ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
12 հոկտեմբերի 2021 թվականի |
թիվ 151-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 271-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով ներդնել խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,
հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը Որոշում է.
1. Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:
2. Սահմանել «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 004 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 234-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 271-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2021 թ. հոկտեմբերի 18 Երևան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 151-Ն որոշման |
ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
ԳԼՈՒԽ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները» (այսուհետ` Կարգ) սահմանում է խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների տրամադրման կարգը և ժամկետները:
2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:
3. Հաշվետվությունը տրամադրվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանuական դիտարկումների կենտրոնում (այuուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված դեպքերում:
ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի (այսուհետ՝ Առցանց համակարգ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:
5. Առցանց համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը տրամադրվում է թղթային եղանակով կամ էլեկտրոնային կրիչով: Հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, ֆիզիկապես ներկայացնելու կամ փոստի միջոցով:
6. Հաշվետվությունը տրամադրված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության տրամադրումը չի համարվում ժամկետանց:
7. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:
8. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:
9. Տրամադրվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև էքս էմ էլ (xml) սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած տրամադրված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ uխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:
10. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տրամադրվում է առանձին հաշվետվություն:
ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ
11. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում Առցանց համակարգի «Առցանց լրացում» տարբերակի միջոցով՝ գործարքի կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվությունը կարող է տրամադրվել նաև Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» և «Վերբեռնում» տարբերակների միջոցով:
12. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:
13. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում նույն աշխատանքային oրվա ընթացքում, իuկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12:00-ը:
14. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես ծրագրաապարատային կամ հաղորդակցության խնդիրներով:
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 12-ի թիվ 151-Ն որոշման |
ՁԵՎ
ԽԱՂԱՏՆԵՐԻ, ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ, ՆԵՐԱՌՅԱԼ՝ ԻՆՏԵՐՆԵՏ ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ
Խաղատների, շահումով խաղերի, ներառյալ՝ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է Էքս էմ Էլ (xml) սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։
Կետ |
Անվանում |
Տիպ |
Նիշերի քանակ |
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերութ-յան վերաբերյալ հաշվետվու թյան դաշտեր |
Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության դաշտեր |
Լրացման կարգ |
Հաշվետվության Էքս էմ Էլ (xml) սխեմայում |
1* |
Հաշվետվության տեսակը |
բաժին |
Այո |
Այո |
Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը: Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է, եթե խաղանիշերի մեկ անկանխիկ գնումը, մեկ անկանխիկ խաղադրույքը կամ վճարված կամ տրամադրված մեկ անկանխիկ շահումը կամ 24 ժամվա ընթացքում խաղանիշերի անկանխիկ գնումների հանրագումարը, անկանխիկ խաղադրույքների հանրագումարը կամ վճարված կամ տրամադրված անկանխիկ շահումների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաև, եթե խաղանիշերի մեկ կանխիկ գնումը, մեկ կանխիկ խաղադրույքը, վճարված կամ տրամադրված մեկ կանխիկ շահումը կամ 24 ժամվա ընթացքում խաղանիշերի կանխիկ գնումների հանրագումարը, կանխիկ խաղադրույքների հանրագումարը կամ վճարված կամ տրամադրված կանխիկ շահումների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը: Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է նաև, եթե խաղանիշների գնման, խաղադրույքների կատարման, շահումի վճարման կամ տրամադրման հետ կապված ֆինանսական գործարքի դեպքում հաշվին մեկ անկանխիկ մուտքագրումը կամ հաշվից մեկ անկանխիկ ելքագրումը կամ հաշվին անկանխիկ մուտքագրման հանրագումարը կամ հաշվից անկանխիկ ելքագրման հանրագումարը հավասար է կամ գերազանցում 20 միլիոն դրամը, ինչպես նաև եթե հաշվին մեկ կանխիկ մուտքագրումը կամ հաշվից մեկ կանխիկ ելքագրումը կամ հաշվին կանխիկ մուտքագրման հանրագումարը կամ հաշվից կանխիկ ելքագրման հանրագումարը հավասար է կամ գերազանցում է |
report_casino_ fmcrn / report_casino _str_ fmcrn | |
2* |
Հաշվետվության անվանումը |
բաժին |
Այո |
Այո |
report_name | ||
3* |
Հաշվառման համարը |
թիվ |
8 |
Այո |
Այո |
Լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը: |
fmcrn |
4* |
Ուղարկման ամսաթիվը |
տեքստ |
6 |
Այո |
Այո |
Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝ |
sent_date |
5* |
Հերթական համարը |
տեքստ |
4 |
Այո |
Այո |
Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 0001): |
seq_number |
6 |
Ուղղման կամ լրացման հերթական համարը |
թիվ |
1- 3 |
Այո |
Այո |
Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը: Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն: |
error_code |
7 |
Ուղղման կամ լրացման պատճառը |
տեքստ |
մինչև 1000 |
Այո |
Այո |
Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը: |
error_reason |
8* |
Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը |
բաժին |
Այո |
Այո |
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևu չի կատարվել, կամ գործարար հարաբերությունը դեռևu չի հաստատվել, ապա՝ |
transaction_description | |
9* |
Կատարման կամ հաստատման ամսաթիվը |
Ամսա թիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): Այնպիսի գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, որոնց հանրագումարային արժեքը 24 ժամվա ընթացքում գերազանցում է 20 միլիոն դրամը, նշվում է դրանցից վերջինի կնքման ամսաթիվը |
trans_date |
10* |
Իրականացման եղանակը |
թիվ |
1 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման եղանակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից: |
cash |
11* |
Գումարը |
թիվ |
մինչև 19 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի գումարի չափը ՀՀ դրամով: |
amount_amd |
12 |
Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Այո |
Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ: |
transaction_desc |
13* |
Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը |
բաժին |
Այո |
Այո |
transaction_type | ||
14* |
Տեսակը |
թիվ |
6 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից: |
transaction |
15 |
Ենթատեսակը |
թիվ |
1 |
Լրացվում է «Խաղանիշերի գնման, խաղադրույքների կատարման, շահումի վճարման կամ տրամադրման հետ կապված ֆինանսական գործարքե գործարքի ենթատեսակը՝ ընտրելով ,Հաշվին մուտքագրում» կամ «Հաշվից ելքագրում» Աղյուսակ 3 ցանկից: |
transaction_type | ||
16* |
Շահումով խաղի տեսակը |
թիվ |
6 |
Այո |
Այո |
Լրացվում է շահումով խաղի տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից: |
details |
17* |
Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն |
բաժին |
Այո |
Ոչ |
suspicios | ||
18* |
Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը |
տեքստ |
Այո |
Ոչ |
Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»: «Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 19-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ՝ 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդն ակնհայտ ավելորդ ջանքեր է գործադրում իր պատասխանները համոզիչ դարձնելու համար»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ՝ «13. Տիպաբանություն խաղատների միջոցով փողերի լվացման»): «Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 19-րդ կետում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը: «Այլ» նշելու դեպքում 19-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ՝ անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը: |
criterias cr1 | |
19* |
Չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը |
տեքստ |
մինչև 1000 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը: |
other_cr |
20* |
Կասկածների նկարագրությունը |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Ոչ |
Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում՝ հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի կանխատեսումները: |
doubt_description |
21 |
Ներգրավված անձինք |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձին հայտնի այլ տեղեկատվությունը: |
rel_persons |
22 |
Կապված հաշվետվությունը |
տեքստ |
մինչև 25 |
Այո |
Ոչ |
Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը՝ «Հաշվառման համարը»-«Հաշվետվության ուղարկման ամսաթիվըե-,Հաշվետվության հերթական համարը»-«Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: |
rel_report |
23* |
Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկատվությանը |
թիվ |
1 |
Այո |
Ոչ |
Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից: Լրացվում է «Ոչե» եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 24-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում: |
ben_no |
24* |
Գործարքի կամ գործարար հարաբերության կողմերը |
բաժին |
Այո |
Այո |
Լրացվում է հաճախորդի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 8 ցանկից։ «Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 25, 27-45 կետերով սահմանված կարգով: «Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում: «Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 25-45 կետերով սահմանված կարգով: |
side_section | |
25* |
Գործարքի կամ գործարար հարաբերության կողմը |
թիվ |
1 |
Այո |
Այո |
Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից: |
side_type |
26* |
Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ |
տեքստ |
մինչև 3000 |
Այո |
Ոչ |
Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները: |
ben_information |
27* |
Անուն |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Lրացվում է ֆիզիկական անձի անունը: Ֆիզիկական անձի անունը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում վկայականում: |
first_name |
28* |
Ազգանունը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Lրացվում է ֆիզիկական անձի ազգանունը՝ 27-րդ կետում նշված կարգով: |
last_name |
29 |
Հայրանունը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Lրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 27-րդ կետում նշված կարգով: |
family_name |
30* |
Ծննդյան ամսաթիվը |
ամսաթիվ |
10 |
Այո |
Այո |
Lրացվում է ֆիզիկական անձի ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
dob |
31* |
Բնակության վայր |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: |
address |
32* |
Բնակության քաղաքը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: |
city |
33* |
Բնակության մարզը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է: |
region |
34* |
Բնակության երկիրը |
տեքստ |
2 |
Այո |
Այո |
Լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում Է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: |
country |
35 |
Գրանցման հասցեն |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Lրացվում է ֆիզիկական անձի այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է: |
r_address |
36 |
Գրանցման քաղաքը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է: |
r_city |
37 |
Գրանցման մարզը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է: |
r_region |
38 |
Գրանցման երկիրը |
տեքստ |
2 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: |
r_country |
39* |
Քաղաքացիությունը |
տեքստ |
2 |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից: |
citizenship |
40 |
Հանրային ծառայությունների համարանիշը |
տեքստ |
Այո |
Այո |
Լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը |
socialnum | |
41* |
Անձը հաստատող փաստաթղթի տեսակը |
տեքստ |
3 |
Այո |
Այո |
Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից: |
doc_type |
42* |
Փաստաթղթի սերիան և համարը |
տեքստ |
մինչև 16 |
Այո |
Այո |
Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում: |
doc_number |
43* |
Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը |
ամսա թիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
date_of_issue |
44* |
Ում կողմից է տրամադրվել |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Այո |
Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է ,Անձը հաստատող փաստաթղթի տեսակըե դաշտում նշված փաստաթուղթը: |
giver |
45* |
Փաստաթղթի վավերականության ժամկետը |
ամսաթիվ |
10 |
Այո |
Այո |
Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը: |
expire_date |
46* |
Կանխարգելիչ գործողություններ |
բաժին |
Այո |
Ոչ |
susp | ||
47* |
Գործարքի կամ գործարար հարաբերության մերժումը կամ դադարեցումը, գույքի սառեցումը |
թիվ |
1 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման, դադարեցման կամ գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից: |
susp_status |
48 |
Մերժման կամ դադարեցման պատճառը |
տեքստ |
մինչև 256 |
Այո |
Ոչ |
Լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը իրականացումը մերժելու կամ դադարեցնելու համար: |
description |
49 |
Սառեցման ամսաթիվը |
Ամսա-թիվ |
10 |
Այո |
Ոչ |
Լրացվում է կամ գույքի սառեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): |
freeze_date |
*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:
*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:
ԷՔՍ ԷՄ ԷԼ (XML) ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ
ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ | |
ԱՆԿԱՆԽԻԿ |
0 |
ԿԱՆԽԻԿ |
1 |
ԱՆԿԱՆԽԻԿ ԵՎ ԿԱՆԽԻԿ |
2 |
ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ | |
ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
cr1 |
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ |
cr2 |
ԱՅԼ |
cr3 |
ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ, ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐ | |||
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ |
ԿՈԴ |
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՍԱԿ |
ԿՈԴ |
ԽԱՂԱՆԻՇԵՐԻ ԳՆՈՒՄ |
101 |
- |
- |
ԽԱՂԱԴՐՈՒՅՔԻ ԿԱՏԱՐՈՒՄ |
102 |
- |
- |
ՇԱՀՈՒՄԻ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ |
103 |
- |
- |
ԽԱՂԱՆԻՇԵՐԻ ԳՆՄԱՆ, ԽԱՂԱԴՐՈՒՅՔՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ, ՇԱՀՈՒՄԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ |
104 |
ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ |
1 |
ՀԱՇՎԻՑ ԵԼՔԱԳՐՈՒՄ |
2 |
ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՇԱՀՈՒՄՈՎ ԽԱՂԻ ՏԵՍԱԿԸ | |
ՄԵՔԵՆԱՅԱՑՎԱԾ ԽԱՂ |
201 |
ԿԵՆԴԱՆԻ ԽԱՂ |
202 |
ԻՆՏԵՐՆԵՏԻ ԿԱՄ ԱՅԼ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԽԱՂ |
203 |
ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ԽԱՂ |
204 |
ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԵՐԿՐՆԵՐ | |
AFGHANISTAN |
AF |
ALAND ISLANDS |
AX |
ALBANIA |
AL |
ALGERIA |
DZ |
AMERICAN SAMOA |
AS |
ANDORRA |
AD |
ANGOLA |
AO |
ANGUILLA |
AI |
ANTARCTICA |
AQ |
ANTIGUA AND BARBUDA |
AG |
ARGENTINA |
AR |
ARMENIA |
AM |
ARUBA |
AW |
AUSTRALIA |
AU |
AUSTRIA |
AT |
AZERBAIJAN |
AZ |
BAHAMAS |
BS |
BAHRAIN |
BH |
BANGLADESH |
BD |
BARBADOS |
BB |
BELARUS |
BY |
BELGIUM |
BE |
BELIZE |
BZ |
BENIN |
BJ |
BERMUDA |
BM |
BHUTAN |
BT |
BOLIVIA, PLURINATIONAL STATE OF |
BO |
BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA |
BQ |
BOSNIA AND HERZEGOVINA |
BA |
BOTSWANA |
BW |
BOUVET ISLAND |
BV |
BRAZIL |
BR |
BRITISH INDIAN OCEAN TERRITORY |
IO |
BRUNEI DARUSSALAM |
BN |
BULGARIA |
BG |
BURKINA FASO |
BF |
BURUNDI |
BI |
CÃ'TE D'IVOIRE |
CI |
CAMBODIA |
KH |
CAMEROON |
CM |
CANADA |
CA |
CAPE VERDE |
CV |
CAYMAN ISLANDS |
KY |
CENTRAL AFRICAN REPUBLIC |
CF |
CHAD |
TD |
CHILE |
CL |
CHINA |
CN |
CHRISTMAS ISLAND |
CX |
COCOS (KEELING) ISLANDS |
CC |
COLOMBIA |
CO |
COMOROS |
KM |
CONGO |
CG |
CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE |
CD |
COOK ISLANDS |
CK |
COSTA RICA |
CR |
CROATIA |
HR |
CUBA |
CU |
CURAÇAO |
CW |
CYPRUS |
CY |
CZECH REPUBLIC |
CZ |
DENMARK |
DK |
DJIBOUTI |
DJ |
DOMINICA |
DM |
DOMINICAN REPUBLIC |
DO |
ECUADOR |
EC |
EGYPT |
EG |
EL SALVADOR |
SV |
EQUATORIAL GUINEA |
GQ |
ERITREA |
ER |
ESTONIA |
EE |
ETHIOPIA |
ET |
FALKLAND ISLANDS (MALVINAS) |
FK |
FAROE ISLANDS |
FO |
FIJI |
FJ |
FINLAND |
FI |
FRANCE |
FR |
FRENCH GUIANA |
GF |
FRENCH POLYNESIA |
PF |
FRENCH SOUTHERN TERRITORIES |
TF |
GABON |
GA |
GAMBIA |
GM |
GEORGIA |
GE |
GERMANY |
DE |
GHANA |
GH |
GIBRALTAR |
GI |
GREECE |
GR |
GREENLAND |
GL |
GRENADA |
GD |
GUADELOUPE |
GP |
GUAM |
GU |
GUATEMALA |
GT |
GUERNSEY |
GG |
GUINEA |
GN |
GUINEA-BISSAU |
GW |
GUYANA |
GY |
HAITI |
HT |
HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS |
HM |
HOLY SEE (VATICAN CITY STATE) |
VA |
HONDURAS |
HN |
HONG KONG |
HK |
HUNGARY |
HU |
ICELAND |
IS |
INDIA |
IN |
INDONESIA |
ID |
IRAN, ISLAMIC REPUBLIC OF |
IR |
IRAQ |
IQ |
IRELAND |
IE |
ISLE OF MAN |
IM |
ISRAEL |
IL |
ITALY |
IT |
JAMAICA |
JM |
JAPAN |
JP |
JERSEY |
JE |
JORDAN |
JO |
KAZAKHSTAN |
KZ |
KENYA |
KE |
KIRIBATI |
KI |
KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF |
KP |
KOREA, REPUBLIC OF |
KR |
KUWAIT |
KW |
KYRGYZSTAN |
KG |
LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC |
LA |
LATVIA |
LV |
LEBANON |
LB |
LESOTHO |
LS |
LIBERIA |
LR |
LIBYA |
LY |
LIECHTENSTEIN |
LI |
LITHUANIA |
LT |
LUXEMBOURG |
LU |
MACAO |
MO |
MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF |
MK |
MADAGASCAR |
MG |
MALAWI |
MW |
MALAYSIA |
MY |
MALDIVES |
MV |
MALI |
ML |
MALTA |
MT |
MARSHALL ISLANDS |
MH |
MARTINIQUE |
MQ |
MAURITANIA |
MR |
MAURITIUS |
MU |
MAYOTTE |
YT |
MEXICO |
MX |
MICRONESIA, FEDERATED STATES OF |
FM |
MOLDOVA, REPUBLIC OF |
MD |
MONACO |
MC |
MONGOLIA |
MN |
MONTENEGRO |
ME |
MONTSERRAT |
MS |
MOROCCO |
MA |
MOZAMBIQUE |
MZ |
MYANMAR |
MM |
NAGORNO-KARABAKH REPUBLIC |
NK |
NAMIBIA |
NA |
NAURU |
NR |
NEPAL |
NP |
NETHERLANDS |
NL |
NEW CALEDONIA |
NC |
NEW ZEALAND |
NZ |
NICARAGUA |
NI |
NIGER |
NE |
NIGERIA |
NG |
NIUE |
NU |
NORFOLK ISLAND |
NF |
NORTHERN MARIANA ISLANDS |
MP |
NORWAY |
NO |
OMAN |
OM |
PAKISTAN |
PK |
PALAU |
PW |
PALESTINE, STATE OF |
PS |
PANAMA |
PA |
PAPUA NEW GUINEA |
PG |
PARAGUAY |
PY |
PERU |
PE |
PHILIPPINES |
PH |
PITCAIRN |
PN |
POLAND |
PL |
PORTUGAL |
PT |
PUERTO RICO |
PR |
QATAR |
QA |
RÃUNION |
RE |
ROMANIA |
RO |
RUSSIAN FEDERATION |
RU |
RWANDA |
RW |
SAINT BARTHÉLEMY |
BL |
SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA |
SH |
SAINT KITTS AND NEVIS |
KN |
SAINT LUCIA |
LC |
SAINT MARTIN (FRENCH PART) |
MF |
SAINT PIERRE AND MIQUELON |
PM |
SAINT VINCENT AND THE GRENADINES |
VC |
SAMOA |
WS |
SAN MARINO |
SM |
SAO TOME AND PRINCIPE |
ST |
SAUDI ARABIA |
SA |
SENEGAL |
SN |
SERBIA |
RS |
SEYCHELLES |
SC |
SIERRA LEONE |
SL |
SINGAPORE |
SG |
SINT MAARTEN (DUTCH PART) |
SX |
SLOVAKIA |
SK |
SLOVENIA |
SI |
SOLOMON ISLANDS |
SB |
SOMALIA |
SO |
SOUTH AFRICA |
ZA |
SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS |
GS |
SOUTH SUDAN |
SS |
SPAIN |
ES |
SRI LANKA |
LK |
SUDAN |
SD |
SURINAME |
SR |
SVALBARD AND JAN MAYEN |
SJ |
SWAZILAND |
SZ |
SWEDEN |
SE |
SWITZERLAND |
CH |
SYRIAN ARAB REPUBLIC |
SY |
TAIWAN, PROVINCE OF CHINA |
TW |
TAJIKISTAN |
TJ |
TANZANIA, UNITED REPUBLIC OF |
TZ |
THAILAND |
TH |
TIMOR-LESTE |
TL |
TOGO |
TG |
TOKELAU |
TK |
TONGA |
TO |
TRINIDAD AND TOBAGO |
TT |
TUNISIA |
TN |
TURKEY |
TR |
TURKMENISTAN |
TM |
TURKS AND CAICOS ISLANDS |
TC |
TUVALU |
TV |
UGANDA |
UG |
UKRAINE |
UA |
UNITED ARAB EMIRATES |
AE |
UNITED KINGDOM |
GB |
UNITED STATES |
US |
UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS |
UM |
URUGUAY |
UY |
UZBEKISTAN |
UZ |
VANUATU |
VU |
VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF |
VE |
VIETNAM |
VN |
VIRGIN ISLANDS, BRITISH |
VG |
VIRGIN ISLANDS, U.S. |
VI |
WALLIS AND FUTUNA |
WF |
WESTERN SAHARA |
EH |
YEMEN |
YE |
ZAMBIA |
ZM |
ZIMBABWE |
ZW |
NO VALUE |
NV |
ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ | |
ԱՆՁՆԱԳԻՐ |
AND |
ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ |
ZIG |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵU ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) |
JTP |
ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
CVK |
ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ |
PVK |
ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
PCP |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ |
OTA |
ՕՏԱՐԵՐԿՐԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
AHP |
ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ |
HHA |
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
MKQ |
ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ |
JKQ |
ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ |
KAC |
ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ |
CHP |
ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ |
NID |
ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ (ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ) | |
ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ |
2 |
ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ |
3 |
ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ |
4 |
ԱՌԿԱ ՉԷ |
5 |
ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ | |
ՀԱՃԱԽՈՐԴ |
1 |
ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ |
3 |
ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԱՅՈ/ՈՉ | |
ԱՅՈ |
1 |
ՈՉ |
2 |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2021 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|