ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2005 թվականի նոյեմբերի 15-ին
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում (14 ապրիլի 1999 թվականի, ՀՕ-297)՝
1) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 371-րդ հոդված.
«Հոդված 371. | Կրթության պետական տեսչությունը |
Կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների կիրառման, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների, կրթության որակի բարձրացման և կրթական ծրագրերի յուրացման ապահովումը վերահսկողական գործառույթների միջոցով իրականացնում է Հայաստանի Հանրապետության կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կրթության պետական տեսչությունը, որի գործունեությունը կարգավորվում է «Կրթության պետական տեսչության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:».
2) 43-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մասով.
«7. Ուսումնական հաստատություններում և հանրակրթական ու նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթական ծրագրեր իրականացնող այլ կազմակերպություններում կրթական ծրագրերի իրականացման արդյունավետության գնահատման, կրթության որակի ապահովման պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստեղծում է կրթության պետական տեսչություն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող երեսուներորդ օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|