«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
19 հոկտեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 հոկտեմբերի 2001 թվականի N 1016
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԹԱՂԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՇԵՆՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ավագանու համաձայնությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Շինարարություն, բարեկարգում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից սահմանված կարգով առանձնացնել Զաքարիա Սարկավագի փողոցի N 50 հասցեում գտնվող` 9218,6 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով N 16 պոլիկլինիկայի անավարտ շենքը և այն սեփականության իրավունքով հանձնել Երևանի Քանաքեռ- Զեյթուն թաղային համայնքին` իր միջոցներով շենքը բնակելիի վերակառուցելու և համայնքում բնակարանային հաշվառման վերցված կարիքավոր ընտանիքներին հատկացնելու համար` շենքի բնակելի տարածության 10 տոկոսը թողնելով Երևանի քաղաքապետարանի տնօրինությանը` Հայաստանի խուլերի միավորման` բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող ընտանիքներին սահմանված կարգով հատկացնելու համար:
2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքի ղեկավարի հետ համատեղ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված անավարտ շենքի հանձնման-ընդունման աշխատանքները և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սահմանել, որ նշված անավարտ շենքի հաշվեկշռային արժեքի չափով պակասեցվում է Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին Հայաստանի Հանրապետության 1999 թվականի պետական բյուջեով հատկացված և չվճարված 24770,5 հազ. դրամ գումարը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հոկտեմբերի 19-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|