ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1216-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-Ի N 393-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի ապրիլի 16-ի «Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև կնքված` N 5398-AM ֆինանսավորման համաձայնագրով հատկացված միջոցներով իրականացվող «Սոցիալական պաշտպանության վարչարարության երկրորդ ծրագիր» ծրագրի կառավարման խորհուրդ ստեղծելու, դրա անհատական կազմը և կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի հունվարի 14-ի N 16-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 393-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) վերնագրից և 1-ին կետից հանել «անհատական» բառը.
2) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 1216-Ա որոշման
«Հավելված N 1 ՀՀ վարչապետի 2018 թ. ապրիլի 16-ի N 393-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N 5398-AM ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՀԱՏԿԱՑՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՈՐԴ ԾՐԱԳԻՐ» ԾՐԱԳՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (խորհրդի նախագահ)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ - Ռ. Սարգսյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ
ՀՀ արդարադատության նախարարության իրավական ապահովման վարչության ավագ մասնագետ - Ա. Սուքիասյան
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գլխավոր քարտուղար (խորհրդի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Հարությունյան |
27.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |