ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 785-Ա
«ԲՆՈՒԹՅԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Մեծ Բրիտանիայի «Քյու թագավորական բուսաբանական այգիներ» բարեգործական կազմակերպության կողմից աջակցության նպատակով «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի (1 տեղ, 8.2 կգ ընդհանուր քաշով, 230 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 98.08 Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Բնության ժառանգություն» բնապահպանական, գյուղատնտեսական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ:
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
Երևան |
29.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 785-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
Ապրանք |
Քանակ |
Ընդհանուր արժեքը (£, Մեծ Բրիտանիայի ֆունտ ստերլինգ) |
Տեղ համար՝ | ||
Կտորե տոպրակներ |
100 |
£ 100.00 |
1 | ||
Չժանգոտվող պողպատե բռնակներ` 11 չափի շեղբերի համար |
8 |
£ 20.00 |
1 | ||
Մեկանգամյա օգտագործման 11 համարի շեղբերի բռնակներ |
2 |
£ 15.00 |
1 | ||
Մեկանգամյա օգտագործման 23 համարի շեղբերի բռնակներ |
2 |
£ 15.00 |
1 | ||
Չսպիտակեցված թղթյա ֆիլտրի տոպրակներ (100 հատ յուրաքանչյուր տուփում) |
20 |
£ 80.00 |
1 | ||
Սնկաբանության գիրք |
1 |
£ 0.00 |
1 | ||
Փաթեթի ընդհանուր արժեքը |
£ 230.00 |
Հայաստանի Հանրապետության |
Ս. ՊԱՊԻԿՅԱՆ |
29.09.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |