Basic information
Number
N 2020-Ա
Type
Հրաման
Act type
Հիմնական ակտ (26.06.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Միասնական կայք 2021.02.22-2021.03.07 Պաշտոնական հրապարակման օրը 22.02.2021
Enactment organisation
Առողջապահության նախարար
Enactment date
25.06.2020
Signing organisation
Առողջապահության նախարար
Signing date
25.06.2020
Effective date
26.06.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

    

25 հունիսի 2020 թ.

N 2020-Ա

       

Հ Ր Ա Մ Ա Ն

  

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ԼՈՒՍԻՆԵ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ ՏՐՎԱԾ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԹԻՎ Ա-ԴԳ-000920 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

      

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը, 21-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, Վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 728-Լ որոշմամբ հաստատված Առողջապահության նախարարության կանոնադրության 18-րդ կետի 20-րդ ենթակետը, Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից 2019 թվականի դեկտեմբերի 25-ին անհատ ձեռնարկատեր Լուսինե Հակոբյանին հաշվառումից հանելու մասին 2020 թվականի մայիսի 6-ին ստացված գրությունը:

 

Հրամայում եմ`

          

1. Ուժը կորցրած ճանաչել 2013 թվականի սեպտեմբերի 3-ին անհատ ձեռնարկատեր Լուսինե Հակոբյանին տրված դեղատնային գործունեության իրականացման թիվ Ա-ԴԳ-000920 լիցենզիան:

2. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին`

1) ապահովել լիցենզիայի դադարեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում,

2) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

3. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին`

1) եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը Լուսինե Հակոբյանին:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

5. Սույն հրամանը կարող է բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով` Առողջապահության նախարարություն կամ ՀՀ վարչական դատարան` վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

6. Սույն հրամանի գործողությունը տարածվում է 2019 թվականի դեկտեմբերի 25-ից ծագած հարաբերությունների վրա:

     

Ա. Թորոսյան

        

 Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 փետրվարի 2021 թվական: