Գլխավոր տեղեկություն
Համար
N 786-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
29.09.2021
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.09.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.09.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 786-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 32,280,004 դրամ արժողությամբ «Ձեռնարկատիրական կրթության ծրագրերի իրականացում» ծրագիրը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 01559706) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`

1) «Յուքոմ» ՓԲԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2013 թվականի սեպտեմբերի 30-ին կնքված` N 2547587 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 50,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2011 թվականի հունիսի 16-ին կնքված` N 10738080 (բաժանորդ N 151751) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 84,996 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Յուքոմ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00024873) հետ 2020 թվականի մայիսի 20-ին կնքված` N 2705931 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 80,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2014 թվականի օգոստոսի 20-ին կնքված` N 7053347 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական էլեկտրոնային հաղորդակցության ծառայությունների (ինտերնետային ծառայությունների) մատուցում՝ 84,996 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված՝ N AT-AU-090-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում` 960,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Յուքոմ» ՓԲԸ-ի («Օրանժ Արմենիա» ՓԲԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2011 թվականի հունիսի 9-ին կնքված` N 1564770 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 80,004 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

7) «Յուքոմ» ՓԲԸ-ի («Յուքոմ» ՍՊԸ) (ՀՎՀՀ` 00024873) հետ 2019 թվականի դեկտեմբերի 9-ին կնքված` N 4208833 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ինտերնետային ծառայությունների մատուցում՝ 75,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

8) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01551651) հետ 2018 թվականի հունվարի 19-ին կնքված` N 19894829 (բաժանորդ N 8063190) պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում՝ 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ

 

Երևան

 

29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 786-Ա որոշման

 

«ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

1

Ծրագրի նպատակները

Համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մայիսի 18-ի թիվ 780-Ա/2՝ «Ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկը հաստատելու մասին», հրամանի՝

1) Իրականացնել ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ.

ա) 2-7-րդ դասարանների «Տեխնոլոգիա» առարկայում ինտեգրված

«Ձեռնարկատիրական կրթության» բաղադրիչը,

բ) Ավագ և միջնակարգ դպրոցների 10-11-րդ դասարաններ

«Ձեռնարկատիրական կրթություն» առարկան դասավանդելու

նպատակով:

2) Իրականացնել Ձեռնարկատիրական կրթության մշտադիտարկում դպրոցներում

Ծրագրի մասնակիցներն են

● Հանրապետության բոլոր դպրոցների 2-7-րդ դասարաններում

Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչի ինտեգրմամբ

«Տեխնոլոգիա» առարկան դասավանդող ուսուցիչները և աշակերտները:

● Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ

դասարաններում «Ձեռնարկատիրական կրթություն» առարկան

դասավանդող ուսուցիչները և աշակերտները:

2

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից օգտվելը:

3

Բարեգործ(ներ)ը

1. “Պատանեկան նվաճումներ միջազգային կազմակերպություն” ՀԿ

JA Worldwide

177 Milk Street, Suite 100

Boston, MA 02109

+617 315 8563

www.jaworldwide.org

jaww@ja.org

4

Ծրագրի կատարողը

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպություն

ՀՎՀՀ՝ 01559706

Իրավաբանական հասցե` ք. Երևան, Նորք-Մարաշ, 15 փողոց, 50 տուն

Գործունեության վայր` ք. Երևան, Առաջին Եկմալյան 6 /«Օրրան» կազմակերպության շենք/

Հեռախոս՝ 010- 53-51-67

5

Ծրագրի իրականացման վայր(եր)ը, բնագավառը

Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի և Երևան քաղաքի դպրոցները

Կրթության բնագավառ

6

Ծրագրի բյուջեն

Ծրագրի բյուջեն` 32,280,004 ՀՀ դրամ

7

Բարեգործություն ստացողը

● ՀՀ 10 մարզերը և Երևան քաղաքը:

● Հանրապետության 1257 դպրոցների` «Տեխնոլոգիա առարկայի մեջ

ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության բաղադրիչ» ծրագրի մեջ

ներգրավված` բոլոր 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ դասարանների

շուրջ 205,798 աշակերտները և 7000 ուսուցիչները:

● Հանրապետության ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ և 11-րդ

դասարանների 900 ուսուցիչները և շուրջ 20 000 աշակերտները:

8

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ծրագրի սկիզբը` 01 –ը սեպտեմբերի, 2021 թվ.

Ծրագրի ավարտը` 01-ը սեպտեմբեր, 2022 թվ.

9

Միջոցառումների (ըստ փուլերի, եթե այդպիսիք հնարավոր է առանձնաց-նել) նկարագրությունը, ժամկետները, անհրա-ժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Հայաստանի պատանեկան նվաճումներ կազմակերպությունը անդամակցում է «Միջազգային պատանեկան նվաճումներ» կազմակերպությանը: Այն ունի մարզային գրասենյակներ ՀՀ բոլոր մարզերում: Կազմակերպությունն ունի ավտոմեքենա` գրասենյակի տնօրինության կողմից մարզային և դպրոցական այցելություններն իրականացնելու համար: Ծրագրի դպրոցների աշխատանքները կհամակարգվեն կազմակերպության մարզային համակարգողների կողմից: Ծրագրի բոլոր դասագրքերը, ուսումնական և մեթոդական ձեռնարկները արդեն իսկ երաշխավորված են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

«Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպության «Ձեռնարկատիրական և քաղաքացիական կրթություն» ծրագրի իրականացման համար նախատեսված հիմնական միջոցառումներն են.

 

Փուլ 1. սեպտեմբեր – նոյեմբեր, 2021

● Վերապատրաստման դասընթացների կազմակերպում

«Ձեռնարկատիրական կրթություն» առարկան ավագ և միջնակարգ

դպրոցների 10-րդ և 11-րդ դասարանների ուսուցիչների համար,

արժեքը` 250, 000 ՀՀ դրամ:

● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա

առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության

բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ,

10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ:

Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության

կանոնները:

● Գրենական պիտույքներ, արժեքը` 135,000 ՀՀ դրամ:

● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց

հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք

ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի

իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են

դասախոսություններ, կազմակերպում են գործնական

պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 2,700,000

ՀՀ դրամ:

Ընդհանուր գումարը` 3,976,000 ՀՀ դրամ

 

Փուլ 2. դեկտեմբեր, 2021 – փետրվար, 2022

● Վերապատրաստման վկայագրերի տպագրություն և հանձնում

ուսուցիչներին արժեքը` 600,000 ՀՀ դրամ։

● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա

առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության

բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ,

10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ:

Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության

կանոնները:

● Տեխնոլոգիա առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական

կրթության բաղադրիչ» ծրագրի շրջանակներում վերապատրաստման

դասընթացների կազմակերպում 7-րդ դասարանի բոլոր Տեխնոլոգիայի

ուսուցիչների համար՝ ընդհանուր հաշվով շուրջ 2000 ուսուցիչ: Արժեքը`

3,096,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում

դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով:

● Գրենական պիտույքներ, արժեքը` 135,000 ՀՀ դրամ:

● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց

հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք

ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի

իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են

դասախոսություններ, կազմակերպում են գործնական

պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ)՝ 2,700,000

ՀՀ դրամ:

Ընդհանուր գումարը` 7,422,000 ՀՀ դրամ

 

Փուլ 3. մարտ – մայիս, 2022

 Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա

առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության

բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ,

10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ:

Համավարակի առկայության դեպքում պահպանել անվտանգության

կանոնները:

● Տոնավաճառի կազմակերպում ձեռնարկատիրական կրթության

աշակերտների և ուսուցիչների համար (շուրջ 300 աշակերտների և 40

ուսուցիչներ), արժեքը` 840,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության

դեպքում միջոցառումն իրականացնել հեռավար տարբերակով:

● Ծրագրի աշակերտների, ուսուցիչների հետ հանդիպումների

կազմակերպման համար դահլիճի վարձակալում ՀԱՀ-ում, արժեքը`

120,000 ՀՀ դրամ: Համավարակի առկայության դեպքում

դասընթացներն իրականացնել հեռավար տարբերակով:

● Գրենական պիտույքներ, արժեքը` 135,000 ՀՀ դրամ։

● Գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում ճամբարի

համար, արժեքը` 450,000 ՀՀ դրամ:

● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց

հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք

ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի

իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են

դասախոսություններ, կազմակերպում են գործնական

պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ) արժեքը`

2,700,000 ՀՀ դրամ:

Ընդհանուր գումարը` 5,136,000 ՀՀ դրամ

 

Փուլ 4. հունիս – օգոստոս, 2022

● Ամառային ճամբարի կազմակերպում ծրագրի 50 լավագույն

աշակերտների և 5 ուսուցիչների համար, արժեքը` 3,155,000 ՀՀ դրամ։

● Ծրագրի գնահատում և գնահատման հարցաշարերի տպագրություն,

արժեքը` 150,000 ՀՀ դրամ:

● Ավագ և միջնակարգ դպրոցների 10-րդ,11-րդ դասարանի

«Ձեռնարկատիրական կրթության» ուսուցչի ձեռնարկի տպագրություն,

արժեքը՝ 2,500,000 ՀՀ դրամ:

● Գործուղումներ, դասալսումներ, մշտադիտարկումներ «Տեխնոլոգիա

առարկայի մեջ ինտեգրված Ձեռնարկատիրական կրթության

բաղադրիչ» ծրագրի շրջանակներում 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ,

10-րդ, 11-րդ դասարաններում, արժեքը` 891,000 ՀՀ դրամ:

● Գրենական պիտույքների և պարագաների ձեռքբերում ճամբարի

համար, արժեքը` 135,000 ՀՀ դրամ

● Վճարումներ համապատասխան մասնագետներին՝ համաձայն նրանց

հետ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի, որոնք

ուսուցիչների հետ անմիջականորեն մասնակցում են ծրագրի

իրականացմանը (համատեղ վարում են դասեր, կարդում են

դասախոսություններ, կազմակերպում են գործնական

պարապմունքներ, մրցույթներ, գործարար այցելություններ) արժեքը`

2,700,000 ՀՀ դրամ։

Ընդհանուր գումարը` 9,531,000 ՀՀ դրամ

Ընդամենը՝ 26,065,000 (քսանվեց միլիոն վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ: Ծրագրի կազմակերպական ծախսեր` 6,215,004 ՀՀ դրամ

Ծրագրի ընդհանուր բյուջեն՝ 32,280,004 ՀՀ դրամ

10

Ձեռք բերվելիք (ներմուծվող) ապրանքների, ծառայությունների, աշխատանքների համառոտ նկարագիրը, ծավալները, նախատեսվող գինը

1. Հեռախոս. Կապի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր#19894829, արժեքը՝ 600,000 ՀՀ դրամ

2. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր #4208833, արժեքը՝ 75,000 ՀՀ դրամ

3. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր #1564770, արժեքը՝ 80,004 ՀՀ դրամ

4. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր #2547587, արժեքը՝ 50,004 ՀՀ դրամ

5. Ինտերնետի մատակարարում «U-Com» Պայմանագիր #2705931, արժեքը՝ 80,004 ՀՀ դրամ

6. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր #10738080, արժեքը՝ 84,996 ՀՀ դրամ

7. Ինտերնետի մատակարարում «ՄՏՍ Հայաստան» Պայմանագիր #7053347, արժեքը՝ 84,996 ՀՀ դրամ

8. Տարեկան ֆինանսական աուդիտի իրականացում, արժեքը՝ 960,000 ՀՀ դրամ

9. 50 լավագույն աշակերտների համար ամառային ճամբարի կազմակերպում, արժեքը՝ 2,475,000 ՀՀ դրամ, և տրանսպորտային ծախսեր, արժեքը՝ 930,000 ՀՀ դրամ։ Ընդամենը՝ 3,405,000 ՀՀ դրամ

10. Դպրոցական գրենական պիտույքների ձեռքբերում, արժեքը՝ 990,000 ՀՀ դրամ

11. Մարզային այցելությունների համար բենզինի ձեռքբերում, արժեքը՝ 600,000 ՀՀ դրամ

12. Դասագրքերի, ուսումնական ձեռնարկների տպագրություն, արժեքը՝ 2,500,000 ՀՀ դրամ

13. Ծրագրային հարցաշարերի բազմացում, սերտիֆիկատի տպագրում, արժեքը՝ 750,000 ՀՀ դրամ

14. Տրանսպորտային ծառայություն ուսուցիչների վերապատրաստում համար, արժեքը՝ 1,400,000 ՀՀ դրամ

15. Ուսուցիչների վերապատրաստում (վերապատրաստողների պայմանագրեր), արժեքը՝ 1,296,000 ՀՀ դրամ

16. Մեքենայի տեխնիկական սպասարկում, արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ

17. Մարզային համակարգողների տրանսպորտային փոխադրումներ, արժեքը՝ 3,564,000 ՀՀ դրամ

18. Լսարանի և սարքավորումների վարձակալություն, արժեքը՝ 120,000 ՀՀ դրամ

19. Տոնավաճառի կազմակերպում, տրանսպորտային և վարձակալություն ծախսեր, արժեքը՝ 840,000 ՀՀ դրամ

20. Դեղորայքի ձեռքբերում ամառային ճամբարի մասնակիցների համար, արժեքը՝ 50,000 ՀՀ դրամ

21. Վերապատրաստումների ընդմիջումների ծախս (սուրճ, ճաշ), արժեքը՝ 350,000 ՀՀ դրամ

22. Վճարումներ համապատասխան մասնագետներին, արժեքը՝ 10,800,000 ՀՀ դրամ

Ընդամենը՝ 28,780,004 AMD

11

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր

● Բենզինի ձեռքբերում, արժեքը՝ 600,000 ՀՀ դրամ

● Հեռախոսային կապ, արժեքը՝ 600,000 ՀՀ դրամ

● Ինտերնետային կապ, արժեքը՝ 455,004 ՀՀ դրամ

● Ֆինանսական աուդիտ, արժեքը՝ 960,000 ՀՀ դրամ

● Մեքենայի տեխնիկական սպասարկում, արժեքը՝ 100,000 ՀՀ դրամ

● Աշխատավարձ վարչական աշխատողներին, արժեքը՝ 3,500,000 ՀՀ

դրամ

Ընդամենը՝ 6,215,004 ՀՀ դրամ

12

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ

կազմակերպություն-

ների հետ

1. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

(ՀՀԿԳՄՍ)

2. ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների

նախարարություն

3. ՀՀ Կենտրոնական բանկ

4. Երևանի քաղաքապետարան

5. ՀՀ մարզպետարաններ

6. Տեղական ինքնակառավարման մարմիններ

7. Տեղական ու միջազգային ՀԿ-ներ, որոնք ծրագրեր են իրականացում

կրթության ոլորտում

8. Գործարար ընկերություններ, ԶԼՄ-ներ

13

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

● ՀՀ Կառավարություն 2003 թ. հունվարի 16 N 66-Ն որոշմամբ

հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և

գրանցելու կարգի՝ 25 կետով սահմանված կարգով տեղեկությունների

ներկայացում լիազորված մարմնին:

● Հաշվետվությունների ներկայացում ՀՀ ԿԳՄՍ-ին նախարարությանը

● Ամսական և եռամսյակային աշխատանքային ու ֆինանսական

հաշվետվությունների ներկայացում ծրագիրը ֆինանսավորողին

● Ամսական հաշվետվություններ ՀՀ ֆինանսների նախարարությանը

● Ֆինանսական աուդիտի իրականացում

 

Հայաստանի Հանրապետության
փոխվա
րչապետ

Ս. ՊԱՊԻԿՅԱՆ


29.09.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան