ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
21 հոկտեմբերի 2021 թվականի |
N 378-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի «Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնները սահմանելու մասին» N 378-Ն որոշման հավելվածում՝ խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում (այսուհետ՝ Կանոններ), կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Կանոնների 61-րդ և 62-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
61. Մատակարարը պարտավոր է տարեկան առնվազն մեկ անգամ` դեկտեմբեր ամսվա ընթացքում, իր պաշտոնական կայքում հրապարակել Բաժանորդի հաջորդ տարվա ջրամատակարարման գրաֆիկը: Ջրամատակարարման գրաֆիկը պետք է կազմվի և հրապարակվի հասցեական` այնպես, որ Բաժանորդը հնարավորություն ունենա ծանոթանալ իր ջրամատակարարման գրաֆիկին:
62. Մատակարարը պարտավոր է մինչև սեպտեմբերի 1-ը Հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել տվյալ տարվա դեկտեմբերին հրապարակվելիք Բաժանորդի ջրամատակարարման գրաֆիկը: Մատակարարը ջրամատակարարման հրապարակվելիք գրաֆիկում փոփոխությունը կատարում է Հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո:».
2) Կանոնների 64-րդ կետում «, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների» բառերը փոխարինել «և իր պաշտոնական կայքի անվանման» բառերով.
3) Կանոնների 65-րդ կետում «, թերթի և իր պաշտոնական կայքի անվանումների» բառերը փոխարինել «և իր պաշտոնական կայքի անվանման» բառերով.
4) Կանոնների 89-րդ և 90-րդ կետերում «2022» թիվը փոխարինել «2023» թվով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ` |
Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 հոկտեմբերի 2021 թվական: