ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հոկտեմբերի 2021 թվականի N 1756-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 71-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Եվրասիական տնտեսական միության (մաքսային միության) տեխնիկական կանոնակարգերի պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնող լիազոր մարմիններ սահմանելու մասին» N 71-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 13-րդ կետով.
«13. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի դեկտեմբերի 5-ի N 98 որոշմամբ հաստատված «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 047/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
2) որոշման N 2 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերով.
«16. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 150 որոշմամբ հաստատված «Հանքային պարարտանյութերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 039/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
17․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի մարտի 3-ի N 19 որոշմամբ հաստատված «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 041/2011) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
18․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 8-ի N 114 որոշմամբ հաստատված «Էներգախնայող սարքերի էներգաարդյունավետությանը ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 048/2019) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
19. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 23-ի N 40 որոշմամբ հաստատված «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ԵՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
20. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
21․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
22․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ հաստատված «Հեղուկ և գազային ածխաջրածինների փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
3) որոշման N 3 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17-րդ, 18-րդ, 19-րդ և 20-րդ կետերով.
«17. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի հունիսի 23-ի N 40 որոշմամբ հաստատված «Հրդեհային անվտանգության և հրդեհի մարման ապահովման միջոցների պահանջների մասին» (ԵՏՄ ՏԿ 043/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
18. Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2017 թվականի դեկտեմբերի 20-ի N 89 որոշմամբ հաստատված «Փոխադրման և (կամ) օգտագործման համար պատրաստված նավթի անվտանգության մասին» (ԵՏՄ ՏԿ 045/2017) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
19․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 74 որոշմամբ հաստատված «Տրանսպորտային փոխադրման և (կամ) օգտագործման համար նախապատրաստված բնական այրվող գազի անվտանգության մասին» (ԵԱՏՄ ՏԿ 046/2018) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ
20․ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ հաստատված «Հեղուկ և գազային ածխաջրածինների փոխադրման համար մայրուղային խողովակաշարերին ներկայացվող պահանջների մասին» (ԵԱՏՄ ՏԿ 049/2020) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգ».
4) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5-րդ կետով.
«5. Սույն որոշման՝
1) N 1 հավելվածի 13-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից․
2) N 2 հավելվածի`
ա․ 18-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի սեպտեմբերի 1-ից,
բ․ 21-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից․
3) N 3 հավելվածի 19-րդ կետն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։»։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
28.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հոկտեմբերի 2021 թվական: