Գլխավոր տեղեկություն
Համար
N 1710-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.10.2021-30.10.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.01-2021.11.14 Պաշտոնական հրապարակման օրը 26.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
26.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.10.2021
Ուժը կորցնելու ամսաթիվ
30.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հոկտեմբերի 2021 թվականի N 1710-Ն

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 2215-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԳՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 23-րդ հոդվածի 3-րդ մասերին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածին, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ կետին, 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը՝

1) մինչև 988,250,000 (ինը հարյուր ութսունութ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) դրամի չափով «Եռաբլուր» զինվորական պանթեոնում շիրմաքարերի և դրանց լրակազմերի գնումն իրականացնել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ» և «զ» պարբերությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գնման առարկաների գնման պայմանագրով նախատեսել կանխավճար պայմանագրի գնի մինչև 100 տոկոսի չափով՝ առանց կանխավճարի ապահովման ներկայացման:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

 

26.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հոկտեմբերի 19-ի N 1710-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հոկտեմբերի 19-ի N 1710-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հոկտեմբերի 19-ի N 1710-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հոկտեմբերի 19-ի N 1710-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2021 թվականի

 հոկտեմբերի 19-ի N 1710-Ն որոշման

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.10.2021, N 1764-Ն 30.10.2021, N 1710-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան