Գլխավոր տեղեկություն
Համար
N 1029-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 1029-Ա

 

ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 220-րդ և 226-րդ հոդվածներով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 814-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումներ կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցներ չհատկացնելու դեպքի կապակցությամբ նշանակել ծառայողական քննություն:

2. Ծառայողական քննությամբ պարզաբանել հետևյալ հարցերը.

1) «ՀԱՅՓՈՍՏ» փակ բաժնետիրական ընկերությանը կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումներ կատարելու համար անհրաժեշտ դրամական միջոցներ չհատկացնելու պատճառները, պայմանները և դրա հետևանքները.

2) պատասխանատու անձանց շրջանակը, նրանց մեղավորության աստիճանը:

3. Ծառայողական քննություն անցկացնելու և վարելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ հետևյալ կազմով.

Արթուր Հովսեփյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ.

Համլետ Բատիկյան - Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գրասենյակի ղեկավար.

Արմենակ Խաչատրյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ.

Նաիրա Ճնգրյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ.

Նորայր Նազարյան - Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության գլխավոր իրավաբան:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան


17.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան