Գլխավոր տեղեկություն
Համար
N 798-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (25.09.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.06.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.06.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.06.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 հունիսի 2019 թվականի N 798-Ա

 

Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 24.09.21 N 1056-Ա)

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 8-ի N 667-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 11-րդ կետով և Հաշմանդամության ոլորտի բարեփոխումներն ապահովելու նպատակով`

(նախաբանը փոփ. 24.09.21 N 1056-Ա)

1. Ստեղծել Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհուրդ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

(1-ին կետը փոփ. 24.09.21 N 1056-Ա)

2. Հաստատել Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի աշխատակարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

(2-րդ կետը փոփ. 24.09.21 N 1056-Ա)

3. Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի նախագահին`

1) ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների և հասարակական կազմակերպությունների ներգրավումը բարեփոխումների իրականացման գործընթացում.

2) եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հաշվետվություն բարեփոխումների ընթացքի և արդյունքների մասին:

(3-րդ կետը փոփ. 24.09.21 N 1056-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2019 թ. հունիսի 19

Երևան

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2019 թվականի

հունիսի 19-ի N 798-Ա որոշման

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը խմբ. 24.09.21 N 1056-Ա)

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար (համակարգող խորհրդի նախագահ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

Միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ

Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության պետ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հավասար հնարավորությունների ապահովման վարչության հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի բաժնի պետ (համակարգող խորհրդի քարտուղար)

(հավելվածը խմբ. 16.07.20 N 807-Ա, 24.09.21 N 1056-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

 ՀՀ վարչապետի 2019 թ.

հունիսի 19-ի N 798-Ա

որոշման

 

 Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ

(վերնագիրը փոփ. 24.09.21 N 1056-Ա) 

 

I. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

1. Հաշմանդամության ոլորտի բարեփոխումները համակարգող խորհրդի (այսուհետ՝ համակարգող խորհուրդ) նպատակն է շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցված գործողությունների միջոցով նպաստել ոլորտի բարեփոխումների իրականացմանը:

(1-ին կետը խմբ. 24.09.21 N 1056-Ա)

2. Համակարգող խորհուրդն իրականացնում է հետևյալ գործառույթները՝

1) քննարկում է բարեփոխումների իրականացումն ապահովող ծրագրերը, միջոցառումները և իրավական ակտերի նախագծերը.

2) ներկայացնում է առաջարկություններ բարեփոխումների իրականացումն ապահովող իրավական ակտերի նախագծերի, տեխնիկական առաջադրանքների, հաշվետվությունների և այլ փաստաթղթերի վերաբերյալ.

3) համակարգում է բարեփոխումների շրջանակներում նախատեսված միջոցառումների իրականացումը.

4) քննարկում է բարեփոխումների իրականացման ընթացքում առաջացած խնդիրները և ներկայացնում առաջարկություններ դրանց լուծման ուղղությամբ.

5) ապահովում է միջգերատեսչական համագործակցությունը բարեփոխումների իրականացման գործընթացում:

(2-րդ կետը փոփ. 24.09.21 N 1056-Ա)

 

II. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ

 

3. Համակարգող խորհուրդն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության։

(3-րդ կետը փոփ. 24.09.21 N 1056-Ա) 

4. Համակարգող խորհրդի նիստերը հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նախագահը։

5. Համակարգող խորհրդի նախագահի բացակայության դեպքում նիստը կարող է վարել անդամներից մեկը՝ համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ:

6. Համակարգող խորհրդի յուրաքանչյուր նիստ սկսվում է նիստի օրակարգի հաստատմամբ և նախորդ նիստում ընդունված որոշումների կատարման ընթացքի վերաբերյալ համակարգող խորհրդի նախագահի զեկուցմամբ:

7. (կետն ուժը կորցրել է 24.09.21 N 1056-Ա)

8. Համակարգող խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է նրա կազմի առնվազն երկու երրորդը։

9. Համակարգող խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ։ Ձայների հավասարության դեպքում նիստը վարողի ձայնը վճռորոշ է։

10. Համակարգող խորհրդի այն անդամը, ով համաձայն չէ համակարգող խորհրդի ընդունած որոշմանը, կարող է ներկայացնել իր գրավոր հատուկ կարծիքը, որը կցվում է որոշմանը և հիմք է հանդիսանում վերջնական կարծիքի ձևավորման և քննարկումների համար:

11. Համակարգող խորհրդի անդամները նիստի անցկացման վայրի, օրվա և ժամի մասին քարտուղարության կողմից տեղեկացվում են նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ:

12. Համակարգող խորհրդի հրավերով նիստերին կարող են մասնակցել պետական պաշտոնյաներ, համապատասխան մասնագետներ, այդ թվում` միջազգային փորձագետներ, զանգվածային լրատվության միջոցների, մասնավոր ընկերությունների, ՀԿ-ների, դեսպանատների, փորձագիտական խմբի և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ։

(12-րդ կետը լրաց. 24.09.21 N 1056-Ա) 

13. Համակարգող խորհրդի նախագահի հանձնարարությամբ, նիստի օրակարգի հարցերը նախապատրաստելու նպատակով, կարող են կազմակերպվել նախնական քննարկումներ համակարգող խորհրդի անդամների հետ:

 

III. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՎ ԱՆԴԱՄՆԵՐԸ

 

14. Համակարգող խորհրդի նախագահը՝

1) համակարգում է համակարգող խորհրդի գործունեությունը և ապահովում որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունը.

2) հրավիրում և վարում է համակարգող խորհրդի նիստերը.

3) համակարգում է համակարգող խորհրդի քարտուղարության ընդհանուր աշխատանքները.

4) ստորագրում է համակարգող խորհրդի որոշումները և նիստերի արձանագրությունները, համակարգող խորհրդի գործունեության հետ կապված այլ փաստաթղթեր.

5) իր բացակայության դեպքում համակարգող խորհրդի անդամներից մեկին հանձնարարում է վարել նիստը.

6) համակարգող խորհրդի հաստատմանն է ներկայացնում նիստի օրակարգը:

15. Համակարգող խորհրդի անդամն իրավունք ունի՝

1) համակարգող խորհրդի նիստից առնվազն 2 օր առաջ գրավոր հարցեր ներկայացնել նիստի օրակարգում ընդգրկելու համար.

2) ներկայացնել առաջարկություններ համակարգող խորհրդի գործունեության, նիստի օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ.

3) ծանոթանալ համակարգող խորհրդի նիստերի արձանագրություններին:

16. Համակարգող խորհրդի անդամը պարտավոր է՝

1) մասնակցել համակարգող խորհրդի աշխատանքներին.

2) իրականացնել սույն աշխատակարգով իրեն վերապահված այլ լիազորություններ.

3) նիստին մասնակցելու անհնարինության դեպքում այդ մասին նախօրոք գրավոր տեղեկացնել համակարգող խորհրդի նախագահին՝ նշելով նիստին իր փոխարեն մասնակցող անձի տվյալները (անունը, ազգանունը, պաշտոնը):

17. Համակարգող խորհրդի քարտուղարության իրավասությունը վերապահվում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմին:

18. Համակարգող խորհրդի քարտուղարը՝

1) նախապատրաստում է նիստի օրակարգին վերաբերող համապատասխան նյութերն ու դրանք տրամադրում համակարգող խորհրդի անդամներին.

2) կազմում է համակարգող խորհրդի նիստերի արձանագրությունները.

3) վարում է համակարգող խորհրդի աշխատանքների հետ կապված գործավարությունը.

4) գրանցում է համակարգող խորհրդի անդամների ներկայացրած գրավոր հատուկ կարծիքները.

5) ապահովում է համակարգող խորհրդի արձանագրությունների տրամադրումը համակարգող խորհրդի անդամներին և համապատասխան կազմակերպություններին։

 

IV. ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

19. Համակարգող խորհրդի գործունեությունը դադարում է Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ:

(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 09.21 N 1056-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
24.09.2021, N 1056-Ա 25.09.2021, N 798-Ա
16.07.2020, N 807-Ա 17.07.2020, N 798-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան