Basic information
Number
N 2045-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (30.06.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
29.06.2020
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
29.06.2020
Effective date
30.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

  

29 հունիսի 2020 թ.

N 2045-Ա

   

Հ Ր Ա Մ Ա Ն

    

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-000844 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2013 թվականի մարտի 6-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Պետրոսյանին հաշվառումից հանելու մասին 2020 թվականի մայիսի 6-ին ստացված գրությունը:

     

Հրամայում եմ`

     

1. Ուժը կորցրած ճանաչել 2012 թվականի օգոստոսի 24-ին անհատ ձեռնարկատեր Արմեն Պետրոսյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԴԳ-000844 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը Արմեն Պետրոսյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

6. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2013 թվականի մարտի 6-ից ծագած հարաբերությունների վրա:

  

Ա. Թորոսյան

        

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: