ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հոկտեմբերի 2021 թվականի N 1667-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ ու Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածներով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ընդունել Հայաստանի Հանրապետության Կապան համայնքի սեփականությունը հանդիսացող՝ Կապան համայնքի Շիկահող գյուղի 1-ին փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 5 հասցեում գտնվող՝ 0.07443 հեկտար մակերեսով հողամասի (այսուհետ՝ գույք) (գույքի գրանցման վկայականը՝ N 09082021-09-0001, շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 68,774 հազ. դրամ)՝ Հայաստանի Հանրապետությանը նվիրատվությունը:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի` օրենքով սահմանված կարգով նվիրատվության պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը՝ դրանց հետ կապված ծախսերն իրականացնելով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
14.10.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |