Գլխավոր տեղեկություն
Համար
N 121
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.01.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.11.29-2021.12.12 Պաշտոնական հրապարակման օրը 06.12.2021
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
23.12.2020
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ
Ստորագրման ամսաթիվ
23.12.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.01.2021

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 դեկտեմբերի 2020 թվականի

N 121

քաղ. Մինսկ

 

«ՀԵՂՈՒԿ ԵՎ ԳԱԶԱՆՄԱՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՅՐՈՒՂԱՅԻՆ ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 52-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի N 98 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի N 1 հավելվածի 29-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշեց.

1. Ընդունել կից ներկայացվող՝ «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տրանսպորտային փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 49/2020)։

2. Սահմանել, որ Եվրասիական տնտեսական միության «Հեղուկ և գազանման ածխաջրածինների տրանսպորտային փոխադրման համար նախատեսված մայրուղային խողովակաշարերին ներկայացնող պահանջների մասին» տեխնիկական կանոնակարգը (ԵԱՏՄ ՏԿ 49/2020) ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

   

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի անդամներ՝

   

Հայաստանի Հանրապետությունից`

Բելառուսի Հանրապետությունից՝

Ղազախստանի Հանրապետությունից՝

Ղրղզստանի Հանրապետությունից`

Ռուսաստանի Դաշնությունից՝

  

  

 

 

  

Մ. Գրիգորյան

Ի. Պետրիշենկո

Ա. Սմաիլով

Ա. Նովիկով

Ա.Օվերչուկ

    

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի խորհրդի 2020 թվականի

դեկտեմբերի 23-ի N 121 որոշմամբ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 դեկտեմբերի 2021 թվական: