն ազատ է միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի աշխատողների (ծառայողների) համար:

37. Նորոգման աշխատանքներում ներգրավված տեխնիկական սպասարկում իրականացնող աշխատակիցները բակ և պահպանվող օբյեկտ մուտք են գործում տնտեսական մուտքով կամ դարպասով՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից հաստատված՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կողմից ներկայացված ցուցակներով՝ նրանց ազգանունների, անունների, հայրանունների, աշխատանքի կոնկրետ տեղի, ժամանակի ու ժամկետի նշումով՝ ներկայացնելով անձնագիրը։

38. Ապրանքանյութական արժեքների ստացման կամ դրանց առաքման դեպքում ավտոմեքենաների մուտքը ներքին բակ թույլատրվում է ապրանքատրանսպորտային փաստաթղթերը, ապրանքագրերը ստուգելուց հետո՝ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կողմից ներկայացված՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից հաստատված ցուցակների և անցագրերի առկայության դեպքում։

Տրանսպորտային միջոցները, ինչպես նաև նրանց մեջ գտնվող անձինք ներքին բակ մուտք գործելիս և դուրս գալիս ենթակա են զննման։

39. Պահպանվող օբյեկտի ներքին բակ, բացի անվտանգության խորհրդի անդամների ծառայողական մեքենաներից, մուտք են գործում այն տրանսպորտային միջոցները, որոնց տվյալները (մակնիշ, պետհամարանիշ) վարչապետի համաձայնությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից ստորագրված ցուցակով տրվում են պահպանության ծառայության պետին՝ մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 15-ը:

(39-րդ կետը փոփ. 17.01.20 N 54-Լ)

40. Լրագրողները պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք ունեն վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից տրված հատուկ ժամանակավոր հավատարմագրերով, եթե նրանք նախապես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հավատարմագրվել են վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունում։

Հավատարմագրված լրագրողների մուտքը պահպանվող օբյեկտ և մամուլի կենտրոն իրականացվում է վարչապետի մամուլի քարտուղարի կամ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի կողմից ներկայացված՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից հաստատված ցուցակների առկայության դեպքում:

41. Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի օրերին վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի կողմից սահմանված ժամանակահատվածում մասնագիտական գործունեությամբ զբաղվելու նպատակով նիստերի դահլիճի նախասրահում գտնվելու և նիստերի դահլիճ մտնելու իրավունք ունեն միայն Հայաստանի Հանրապետության կառավարությունում հավատարմագրված օպերատորներն ու լուսանկարիչները:

42. Պահպանվող օբյեկտի հատուկ վերահսկելի գոտիներում արգելվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում հավատարմագրված լրատվական միջոցների մասնագիտական գործունեությամբ զբաղվելը:

43. Պահպանվող օբյեկտ ապրանքանյութական արժեքներ ներս են բերվում և դուրս են տարվում «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի կողմից ներկայացված, վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչի կամ նրա տեղակալների կողմից հաստատված՝ սահմանված նմուշի հայտերի և ցուցակների առկայության դեպքում։

Պահպանության ծառայության աշխատակիցը հատուկ մատյանում կատարում է նշում աշխատողի՝ իր հետ ապրանքանյութական արժեքներ ներս բերելու կամ դուրս տանելու և բեռնատար ավտոմեքենաների՝ ներքին բակ մուտքի և ելքի ժամանակի մասին։

44. Պահպանվող օբյեկտի տարածքում առանձնահատուկ դեպքերում պահպանության ծառայության պետի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն, որն իրականացնում է պահպանության ծառայությունը` տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

Ուժեղացված ծառայության ժամանակ պահպանության ծառայության պետի կարգադրությամբ կարող է գործել խստացված անցագրային ռեժիմ, որի պայմաններում միանգամյա անցագրերի տրամադրումն իրականացվում է միայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների մակագրությամբ հայտերի հիման վրա։

Պահպանվող օբյեկտի պահպանության և դրա տարածքում հասարակական կարգի պահպանման ուղղությամբ միջոցառումների կազմակերպման և անցկացման գործում ներգրավվում են համապատասխան ուժեր և միջոցներ։ Հասարակական կարգի և անվտանգության ապահովման միջոցառումներն իրականացվում են տեղակայված պահակետերում և օբյեկտի տարածքում։

45. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց արգելվում է`

1) քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այնպիսի իրեր և միջոցներ ներս բերելը, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար.

2) ռազմամթերքի, զենքի ցանկացած տեսակի և դրանց փամփուշտների ներս բերումը, բացառությամբ պահպանության ծառայության պետի թույլտվությամբ այն անձանց, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահելու, կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն.

3) պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց, բացառությամբ վարչապետի աշխատակազմի ծառայողների (աշխատողների), ինչպես նաև կառավարությունում հավատարմագրված լրագրողների, արգելվում է ներս բերել ֆոտոապարատներ, տեսախցիկներ, ձայնագրող սարքեր, բջջային հեռախոսներ, կապի և տեղեկատվության այլ միջոցներ: Բացառիկ դեպքերում, աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով, կարող է թույլատրվել մուտքը բջջային հեռախոսով, որի համար պատասխանատվություն է կրելու հայտը պատվիրողը.

4) առանց ապրանքանյութական հայտերի և ստուգիչ սարքերով համապատասխան զննում անցկացնելու արգելվում է ներս բերել մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական պայուսակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն, բացառությամբ նոթբուքի ու փաստաթղթերի համար նախատեսված պայուսակների և թղթապանակների, որոնք համապատասխան սարքերի միջոցով ենթակա են զննման պահպանության ծառայության ծառայողի կողմից.

5) արգելվում է պահպանվող օբյեկտ ներս բերել ոգելից խմիչք, բացառությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կամ նրա տեղակալների կողմից պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարի հետ համաձայնեցնելու դեպքերի:

46. Արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ազդեցության կամ ագրեսիվ վիճակում գտնվող, համընդհանուր նորմերին և սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող, սպորտային հագուստով անձանց մուտքը պահպանվող օբյեկտի տարածք:

(46-րդ կետը լրաց. 17.01.20 N 54-Լ)

47. Արգելվում է պահպանվող օբյեկտի պատուհաններից ստանալ կամ փոխանցել որևէ իր։

48. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) անձանց իրերը (ծանրոցները, պայուսակները, ձեռնածանրոցները, փաթեթները և այլ առարկաներ) պահպանության ծառայության ծառայողների պահանջով ենթակա են զննման՝ համապատասխան սարքերի միջոցով:

49. Պահպանվող օբյեկտում թողնված յուրաքանչյուր ապրանքանյութական միավոր ընդունվում է պահպանության, եթե դա տեղավորված է փակ շինությունում և օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնված է պահպանության։

50. Անցագրային հենակետը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին անհրաժեշտության դեպքում ներկայացնում է այցելուների թվի մասին տվյալներ՝ նշելով այցելության օրը, այցելուների և անցաթուղթ պատվիրած պաշտոնատար անձանց ազգանունը, անունը և հայրանունը։

51. Էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգով տրված անցագրերը պահպանվում են էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգում, իսկ էլեկտրոնային փաստաթղթաշարժի համակարգի խափանման դեպքում տրված թղթային օգտագործված անցագրերը՝ պահվում են անցագրային հենակետում, որոնք օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ոչնչացվում են համապատասխան ակտով՝ պահպանության ծառայության աշխատակիցների և վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի աշխատողների կողմից։

(51-րդ կետը խմբ. 26.02.21 N 180-Ա)

52. Աշխատանքից ազատված և ծառայողական վկայականները չհանձնած աշխատակիցների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության կողմից գրավոր տեղեկացվում է պահպանվող օբյեկտի պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարին, շենք տվյալ անձի մուտքը բացառելու, չհանձնած վկայականը սահմանված կարգով վերցնելու, վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչություն հանձնելու և այդ աշխատակցի մուտքը հետագայում ընդհանուր հիմունքներով իրականացնելու համար։

Պահպանվող օբյեկտ ժամկետանց փաստաթղթերով մուտքն արգելվում է։

53. Արգելվում է պահպանվող օբյեկտի տարածքում թռչող տեսանկարահանող սարքերով նկարահանման աշխատանքների իրականացումը, բացառությամբ՝ պետական պահպանության ծառայության պետի կամ նրան փոխարինող պաշտոնատար անձի կողմից տրված համաձայնության:

(53-րդ կետը լրաց. 17.01.20 N 54-Լ)

    

III. ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

     

53. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի բոլոր աշխատողներն աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայության դեպքում պարտավոր են զննել իրենց աշխատասենյակները, անջատել էլեկտրաջահերը և մյուս էլեկտրասարքերը, փակել պատուհանները և բանալիով կողպել աշխատասենյակների դռները։

Աշխատանքային օրվա վերջում ազդանշանային համակարգերով սարքավորված աշխատասենյակների ազդանշանային համակարգերը միացվում են՝ պահպանության ծառայության հենակետում գտնվող հատուկ մատյանում կատարելով համապատասխան գրառում:

54. Ծառայողական աշխատասենյակների բանալիները մինչև աշխատանքային օրվա սկիզբը պարետը հանձնում է «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողներին և մաքրման աշխատանքների ավարտից հետո ընդունում դրանք՝ գրանցում կատարելով մատյանում։

55. Արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն) ծառայողական աշխատասենյակները բացում են շենքի պահպանության ծառայության ծառայողները և «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության աշխատողները՝ դրա մասին անհապաղ հայտնելով ըստ համապատասխան վերադասության, ինչպես նաև տեղեկացնելով համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին։

Միևնույն ժամանակ, պահպանության ծառայության ստորաբաժանման ղեկավարն անհապաղ տեղեկացնում է վթարային ծառայություններին, նրանց ուղեկցում պահպանվող օբյեկտում:

56. Պահպանվող օբյեկտի տարածքում գործող և չգործող դռների, դարպասների բանալիների մեկական կրկնօրինակները պահվում են պահպանվող օբյեկտի պարետային ծառայությունում և պահպանության ծառայություն իրականացնող ստորաբաժանման զորանոցում՝ կնքված ծրարների մեջ:

Ոչ աշխատանքային ժամերին, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում պահպանության ծառայության զորանոցում պահվող բանալիների կրկնօրինակները հատուկ մատյանում գրանցում կատարելուց հետո տրվում և ընդունվում են միայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի (տեղակալների) կամ գործերի կառավարչի պահանջի դեպքում:

Բանալիների կրկնօրինակների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է «Սպասարկում» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը։

56.1. Արտակարգ դրության ժամանակահատվածում վարչապետի հանձնարարությամբ վարչապետի աշխատակազմի ղեկավարը Պետական պահպանության ծառայության պետի հետ համաձայնեցնելով կարող է սահմանել Կառավարական տան թիվ 1 մասնաշենքի անցագրային ռեժիմի կազմակերպման այլ կարգ:

(56.1-ին կետը լրաց. 04.05.20 N 523-Լ)

     

IV. ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՆ ԾԱՆՈԹԱՆԱԼ ՑԱՆԿԱՑՈՂ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

      

57. Պահպանվող օբյեկտում գտնվող Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները (այսուհետ` մշակութային արժեքներ) հանրությանը հասանելի դարձնելու նպատակով վարչապետի աշխատակազմի ղեկավարի կարգադրությամբ Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքում կազմակերպվում է շրջայց, բացառությամբ պահպանվող օբյեկտում գտնվող հատուկ վերահսկելի գոտիների:

58. Շրջայցը կազմակերպվում է մինչև 10 այցելուներից կազմված խմբերի համար՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից նախօրոք հայտարարված օրերին և ժամերին:

59. Այցելուների մուտքը պահպանվող օբյեկտ պարտադիր զննում անցնելուց հետո թույլատրվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակ)՝ սույն կարգի իմաստով անձը հաստատող փաստաթղթերով: Անչափահաս այցելուների անձը ներկայացված ծննդյան վկայականների հետ նույնականացման հարցում պատասխանատվություն է կրում անձամբ այցելուների խմբի ղեկավարը:

60. Այցելուներն անձը հաստատող փաստաթղթերը հանձնում են գլխավոր մուտքի պահակետում:

61. Պահակետի պահպանության ծառայողը`

1) թույլատրում է այցելուի (այցելուների) մուտքը պահպանվող օբյեկտ.

2) գրանցում է այցելուի (այցելուների) անձը հաստատող փաստաթղթերի տվյալները (սերիան, համարը, ում կողմից և երբ է տրված) ձևաթղթում (N 1 ձևը կցվում է):

62. Արգելվում է այցելուին (այցելուներին) պահպանվող օբյեկտ ներս բերել բջջային հեռախոսներ, լուսանկարչական սարքեր, տեսախցիկներ և այլ տեխնիկական միջոցներ:

63. Մշակութային արժեքներին ծանոթանալ ցանկացող այցելուին (այցելուներին) պահպանվող օբյեկտում կազմակերպված շրջայցի ժամանակ ուղեկցում են վարչապետի աշխատակազմի կողմից առաջարկված համապատասխան աշխատողը և պահպանության ծառայության ծառայողը:

    

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

Ձև N 1

    

Ց ՈՒ Ց Ա Կ N __________

Հայաստանի Հանրապետության կառավարության շենքում Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգության առանձնակի արժեքավոր մշակութային արժեքները դիտելու նպատակով շենք մուտք գործող անձանց

         

NN

Ա. Հ. Ա.

ԱՆՁՆԱԳԻՐ

ՆԵՐՍ
ՄՏՆՈՂԻ
ՍՏՈՐԱԳ.

սերիա

համար

ում կողմից է
տրված

երբ է
տրված

1.

               

2.

               

3.

               

4.

               

5.

                

6.

               

7.

               

 8.

               

9.

               

10.

               

   

Ներս թողնող ծառայող՝

            

(օր)

(ամիս)

(տարի)

       
(մուտքի ժամը)

_________________

(ստորագրություն)

______________________

(պաշտոն, կոչում, Ա.Ա.)

         

Դուրս թողնող ծառայող՝

     

(օր)

(ամիս)

(տարի)

      
(մուտքի ժամը)
 

_________________

(ստորագրություն)

 

______________________

(պաշտոն, կոչում, Ա.Ա.)

               
 

Վաշտի հրամանատար՝

 

_________________

(ստորագրություն)

______________________

(կոչում, Ա.Ա.)

(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 21.03.19 N 286-Լ, լրաց., փոփ. 08.05.19 N 509-Լ, լրաց. 27.05.19 N 608-Լ, 15.11.19 N 1692-Լ, լրաց., փոփ., խմբ. 17.01.20 N 54-Լ, խմբ. 06.02.20 N 154-Լ, լրաց. 10.02.20 N 167-Լ, փոփ., լրաց., խմբ. 04.05.20 N 523-Լ, փոփ., խմբ. 26.02.21 N 180-Ա)

 

      

Հավելված 1

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 7-ի N 228-Լ

որոշման

 

 

Ա Ռ Ա Ն Ձ Ն Ա Հ Ա Տ Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՏԱՆ ԹԻՎ 1 ՄԱՍՆԱՇԵՆՔԻ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՇԱՀԱԳՈՐԾՎՈՂ ՀԱՏՎԱԾԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարական տան թիվ 1 մասնաշենքի՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (այսուհետ նաև՝ նախարարություն) և նախարարությանը ենթակա մարմինների կողմից շահագործվող՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեի վարչական շենքի (այդ թվում՝ տարածքի, մուտքերի) (այսուհետ նաև՝ պահպանվող օբյեկտ) պահպանությունն իրականացնում է Պետական պահպանության ծառայությունը (այսուհետ նաև՝ պահպանության ծառայություն)՝ համաձայն «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքի, սույն հավելվածի և այլ իրավական ակտերի։ Ընդ որում, ռազմական և արտակարգ դրության ընթացքում սույն հավելվածի կարգավորումները գործում ենք այնքանով, որքանով չեն հակասում ռազմական և (կամ) արտակարգ դրության իրավական ռեժիմի պահանջներին:

2. Նախարարության և պահպանության ծառայության միջև սույն հավելվածով սահմանված փաստաթղթաշրջանառությունը (ներառյալ՝ գրագրությունը) իրականացվում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով, որին պահպանության ծառայության հասանելիությունը ապահովվում է նախարարության կողմից:

3. Պահպանության ծառայությունն ապահովում է սահմանված ներօբյեկտային անցագրային ռեժիմը, որը կոչված է ապահովելու պահպանվող օբյեկտի հուսալի պահպանությունը, բացառելու առանց համապատասխան թույլտվության մուտքն ու ելքը, նյութական արժեքներ ներս բերելու և դուրս տանելու հնարավորությունը։

4. Պահպանվող օբյեկտի ներօբյեկտային անցագրային ռեժիմը տարածվում է նախարարության՝ ք. Երևան, Մելիք-Ադամյան 1 հասցեի վարչական շենք մուտք գործող (դուրս եկող) բոլոր անձանց վրա։

5. Պահպանվող օբյեկտի պահպանության և անվտանգության ապահովման նպատակով պահպանության ծառայության կողմից կարող են սահմանվել վերահսկելի, հատուկ վերահսկելի և արտաքին վերահսկելի գոտիներ՝

1) վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից ներս գտնվող տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

2) հատուկ վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի համապատասխան տարածքը, շենքը կամ շինությունը, որտեղ մուտքը (ելքը) սահմանափակ է և վերահսկվում է անվտանգության ապահովման նպատակով.

3) արտաքին վերահսկելի գոտի է համարվում պահպանվող օբյեկտի պարագծային սահմանից դուրս գտնվող տարածքը:

6. Պահպանվող օբյեկտում, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում պահպանությունն իրականացնում է պահպանության ծառայությունը: Պահպանվող օբյեկտի արտաքին վերահսկելի գոտում անվտանգության նկատառումներով իրականացվում է տեսանկարահանում:

7. Պահպանվող օբյեկտի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սահմանները և սահմանազատման եղանակները, ինչպես նաև պահպանվող օբյեկտի պահակետերի տեղադիրները և պահակետայինի հատուկ պարտականությունները սահմանվում են պահպանության ծառայության կողմից՝ ելնելով վերահսկելի, հատուկ վերահսկելի գոտիների ու պահակետերի առանձնահատկություններից և ծառայության պայմաններից:

8. Պահպանությունն իրականացնողը՝

1) իրականացնում է պահպանվող օբյեկտի պահպանումը.

2) ապահովում է անցագրային ռեժիմի իրականացումը նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ։

9. Պահպանվող օբյեկտի պահպանության, անցագրային ռեժիմի պատշաճ իրականացման նպատակով պահպանվող օբյեկտում տեղակայված պահակետերի, վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիների սանիտարահիգիենիկ վիճակի, հակահրդեհային անվտանգության, կահավորվածության, լուսավորվածության, դիտարկման, տեխնիկական զննման, կապի (բացառությամբ ռադիոկապի), տեխնիկական և այլ միջոցների պատշաճ վիճակի և սպասարկման համար պատասխանատու են նախարարության համապատասխան ստորաբաժանումները: Ընդ որում, պահպանվող օբյեկտի պահպանության նպատակով օգտագործվող դիտարկման, տեխնիկական զննման, կապի (բացառությամբ ռադիոկապի), տեխնիկական և այլ միջոցներին հասանելիություն ունի պահպանության ծառայությունը: Պահպանության ծառայությունը պարտավոր է պատշաճ հոգածությամբ վերաբերվել նախարարության գույքին (ներառյալ՝ պահպանության իրականացման կապակցությամբ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իր ժամանակավոր օգտագործմանը հանձնված գույքին) և պատասխանատու է այդ գույքի փչացման, կորստի և ոչնչացման համար՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված կարգով:

 

II. ԱՆՑԱԳՐԱՅԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

 

10. Նախարարության և նախարարությանը ենթակա մարմինների հետ աշխատանքային հարաբերությունների մեջ չգտնվող անձանց մուտքը պահպանվող օբյեկտ թույլատրվում է միայն անձը հաստատող փաստաթղթերի առկայության դեպքում՝ համապատասխան մետաղորսիչ սարքերով պարտադիր զննում անցնելուց հետո՝ բացառությամբ սույն հավելվածով նախատեսված դեպքերի:

11. Սույն հավելվածի իմաստով անձը հաստատող փաստաթղթերն են՝

1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար` անձնագիրը, նույնականացման քարտը, զինվորական գրքույկը, ոստիկանության կողմից ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթը, վարորդական իրավունքի վկայականը, մինչև 16 տարեկան ուղեկցվող երեխաների համար` ծննդյան վկայականը.

2) փախստականների համար` փախստականի վկայականը, փախստականի ճամփորդական փաստաթուղթը.

3) օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար` օտարերկրյա պետության անձնագիրը, անձը (ինքնությունը) հաստատող միջազգայնորեն ճանաչված փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագրերը, կացության վկայականը.

4) հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար սահմանված ձևի, ինչպես նաև լուսանկարներով ծառայողական վկայականները՝ վավերացված Հայաստանի Հանրապետության զինանշանը պատկերող կնիքով:

12. Մուտքը պահպանվող օբյեկտ իրականացվում է գլխավոր մուտքով (Հանրապետության հրապարակին հարող) և (կամ), ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, պահպանության ծառայության պետի և ՀՀ ֆինանսների նախարարի կամ նախարարության գլխավոր քարտուղարի միջև փոխադարձ համաձայնեցված՝ Մելիք-Ադամյան և Փավստոս Բուզանդ փողոցների հատման գոտում գտնվող մուտքով:

13. Պահպանվող օբյեկտ մուտքի իրավունք տվող փաստաթղթերն են՝

1) նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից տրամադրված էլեկտրոնային-մագնիսական քարտերը.

2) նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից տրված մեկանգամյա անցագրերը.

3) նախարարության գլխավոր քարտուղարի կողմից տրված մուտքի թույլտվության վերաբերյալ գրությունները.

4) Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից տրված ծառայողական վկայականները.

5) Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից տրված ծառայողական վկայականները:

14. ՀՀ ֆինանսների նախարարի ուղեկցությամբ պահպանվող օբյեկտ մուտք գործող անձինք պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել անարգել, առանց սույն հավելվածի 13-րդ կետում նշված փաստաթղթերի ստուգման, սույն կետում նշված պաշտոնատար անձանց մուտքի համար նախարարության նախասրահի կենտրոնական հատվածում առանձնացված մասով կամ մետաղորսիչ սարքի միջոցով զննում անցնելուց հետո։ Ընդ որում, սույն կետում նշված որոշման մասին պահպանություն իրականացնող ծառայողը կարող է իրազեկվել թե՛ նախապես, թե՛ մուտքից անմիջապես առաջ:

15. Մեկանգամյա մուտքի անցագրի հայտ տալու իրավունք ունեն ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները և նախարարության գլխավոր քարտուղարը, վերջիններիս օգնականները, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականները, նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը, նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները, վերջիններիս օգնականները, նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և դրանց կառուցվածքային միավորների ղեկավարները:

16. Մեկանգամյա մուտքի անցագիր ունեցող այցելուները պահպանվող օբյեկտ կարող են մուտք գործել ժամը 09:00-ից մինչև 18:00-ն:

17. Մեկանգամյա մուտքի անցագրերը տրամադրվում են նախարարության համապատասխան աշխատակցի կողմից՝ սույն կարգի 15-րդ կետում նշված պաշտոնատար անձանցից փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային համակարգի միջոցով ստացված հայտերի հիման վրա՝ էլեկտրոնային-մագնիսական քարտ տրամադրելու միջոցով (այսուհետ նաև՝ անցագիր): Անցագիր ստացած անձինք մինչև մետաղորսիչ սարքի միջոցով զննում անցնելը պահպանություն իրականացնողին են հանձնում անձը հաստատող փաստաթուղթ: Այցելության ավարտից հետո այցելուն անցագիրը հանձնում է նախարարության աշխատակցին, իսկ պահպանություն իրականացնողը այցելուին է վերադարձնում վերջինիս անձը հաստատող փաստաթուղթը: Առանձին դեպքերում, երբ այցելուն մուտք է գործել մինչև 18:00-ն, սակայն այցելությունն ավարտվել է 18:00-ից հետո, ապա անցագիրը վերադարձվում է պահպանություն իրականացնողին: Նման դեպքերում, պահպանություն իրականացնողը հաջորդ աշխատանքային օրն անցագիրը փոխանցում է նախարարության համապատասխան աշխատակցին: Աշխատանքային օրերի ոչ աշխատանքային ժամերին և ոչ աշխատանքային օրերին մուտքի հայտեր տալու իրավունք ունեն ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները և նախարարության գլխավոր քարտուղարը, վերջիններիս օգնականները: Տվյալ դեպքում, հայտերն ընդունում է պահպանությունն իրականացնող համապատասխան ծառայողը՝ դրա մասին նշում կատարելով համապատասխան գրանցամատյանում:

18. Ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտի պահակետով կարող են մուտք գործել ՀՀ ֆինանսների նախարարը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները, նախարարության գլխավոր քարտուղարը, վերջիններիս օգնականները, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդականները, նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալը և նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարները:

ՀՀ ֆինանսների նախարարի ցուցումով նախարարության գլխավոր քարտուղարի կողմից կարող է հաստատվել նաև ոչ աշխատանքային օրերին պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեցող պաշտոնատար անձանց ցանկ (մեկանգամյա և որոշակի ժամանակահատվածի համար գործող): Ցանկը սույն հավելվածով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով ներկայացվում է պահպանության ծառայությանը: Այն դեպքում, երբ ցանկում նշված անձանց մուտքն անհրաժեշտ է ապահովել երեք և ավելի օրերի համար, ապա նախարարության գլխավոր քարտուղարն իրազեկում է պահպանության ծառայության պետին:

19. Որոշ դեպքերում ժամը 22:00-ից հետո իրենց աշխատանքային վայրերում կարող են գտնվել նախարարության և նախարարությանը ենթակա մարմինների այն աշխատողները (այսուհետ՝ աշխատողներ), որոնց վերաբերյալ առկա է նախարարության գլխավոր քարտուղարի թույլտվությունը։ Այդ աշխատողների վերաբերյալ տեղեկատվությունը, որպես կանոն, նախապես ներկայացվում է պահպանության ծառայությանը: 22:00-ից հետո իրենց աշխատանքային վայրերում գտնվելու համար թույլտվություն չի պահանջվում ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների, նախարարության գլխավոր քարտուղարի, վերջիններիս օգնականների, նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալի և նախարարությանը ենթակա մարմինների ղեկավարների համար:

20. Յուրաքանչյուր այցելուի համար պատասխանատու է մուտքի անցագրի հայտ տված պաշտոնատար անձը։

21. Այցելուի կողմից անցագիրը կորցնելու դեպքում վերջինիս, սույն հավելվածով սահմանված ընթացակարգով, տրամադրվում է նոր անցագիր՝ կորցրած միանգամյա մուտքի անցագիրը համարելով անվավեր՝ այդ մասին սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով տեղեկացնելով պահպանության ծառայությանը:

22. ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների և նախարարության գլխավոր քարտուղարի մոտ կազմակերպվող խորհրդակցություններին, ինչպես նաև նախարարությունում կազմակերպվող այլ միջոցառումներին հրավիրված անձանց համար կարող է կազմվել ընդհանուր ցուցակ՝ նախարարության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ՝ այդ մասին սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով տեղեկացնելով պահպանության ծառայությանը:

23. Պահպանվող օբյեկտ անարգել մուտք գործելու իրավունք ունեն՝

1) ՀՀ ֆինանսների նախարարը.

2) ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալները.

3) նախարարության գլխավոր քարտուղարը.

4) ՀՀ օրենսդրությամբ ուղղակիորեն նախատեսված դեպքերում՝ այլ անձինք.

5) սույն հավելվածի 14-րդ կետում նշված պաշտոնատար անձի որոշման հիման վրա մուտք գործող անձինք.

6) ՀՀ ֆինանսների նախարարի և նախարարության գլխավոր քարտուղարի ցուցումով (ներառյալ՝ նախապես հաստատված ցանկի համաձայն)՝ այլ անձինք.

7) որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 32-րդ կետում նշված անձինք:

24. Ծառայողական վկայականները բացված վիճակում մետաղորսիչ սարքերով պահպանվող օբյեկտ մուտք գործելու իրավունք ունեն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 33-րդ կետում նշված անձինք:

25. Աշխատողները պահպանվող օբյեկտ մուտք են գործում մետաղորսիչ սարքերով էլեկտրոնային-մագնիսական քարտերի միջոցով: Էլեկտրոնայինմագնիսական քարտերի միջոցով նախարարության վարչական շենք մուտք գործելու անհնարինության դեպքում, աշխատողները վարչական շենք կարող են մուտք գործել նախարարության գլխավոր քարտուղարի թույլտվությամբ: Այդ դեպքում նախարարության գլխավոր քարտուղարը տեղեկացնում է պահպանություն իրականացնող պատասխանատուին:

26. Պահպանվող օբյեկտի տարածքում առանձնահատուկ դեպքերում կարող է իրականացվել ուժեղացված ծառայություն, որի մասին պահպանության ծառայությունը նախապես տեղեկացնում է նախարարության գլխավոր քարտուղարին՝ հիմնավորելով ուժեղացված ծառայություն անցկացնելու անհրաժեշտությունը:

Ուժեղացված ծառայության ժամանակ կարող է գործել խստացված անցագրային ռեժիմ, որի պայմաններում անցագրերի տրամադրումն իրականացվում է միայն ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների և նախարարության գլխավոր քարտուղարի մակագրությամբ հայտերի հիման վրա։

27. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող անձանց արգելվում է`

1) քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այնպիսի իրեր և միջոցներ ներս բերելը, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար.

2) ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ ներս բերելը, բացառությամբ պահպանության ծառայության պետի թույլտվությամբ այն անձանց, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահելու, կրելու և օգտագործելու հաշվեցուցակային հրազեն.

3) առանց ապրանքանյութական հայտերի և ստուգիչ սարքերով համապատասխան զննում անցկացնելու ներս բերել մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական պայուսակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն, բացառությամբ դյուրակիր համակարգչի ու փաստաթղթերի համար նախատեսված պայուսակների և թղթապանակների, որոնք համապատասխան սարքերի միջոցով ենթակա են զննման պահպանություն իրականացնող ծառայողի կողմից.

5) պահպանվող օբյեկտ ներս բերել ոգելից խմիչք, բացառությամբ ՀՀ ֆինանսների նախարարի, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալների և նախարարության գլխավոր քարտուղարի թույլատրած դեպքերի, որի մասին պահպանության ծառայությունը իրազեկվում է սույն հավելվածի 2-րդ կետով սահմանված փաստաթղթաշրջանառության կարգով:

28. Արգելվում է ոգելից խմիչքների, թմրամիջոցների, հոգեներգործուն նյութերի ազդեցությամբ կամ ագրեսիվ վիճակում գտնվող, համընդհանուր նորմերին և սանիտարահիգիենիկ պահանջներին չհամապատասխանող, սպորտային հագուստով անձանց մուտքը պահպանվող օբյեկտի տարածք:

29. Արգելվում է պահպանվող օբյեկտի պատուհաններից ստանալ կամ փոխանցել որևէ իր։

30. Պահպանվող օբյեկտի տարածք մուտք գործող (դուրս եկող) անձանց իրերը (ծանրոցները, պայուսակները, ձեռնածանրոցները, փաթեթները, սնունդը և այլ առարկաներ) պահպանության ծառայության ծառայողների պահանջով ենթակա են զննման՝ համապատասխան սարքերի միջոցով: Սույն կետով նախատեսված սարքերի խափանման կամ այլ պատճառներով չգործելու դեպքում իրերը զննվում են ակնադիտական եղանակով:

 

III. ՆԵՐՔԻՆ ՌԵԺԻՄԸ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՕԲՅԵԿՏՈՒՄ

 

31. Աշխատողներն աշխատանքային օրվա ավարտից հետո և աշխատանքային օրվա ընթացքում ժամանակավոր բացակայության դեպքում պարտավոր են զննել իրենց աշխատասենյակները, անջատել էլեկտրաջահերը և մյուս էլեկտրասարքերը, փակել պատուհանները և բանալիով կողպել աշխատասենյակների դռները։

Աշխատանքային օրվա վերջում ազդանշանային համակարգերով սարքավորված աշխատասենյակների ազդանշանային համակարգերը միացվում են՝ պահպանությունն իրականացնող ծառայողի կողմից այդ մասին հատուկ մատյանում կատարելով համապատասխան գրառում:

32. Արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ, երկրաշարժ, էլեկտրացանցի, ջրատարի, կոյուղու վթար և այլն) ծառայողական աշխատասենյակները բացում են շենքի պահպանությունն իրականացնող ծառայողները՝ դրա մասին անհապաղ հայտնելով ըստ համապատասխան վերադասության, ինչպես նաև տեղեկացնելով Նախարարության գլխավոր քարտուղարին։

Միևնույն ժամանակ, պահպանությունն իրականացնող ծառայողն անհապաղ տեղեկացնում է վթարային ծառայություններին, նրանց ուղեկցում պահպանվող օբյեկտում:

33. Պահպանվող օբյեկտի դռների բանալիների մեկական կրկնօրինակները պահվում են համապատասխան ստորաբաժանման սենյակում: Սույն կետում նշված սենյակի բանալու օրինակը գտնվում է պահպանությունն իրականացնող ծառայողի մոտ՝ կնքված ծրարի մեջ:

(հավելվածը լրաց. 27.10.21 N 1213-Լ)

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան