Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (04.11.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 25.10.2021
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
12.10.2021
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.11.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

12 հոկտեմբերի 2021 թվականի

թիվ 152-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 272-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով ներդնել վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունների տրամադրման առցանց համակարգ և սահմանել այդ համակարգով հաշվետվությունների ներկայացման առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը և 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը,

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի «ե» կետով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Սահմանել «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները»` համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Սահմանել «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության ձևը»` համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2014 թվականի հոկտեմբերի 7-ի «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 005 հաշվետվության ձևը, դրա լրացման և հաշվետվության ներկայացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի թիվ 235-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 272-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Մ. Գալստյան

 

2021 թ. հոկտեմբերի 18

 Երևան

 

Հավելված 1

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 12-ի

թիվ 152-Ն որոշման

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման կարգը և ժամկետները (այսուհետ` Կարգ) սահմանում է վիճակախաղերի կազմակերպիչների (այսուհետ նաև` Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` Օրենք) սահմանված հաշվետվությունների տրամադրման կարգը և ժամկետները:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվությունը տրամադրվում է Հայաuտանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանuական դիտարկումների կենտրոնում (այuուհետ` Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված վիճակախաղերի կազմակերպիչների կողմից Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն` 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի «ա», «գ» և «դ» ենթակետերով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

4. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունները Ֆինանսական դիտարկումների կենտրոն են տրամադրվում Ֆինանսական դիտարկումների կենտրոնի հաշվետվությունների ներկայացման առցանց համակարգի (այսուհետ՝ Առցանց համակարգ) միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված` «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» պահանջների պահպանմամբ:

5. Առցանց համակարգի խափանման դեպքում հաշվետվությունը տրամադրվում է թղթային տարբերակով կամ էլեկտրոնային: Հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով` «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, ֆիզիկապես ներկայացնելու կամ փոստի միջոցով:

6. Հաշվետվությունը տրամադրված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն: Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում է հաշվետվության ճշգրտված տարբերակը: Տվյալ դեպքում հաշվետվության տրամադրումը չի համարվում ժամկետանց:

7. Այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզում է, որ Ֆինանսական դիտարկումների կենտրոնին տրամադրված գործարքի վերաբերյալ հաշվետվությունը ենթակա չէր պարտադիր տրամադրման, այդ մասին գրավոր տեղեկացնում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնին:

8. Հաշվետվությունը լրացվում է հայերեն լեզվով, «յունիկոդ» տառատեսակով և մեծատառերով, առանց չակերտների: «Անուն»/ «Անվանում», «Ազգանուն», «Հայրանուն» դաշտերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա այդ դաշտերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

9. Տրամադրվող հաշվետվությունը պետք է բավարարի Հավելված 2-ով սահմանված հաշվետվության ձևին ներկայացվող պահանջներին, ինչպես նաև էքս էմ էլ (xml) սխեմայի ձևավորման թվայնացված աղյուսակներին։ Ցանկացած տրամադրված հաշվետվություն, որը չի բավարարում նշված պահանջներին, դիտվում է թերի կամ uխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է Օրենքով նախատեսված պատասխանատվության:

10. Յուրաքանչյուր պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի կամ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ տրամադրվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

11. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում Առցանց համակարգի «Առցանց լրացում» տարբերակի միջոցով՝ գործարքի կատարումից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Հաշվետվությունը կարող է տրամադրվել նաև Առցանց համակարգի «Վեբ-սերվիսով մուտքագրում» և «Վերբեռնում» տարբերակների միջոցով:

12. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է հաշվետվություն տրամադրող անձի կողմից գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը` ժամը 18:00-ին:

13. Կաuկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է տրամադրվում նույն աշխատանքային oրվա ընթացքում, իuկ դրա անհնարինության դեպքում` մինչև հաջորդ աշխատանքային oրվա ժամը 12:00-ը:

14. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել բացառապես ծրագրաապարատային կամ հաղորդակցության խնդիրներով:

 

Հավելված 2

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2021 թվականի հոկտեմբերի 12-ի

թիվ 152-Ն որոշման

 

ՁԵՎ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը տրամադրվում է Էքս էմ Էլ (xml) սխեմայի ձևաչափով՝ պահպանելով ստորև սահմանված պահանջները։

 

Կետ

Անվանում

Տիպ

Նիշերի քանակ

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դաշտեր

Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվության դաշտեր

Լրացման կարգ

Հաշվետվության Էքս էմ Էլ (xml) սխեմայում դաշտի անվանում

1*

Հաշվետվության տեսակը

բաժին

 

Այո

Այո

Ընտրվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը կամ պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը:
Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է, եթե վիճակախաղի տոմսերի մեկ անկանխիկ գնումը կամ վճարված կամ տրամադրված մեկ անկանխիկ շահումը կամ 24 ժամվա ընթացքում վիճակախաղի տոմսերի անկանխիկ գնումների հանրագումարը կամ վճարված կամ տրամադրված անկանխիկ շահումների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաև եթե վիճակախաղի տոմսերի մեկ կանխիկ գնումը կամ մեկ կանխիկ շահումը կամ 24 ժամվա ընթացքում վիճակախաղի տոմսերի կանխիկ գնումների հանրագումարը կամ վճարված կամ տրամադրված կանխիկ շահումների հանրագումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամը:
Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացվում է նաև, եթե վիճակախաղի տոմսի գնման, շահումի վճարման կամ տրամադրման հետ կապված ֆինանսական գործարքի դեպքում հաշվին մեկ անկանխիկ մուտքագրումը կամ հաշվից մեկ անկանխիկ ելքագրումը կամ հաշվին անկանխիկ մուտքագրման հանրագումարը կամ հաշվից անկանխիկ ելքագրման հանրագումարը հավասար է կամ գերազանցում 20 միլիոն դրամը, ինչպես նաև եթե հաշվին մեկ կանխիկ մուտքագրումը կամ հաշվից մեկ կանխիկ ելքագրումը կամ հաշվին կանխիկ մուտքագրման հանրագումարը կամ հաշվից կանխիկ ելքագրման հանրագումարը հավասար է կամ գերազանցում է 5 միլիոն դրամ։

report_lottery_ fmcrn / report_ lottery_str_ fmcrn

2*

Հաշվետվության անվանումը

բաժին

 

Այո

Այո

 

report_name

3*

Հաշվառման համարը

թիվ

8

Այո

Այո

Լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը:

fmcrn

4*

Ուղարկման ամսաթիվը

տեքստ

6

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին՝ ddmmyy տեսքով՝
dd-օր, mm-ամիս, yy-տարի:

sent_date

5*

Հերթական համարը

տեքստ

4

Այո

Այո

Լրացվում է հաշվետվության հերթական համարը՝ տվյալ օրվա դրությամբ (օրինակ՝ տվյալ օրվա առաջին հաշվետվության հերթական համարը կլինի՝ 0001):

seq_number

6

Ուղղման կամ լրացման հերթական համարը

թիվ

1- 3

Այո

Այո

Լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը:
Ենթակա է պարտադիր լրացման, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի ճշտման նպատակով, ինչպես նաև գործարքի պայմանի փոփոխության կամ այն դեպքում, եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

error_code

7

Ուղղման կամ լրացման պատճառը

տեքստ

մինչև 1000

Այո

Այո

Լրացվում են ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները: Ենթակա է պարտադիր լրացման, եթե 6-րդ կետում լրացվել է ուղղման կամ լրացման հերթական համարը:

error_reason

8*

Գործարքի կամ գործարար հարաբերության նկարագրությունը

բաժին

 

Այո

Այո

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը դեռևu չի կատարվել, կամ գործարար հարաբերությունը դեռևu չի հաստատվել, ապա՝ 9-րդ կետում լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման դեպքում՝ գործարքի մերժման կամ գործարար հարաբերության դադարեցման օրը, ամիսը, տարին:
10-րդ կետը կարող է չլրացվել:
11-րդ կետում լրացվում է 0:

transaction_description

9*

Կատարման կամ հաստատման ամսաթիվը

Ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd): Այնպիսի գործարքների վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, որոնց հանրագումարային արժեքը 24 ժամվա ընթացքում գերազանցում է 20 միլիոն դրամը, նշվում է դրանցից վերջինի կնքման ամսաթիվը

trans_date

10*

Իրականացման եղանակը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման եղանակը` ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 1 ցանկից:
Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն կանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 5 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Կանխիկ«, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ» դաշտում նշվում է գործարքի գումարի նաև անկանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ անկանխիկ և կանխիկ եղանակով, սակայն միայն անկանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցում 20 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Անկանխիկ», իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ» դաշտում նշվում է գործարքի կամ գործարար հարաբերության գումարի նաև կանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով և կանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 5 միլիոն ՀՀ դրամը, անկանխիկ եղանակով վճարված գումարը գերազանցում է 20 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Կանխիկ և անկանխիկ», իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ» դաշտում նշվում է գործարքի կամ գործարար հարաբերության կանխիկ և անկանխիկ եղանակով վճարված գումարների չափերի մասին տեղեկատվությունը:

cash

11*

Գումարը

թիվ

մինչև 19

Այո

Այո

Լրացվում է գործարքի գումարի չափը ՀՀ դրամով:

amount_amd

12

Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Այո

Լրացվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող` հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:
Կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու դեպքում նշվում են գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող հավելյալ տեղեկություններ, այդ թվում` առնվազն թվարկելով կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությանը կցվող համարակալված և բովանդակությանը համապատասխան անվանում ունեցող փաստաթղթերը:

transaction_desc

13*

Գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը

բաժին

 

Այո

Այո

 

transaction_type

14*

Տեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության տեսակը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 3 ցանկից:
«Վիճակախաղի տոմսի գնման, շահումի վճարման կամ տրամադրման հետ կապված ֆինանսական գործարք» գործարքի տեսակը ընտրելու դեպքում պարտադիր լրացման է ենթակա 15-րդ կետը։

transaction

15

Ենթատեսակը

թիվ

1

   

Լրացվում է «Վիճակախաղի տոմսի գնման, շահումի վճարման կամ տրամադրման հետ կապված ֆինանսական գործարք» գործարքի ենթատեսակը՝ ընտրելով «Հաշվին մուտքագրում» կամ «Հաշվից ելքագրում» Աղյուսակ 3 ցանկից:

transaction_type

16*

Վիճակախաղի տեսակը

թիվ

6

Այո

Այո

Լրացվում է վիճակախաղի տեսակը ՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 4 ցանկից:

details

17*

Կասկածելի գործարք կամ գործարար հարաբերություն

բաժին

 

Այո

Ոչ

 

suspicios

18*

Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը

տեքստ

 

Այո

Ոչ

Լրացվում է գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշ(ներ)ը կամ տիպաբանություն(ներ)ը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 2 ցանկից: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ»:
«Լիազոր մարմնի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 19-րդ կետում լրացվում է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 1/711-Ա որոշմամբ հաստատված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի և կասկածելիության չափանիշների վերաբերյալ» ուղեցույցի համապատասխան բաժինը և նկարագրությունը (օրինակ՝ 2.1.2.2. Արտասովոր և կասկածահարույց գործողություններ, «Հաճախորդն ակնհայտ ավելորդ ջանքեր է գործադրում իր պատասխանները համոզիչ դարձնելու համար»), և/կամ տիպաբանության հերթական համարը և անվանումը (օրինակ՝ «13. Տիպաբանություն խաղատների միջոցով փողերի լվացման»):
«Հաշվետվություն տրամադրող անձի իրավական ակտով սահմանված չափանիշ կամ տիպաբանություն» ընտրելու դեպքում 19-րդ կետում լրացվում է հաշվետվություն տրամադրող անձի համապատասխան իրավական ակտի դրույթի կամ տիպաբանության նկարագրությունը, հերթական համարը կամ անվանումը:
«Այլ» նշելու դեպքում 19-րդ կետում լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության այլ հիմք(եր)ի հակիրճ՝ անվանման կամ վերնագրի նմանեցված բնութագիրը:

criterias

cr1

cr2

cr3

19*

Չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը

տեքստ

մինչև 1000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի չափանիշի կամ տիպաբանության նկարագրությունը:

other_cr

20*

Կասկածների նկարագրությունը

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը (վերլուծություն նախաձեռնելու առիթը և հանգամանքները, ժամկետը և ժամանակահատվածը, սուբյեկտների ամբողջական շրջանակը, ինչպես նաև կիրառված վերլուծական գործիքները և օգտագործված տեղեկատվական աղբյուրները), նկարագրվում է վերլուծության ընթացքը, այդ թվում՝ հաճախորդի ինքնությանը և կարգավիճակին, գործելակերպին և վարքագծին, գործարքի կամ գործարար հարաբերության բնույթին և տեսակին, գործարքում օգտագործվող պրոդուկտին կամ գործարքի կատարման եղանակին վերաբերող փաստերը և դեպքերը և բոլոր այն հանգամանքները, որոնք վերլուծության ընթացում հաշվետվություն տրամադրող անձը որակել է որպես կասկածելի: Այս դաշտում կարող են նկարագրվել նաև հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ հաշվետվություն տրամադրող անձի կանխատեսումները:

doubt_description

21

Ներգրավված անձինք

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության մեջ ներգրավված անձանց տվյալները (անուն, ազգանուն, անձնագրային տվյալները՝ առկայության դեպքում), ինչպես նաև այդ անձանց վերաբերյալ վիճակախաղերի կազմակերպիչին հայտնի այլ տեղեկատվությունը:

rel_persons

22

Կապված հաշվետվությունը

տեքստ

մինչև 25

Այո

Ոչ

Լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության անվանումը՝ «Հաշվառման համարը»-«Հաշվետվության ուղարկման ամսաթիվը»-«Հաշվետվության հերթական համարը»-«Ուղղման (լրացման) հերթական համարը»: Ենթակա է պարտադիր լրացման, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ:

rel_report

23*

Տիրապետում է իրական շահառուի մասին տեղեկատվությանը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է հաշվետու անձի կողմից իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու փաստը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 9 ցանկից:
Լրացվում է «Ոչ», եթե տեղի է ունեցել գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման փորձ, երբ հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե` ոչ: Այս դեպքում 24-րդ կետում «Իրական շահառու» գործարքի կողմը չի լրացվում:

ben_no

24*

Գործարքի կամ գործարար հարաբերության կողմերը

բաժին

 

Այո

Այո

Լրացվում է հաճախորդի և իրական շահառուի վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն Հավելվածի Աղյուսակ 8 ցանկից։
«Հաճախորդ» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման բոլոր գործարքների դեպքում: «Հաճախորդ»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 25, 27-45 կետերով սահմանված կարգով:
«Իրական շահառու» գործարքի կողմը ենթակա է պարտադիր լրացման կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության դեպքում:
«Իրական շահառու»-ի վերաբերյալ տվյալները լրացվում են 25-45 կետերով սահմանված կարգով:

side_section

25*

Գործարքի կամ գործարար հարաբերության կողմը

թիվ

1

Այո

Այո

Լրացվում է գործարքի կողմը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 8 ցանկից:

side_type

26*

Իրական շահառուի վերաբերյալ տեղեկություններ

տեքստ

մինչև 3000

Այո

Ոչ

Լրացվում են գործարքի կամ գործարար հարաբերության, գործարքի կողմերի և իրական շահառուի միջև առկա կապի վերաբերյալ մանրամասները:

ben_information

27*

Անուն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի անունը: Ֆիզիկական անձի անունը լրացվում է այնպես, ինչպես նշված է անձը հաստատող փաստաթղթում վկայականում:

first_name

28*

Ազգանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի ազգանունը՝ 27-րդ կետում նշված կարգով:

last_name

29

Հայրանունը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ հայրանունը՝ 27-րդ կետում նշված կարգով:

family_name

30*

Ծննդյան ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի ծննդյան տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

dob

31*

Բնակության վայր

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է:

address

32*

Բնակության քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է:

city

33*

Բնակության մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը մշտապես կամ առավելապես բնակվում է:

region

34*

Բնակության երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը կամ անհատ ձեռնարկատերը մշտապես կամ առավելապես բնակվում է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

country

35

Գրանցման հասցեն

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Lրացվում է ֆիզիկական անձի այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_address

36

Գրանցման քաղաքը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի այն քաղաքը կամ գյուղը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_city

37

Գրանցման մարզը

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի այն մարզը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է:

r_region

38

Գրանցման երկիրը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի այն երկիրը, որտեղ ֆիզիկական անձը հաշվառված է՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

r_country

39*

Քաղաքացիությունը

տեքստ

2

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի քաղաքացիությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 5 ցանկից:

citizenship

40

Հանրային ծառայությունների համարանիշը

տեքստ

 

Այո

Այո

Լրացվում է ֆիզիկական անձի հանրային ծառայությունների համարանիշը

socialnum

41*

Անձը հաստատող փաստաթղթի տեսակը

տեքստ

3

Այո

Այո

Լրացվում է անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված՝ ֆիզիկական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձը (ինքնություն) հաստատող այլ փաստաթուղթը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 6 ցանկից:

doc_type

42*

Փաստաթղթի սերիան և համարը

տեքստ

մինչև 16

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նշված է փաստաթղթում:

doc_number

43*

Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի տրամադրման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

date_of_issue

44*

Ում կողմից է տրամադրվել

տեքստ

մինչև 256

Այո

Այո

Լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթուղթը:

giver

45*

Փաստաթղթի վավերականության ժամկետը

ամսաթիվ

10

Այո

Այո

Լրացվում է այն տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd), երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» դաշտում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

expire_date

46*

Կանխարգելիչ գործողություններ

բաժին

 

Այո

Ոչ

 

susp

47*

Գործարքի կամ գործարար հարաբերության մերժումը կամ դադարեցումը, գույքի սառեցումը

թիվ

1

Այո

Ոչ

Լրացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման, դադարեցման կամ գույքի սառեցման վերաբերյալ տեղեկատվությունը՝ ընտրելով սույն հավելվածի Աղյուսակ 7 ցանկից:
Գործարքի կամ գործարար հարաբերության մերժման կամ դադարեցման դեպքում լրացվում է 48-րդ կետը, իսկ գույքի սառեցման դեպքում՝ 49-րդ կետը:

susp_status

48

Մերժման կամ դադարեցման պատճառը

տեքստ

մինչև 256

Այո

Ոչ

Լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը իրականացումը մերժելու կամ դադարեցնելու համար:

description

49

Սառեցման ամսաթիվը

Ամսաթիվ

10

Այո

Ոչ

Լրացվում է կամ գույքի սառեցման տարին՝ 4-նիշ, ամիսը՝ 2-նիշ, օրը՝ 2-նիշ (yyyy-mm-dd):

freeze_date

*-ով նշված կետերը ենթակա են պարտադիր լրացման:

*-ով չնշված կետերը ենթակա են պարտադիր լրացման սույն Հավելվածի «Լրացման կարգ» սյունակում նշված պայմանների առկայության դեպքում:

 

ԷՔՍ ԷՄ ԷԼ (XML) ՍԽԵՄԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԹՎԱՅՆԱՑՎԱԾ ԱՂՅՈՒՍԱԿՆԵՐ

 

ԱՂՅՈՒՍԱԿ 1. ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿ

ԱՆԿԱՆԽԻԿ

0

ԿԱՆԽԻԿ

1

ԱՆԿԱՆԽԻԿ ԵՎ ԿԱՆԽԻԿ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 2. ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ՉԱՓԱՆԻՇԸ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr1

ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՉԱՓԱՆԻՇ ԿԱՄ ՏԻՊԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

cr2

ԱՅԼ

cr3

ԱՂՅՈՒՍԱԿ 3. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐ, ԵՆԹԱՏԵՍԱԿՆԵՐ

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

ԿՈԴ

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՏԵՍԱԿ

ԿՈԴ

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԻ ԳՆՈՒՄ

101

-

-

ՇԱՀՈՒՄԻ ՎՃԱՐՈՒՄ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ

102

-

-

ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏՈՄՍԻ ԳՆՄԱՆ, ՇԱՀՈՒՄԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՄ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔ

103

ՀԱՇՎԻՆ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄ

1

ՀԱՇՎԻՑ ԵԼՔԱԳՐՈՒՄ

2

ԱՂՅՈՒՍԱԿ 4. ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՏԵՍԱԿԸ

ՈՉ ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՎ ՎԻՃԱԿԱԽԱՂ

201

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆՈՎ ՎԻՃԱԿԱԽԱՂ

202

ՀԱՄԱԿՑՎԱԾ ՎԻՃԱԿԱԽԱՂ

203

ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐ

204

ԱՆՄԻՋԱԿԱՆ (ԽԱՂԱՍՐԱՀՈՒՄ) ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐ

205

ԻՆՏԵՐՆԵՏԻ ԿԱՄ ԱՅԼ ԳԼՈԲԱԼ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐ

206

ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՑԱՆՑԱՅԻՆ ԿԱՊՈՒՂԻՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎՈՂ ՏՈՏԱԼԻԶԱՏՈՐ

207

ԱՂՅՈՒՍԱԿ 5. ԵՐԿՐՆԵՐ

AFGHANISTAN

AF

ALAND ISLANDS

AX

ALBANIA

AL

ALGERIA

DZ

AMERICAN SAMOA

AS

ANDORRA

AD

ANGOLA

AO

ANGUILLA

AI

ANTARCTICA

AQ

ANTIGUA AND BARBUDA

AG

ARGENTINA

AR

ARMENIA

AM

ARUBA

AW

AUSTRALIA

AU

AUSTRIA

AT

AZERBAIJAN

AZ

BAHAMAS

BS

BAHRAIN

BH

BANGLADESH

BD

BARBADOS

BB

BELARUS

BY

BELGIUM

BE

BELIZE

BZ

BENIN

BJ

BERMUDA

BM

BHUTAN

BT

BOLIVIA, PLURINATIONAL STATE OF

BO

BONAIRE, SINT EUSTATIUS AND SABA

BQ

BOSNIA AND HERZEGOVINA

BA

BOTSWANA

BW

BOUVET ISLAND

BV

BRAZIL

BR

BRITISH INDIAN OCEAN TERRITORY

IO

BRUNEI DARUSSALAM

BN

BULGARIA

BG

BURKINA FASO

BF

BURUNDI

BI

CÃ'TE D'IVOIRE

CI

CAMBODIA

KH

CAMEROON

CM

CANADA

CA

CAPE VERDE

CV

CAYMAN ISLANDS

KY

CENTRAL AFRICAN REPUBLIC

CF

CHAD

TD

CHILE

CL

CHINA

CN

CHRISTMAS ISLAND

CX

COCOS (KEELING) ISLANDS

CC

COLOMBIA

CO

COMOROS

KM

CONGO

CG

CONGO, THE DEMOCRATIC REPUBLIC OF THE

CD

COOK ISLANDS

CK

COSTA RICA

CR

CROATIA

HR

CUBA

CU

CURAÇAO

CW

CYPRUS

CY

CZECH REPUBLIC

CZ

DENMARK

DK

DJIBOUTI

DJ

DOMINICA

DM

DOMINICAN REPUBLIC

DO

ECUADOR

EC

EGYPT

EG

EL SALVADOR

SV

EQUATORIAL GUINEA

GQ

ERITREA

ER

ESTONIA

EE

ETHIOPIA

ET

FALKLAND ISLANDS (MALVINAS)

