ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
ԲԴԽ-92-Ն-25 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԴԱՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ ԲԴԽ-23-Ն-1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 27.1-ին հոդվածի 1-ին մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-265-Ն սահմանադրական օրենքի 10-րդ հոդվածի 13-17-րդ մասերով, հիմք ընդունելով Հանրապետության նախագահի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի թիվ ՆՀ-342-Ա և թիվ ՆՀ-343-Ա հրամանագրերը, Բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ո-47 և թիվ ԲԴԽ-23-Ո-48 որոշումները` Բարձրագույն դատական խորհուրդը
ՈՐՈՇոՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի 2018 թվականի հուլիսի 9-ի ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով չսահմանված Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանների նստավայրերը, նստավայրերի սպասարկման տարածքները սահմանելու, դատավորների՝ ըստ նստավայրերի և մասնագիտացման բաշխումն ու թվակազմը հաստատելու մասին» թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) Որոշումը լրացնել 1.2-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.2. Հաստատել Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների՝ ըստ մասնագիտացման բաշխումն ու թվակազմը` համաձայն հավելված 4-ի»՝ համաձայն հավելվածի,
2) Որոշման Հավելված 1-ի 4-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
3) Որոշման Հավելված 1-ի 5-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 5-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
4) Որոշման Հավելված 1-ի 6-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
5) Որոշման Հավելված 1-ի 7-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
6) Որոշման Հավելված 1-ի 8-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 2-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/» բառերը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/Համակարգչային տեղեկատվության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործեր/» բառերով,
7) Որոշման Հավելված 1-ի 9-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 4-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական/անչափահասների գործեր/» բառերը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ/ անչափահասների գործեր/» բառերով,
8) Որոշման Հավելված 1-ի 10-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 1-ին կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով,
9) Որոշման Հավելված 1-ի 11-րդ աղյուսակի «(քրեական մասնագիտացում)» բաժնի 3-րդ կետի «Մասնագիտացում» սյունակի «Քրեական» բառը փոխարինել «Քրեական/Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական գործեր և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդություններ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Բարձրագույն դատական պաշտոնակատար |
Գ. ՋՀԱՆԳԻՐՅԱՆ |
2021 թ. նոյեմբերի 5 ք. Երևան |
Հավելված Բարձրագույն դատական խորհրդի 2021 թ. նոյեմբերի 5-ի թիվ ԲԴԽ-92-Ն-25 որոշման |
«Հավելված 4 Բարձրագույն դատական խորհրդի 2018 թ. հուլիսի 9-ի թիվ ԲԴԽ-23-Ն-1 որոշման |
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ՝ ԸՍՏ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ՈՒ ԹՎԱԿԱԶՄԸ
|
|
»: |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 նոյեմբերի 2021 թվական: