Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-251-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2006-31.08.2008)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.12.28/81(453) Հոդ. 1552
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
08.12.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
22.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.08.2008

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի դեկտեմբերի 8-ին


«ՀԱՆՑԱՎՈՐ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-13) 5-րդ հոդվածի երկրորդ մասում՝

ա) հանել առաջին պարբերության «, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի» բառերը.

բ) երկրորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի առաջին մասից հանել «իրենց և հաճախորդի կամ երրորդ անձի միջև կնքված» բառերը:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «եռօրյա» բառը փոխարինել «հնգօրյա» բառով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի երրորդ մասի «ա» կետից հանել «ապահովագրական կազմակերպությունների, գրավատների,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 18-րդ հոդվածի երկրորդ մասի առաջին պարբերության «Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող է» բառերը փոխարինել «Կենտրոնական բանկն իր նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով և պայմաններով իրավունք ունի» բառերով, իսկ «պահանջել» բառը՝ «պահանջելու» բառով:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1 -ից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ 

Ռ. Քոչարյան

 

 

2005 թ. դեկտեմբերի 22
Երևան
ՀՕ-251 -Ն