FK

FAROE ISLANDS

FO

FIJI

FJ

FINLAND

FI

FRANCE

FR

FRENCH GUIANA

GF

FRENCH POLYNESIA

PF

FRENCH SOUTHERN TERRITORIES

TF

GABON

GA

GAMBIA

GM

GEORGIA

GE

GERMANY

DE

GHANA

GH

GIBRALTAR

GI

GREECE

GR

GREENLAND

GL

GRENADA

GD

GUADELOUPE

GP

GUAM

GU

GUATEMALA

GT

GUERNSEY

GG

GUINEA

GN

GUINEA-BISSAU

GW

GUYANA

GY

HAITI

HT

HEARD ISLAND AND MCDONALD ISLANDS

HM

HOLY SEE (VATICAN CITY STATE)

VA

HONDURAS

HN

HONG KONG

HK

HUNGARY

HU

ICELAND

IS

INDIA

IN

INDONESIA

ID

IRAN, ISLAMIC REPUBLIC OF

IR

IRAQ

IQ

IRELAND

IE

ISLE OF MAN

IM

ISRAEL

IL

ITALY

IT

JAMAICA

JM

JAPAN

JP

JERSEY

JE

JORDAN

JO

KAZAKHSTAN

KZ

KENYA

KE

KIRIBATI

KI

KOREA, DEMOCRATIC PEOPLE'S REPUBLIC OF

KP

KOREA, REPUBLIC OF

KR

KUWAIT

KW

KYRGYZSTAN

KG

LAO PEOPLE'S DEMOCRATIC REPUBLIC

LA

LATVIA

LV

LEBANON

LB

LESOTHO

LS

LIBERIA

LR

LIBYA

LY

LIECHTENSTEIN

LI

LITHUANIA

LT

LUXEMBOURG

LU

MACAO

MO

MACEDONIA, THE FORMER YUGOSLAV REPUBLIC OF

MK

MADAGASCAR

MG

MALAWI

MW

MALAYSIA

MY

MALDIVES

MV

MALI

ML

MALTA

MT

MARSHALL ISLANDS

MH

MARTINIQUE

MQ

MAURITANIA

MR

MAURITIUS

MU

MAYOTTE

YT

MEXICO

MX

MICRONESIA, FEDERATED STATES OF

FM

MOLDOVA, REPUBLIC OF

MD

MONACO

MC

MONGOLIA

MN

MONTENEGRO

ME

MONTSERRAT

MS

MOROCCO

MA

MOZAMBIQUE

MZ

MYANMAR

MM

NAGORNO-KARABAKH REPUBLIC

NK

NAMIBIA

NA

NAURU

NR

NEPAL

NP

NETHERLANDS

NL

NEW CALEDONIA

NC

NEW ZEALAND

NZ

NICARAGUA

NI

NIGER

NE

NIGERIA

NG

NIUE

NU

NORFOLK ISLAND

NF

NORTHERN MARIANA ISLANDS

MP

NORWAY

NO

OMAN

OM

PAKISTAN

PK

PALAU

PW

PALESTINE, STATE OF

PS

PANAMA

PA

PAPUA NEW GUINEA

PG

PARAGUAY

PY

PERU

PE

PHILIPPINES

PH

PITCAIRN

PN

POLAND

PL

PORTUGAL

PT

PUERTO RICO

PR

QATAR

QA

RÃUNION

RE

ROMANIA

RO

RUSSIAN FEDERATION

RU

RWANDA

RW

SAINT BARTHÉLEMY

BL

SAINT HELENA, ASCENSION AND TRISTAN DA CUNHA

SH

SAINT KITTS AND NEVIS

KN

SAINT LUCIA

LC

SAINT MARTIN (FRENCH PART)

MF

SAINT PIERRE AND MIQUELON

PM

SAINT VINCENT AND THE GRENADINES

VC

SAMOA

WS

SAN MARINO

SM

SAO TOME AND PRINCIPE

ST

SAUDI ARABIA

SA

SENEGAL

SN

SERBIA

RS

SEYCHELLES

SC

SIERRA LEONE

SL

SINGAPORE

SG

SINT MAARTEN (DUTCH PART)

SX

SLOVAKIA

SK

SLOVENIA

SI

SOLOMON ISLANDS

SB

SOMALIA

SO

SOUTH AFRICA

ZA

SOUTH GEORGIA AND THE SOUTH SANDWICH ISLANDS

GS

SOUTH SUDAN

SS

SPAIN

ES

SRI LANKA

LK

SUDAN

SD

SURINAME

SR

SVALBARD AND JAN MAYEN

SJ

SWAZILAND

SZ

SWEDEN

SE

SWITZERLAND

CH

SYRIAN ARAB REPUBLIC

SY

TAIWAN, PROVINCE OF CHINA

TW

TAJIKISTAN

TJ

TANZANIA, UNITED REPUBLIC OF

TZ

THAILAND

TH

TIMOR-LESTE

TL

TOGO

TG

TOKELAU

TK

TONGA

TO

TRINIDAD AND TOBAGO

TT

TUNISIA

TN

TURKEY

TR

TURKMENISTAN

TM

TURKS AND CAICOS ISLANDS

TC

TUVALU

TV

UGANDA

UG

UKRAINE

UA

UNITED ARAB EMIRATES

AE

UNITED KINGDOM

GB

UNITED STATES

US

UNITED STATES MINOR OUTLYING ISLANDS

UM

URUGUAY

UY

UZBEKISTAN

UZ

VANUATU

VU

VENEZUELA, BOLIVARIAN REPUBLIC OF

VE

VIETNAM

VN

VIRGIN ISLANDS, BRITISH

VG

VIRGIN ISLANDS, U.S.

VI

WALLIS AND FUTUNA

WF

WESTERN SAHARA

EH

YEMEN

YE

ZAMBIA

ZM

ZIMBABWE

ZW

NO VALUE

NV

ԱՂՅՈՒՍԱԿ 6. ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՏԵՍԱԿՆԵՐ

ԱՆՁՆԱԳԻՐ

AND

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԳՐՔՈՒՅԿ

ZIG

ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵU ՏՐՎՈՂ` ԱՆՁԸ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

JTP

ԾՆՆԴՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

CVK

ԱՊԱՍՏԱՆ ՀԱՅՑՈՂԻ ԱՆՁԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՎԿԱՅԱԿԱՆ

PVK

ՓԱԽՍՏԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ, ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՊԱՍՏԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՍՏԱՑԱԾ ԱՆՁԱՆՑ ԿՈՆՎԵՆՑԻՈՆ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

PCP

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳԻՐ

OTA

ՕՏԱՐԵՐԿՐԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ (ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ) ՀԱՍՏԱՏՈՂ ՄԻՋԱԶԳԱՅՆՈՐԵՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

AHP

ՀՀ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳԻՐ

HHA

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

MKQ

ՀՀ-ՈՒՄ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՔԱՐՏ

JKQ

ՀՀ-ՈՒՄ ՄՇՏԱԿԱՆ ԲՆԱԿՎՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ

KAC

ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՏՐՎԱԾ ՃԱՄՓՈՐԴԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ

CHP

ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏ

NID

ԱՂՅՈՒՍԱԿ 7. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ (ՄԵՐԺՈՒՄ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ, ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ)

ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ

2

ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

3

ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

4

ԱՌԿԱ ՉԷ

5

ԱՂՅՈՒՍԱԿ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԿՈՂՄԵՐ

ՀԱՃԱԽՈՐԴ

1

ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

3

ԱՂՅՈՒՍԱԿ 9. ԱՅՈ/ՈՉ

ԱՅՈ

1

ՈՉ

2

Պաշտոնական հրապարակման օրը՝ 25 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան