ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 փետրվարի 1998 թվականի թիվ 103
ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի նկատմամբ միասնական սոցիալական քաղաքականություն իրականացնելու, այդ հարցերով զբաղվող պետական և հասարակական կազմակերպություններին օժանդակելու նպատակով`
1. Ստեղծել հաշմանդամների և տարեցների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով հետևյալ կազմով`
| Հ. Հակոբյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարար (հանձնաժողովի նախագահ) | |
| Գ. Ստամբոլցյան | - ՀՀ առողջապահության նախարար | |
| Ա. Պետրոսյան | - ՀՀ կրթության և գիտության նախարար | |
| Ա. Սմբատյան | - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարար | |
| Է. Օսկանյան | - ՀՀ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ | |
| Ա. Ղարիբյան | - ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ | |
| Վ. Հակոբյան | - Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր | |
| Հ. Շարբաթյան | - հաշմանդամների հայկական ընկերության նախագահ | |
| Ա. Հակոբյան | - ՀՀ կույրերի միավորման նախագահ | |
| Ժ. Վարագյան | - ՀՀ խուլերի միավորման նախագահ | |
| Լ. Ներսիսյան | - հաշմանդամ երեխաների «Աստղիկ» միության նախագահ | |
| Մ. Մնացականյան | - հետտրավմատիկ վերականգնողական կենտրոնի տնօրեն | |
| Կ. Չեկալովիչ | - ՄԱԿ-ի ՀՀ գրասենյակի պետ | |
| Պ. Բոշնաղյան | - ՀՀ պատերազմի, աշխատանքի և զինված ուժերի վետերանների միության խորհրդի նախագահ | |
| Հ. Հովհաննիսյան | - ՀԱՄԿ-ի նախագահի տեղակալ | |
| Ջ. Բաղդասարյան | - ՀՀ սոցիալական ապահովության նախարարության հաշմանդամների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար) |
2. Հանձնաժողովին` մեկամսյա ժամկետում հաստատել հանձնաժողովի աշխատակարգը և գործունեության ծրագիրը:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1997 թվականի մայիսի 5-ի «Հաշմանդամների հիմնահարցերով զբաղվող հանրապետական հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 168 և 1997 թվականի օգոստոսի 29-ի «Տարեցների միջազգային տարին նշելու նպատակով հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ 408 որոշումները:
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|
| Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
|---|