Գլխավոր տեղեկություն
Համար
N 1637-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (08.10.2021-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.10.18-2021.10.31 Պաշտոնական հրապարակման օրը 07.10.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.10.2021
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.10.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.10.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 հոկտեմբերի 2021 թվականի N 1637-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ, ԱՊԱՐԱՆ, ԹԱԼԻՆ, ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՐԱՏ, ԱՐՏԱՇԱՏ, ՄԱՍԻՍ, ՎԵԴԻ, ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՐԱՔՍ, ԱՐՄԱՎԻՐ, ԲԱՂՐԱՄՅԱՆ, ԽՈՅ, ՄԵԾԱՄՈՐ, ՎԱՂԱՐՇԱՊԱՏ, ՓԱՐԱՔԱՐ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳԱՎԱՌ, ՄԱՐՏՈՒՆԻ, ՍԵՎԱՆ, ՎԱՐԴԵՆԻՍ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԹՈՒՄԱՆՅԱՆ, ՍՊԻՏԱԿ, ՎԱՆԱՁՈՐ, ՓԱՄԲԱԿ, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ, ԳԱՌՆԻ, ԾԱՂԿԱՁՈՐ, ՆՈՐ ՀԱՃՆ, ՀՐԱԶԴԱՆ, ՆԱԻՐԻ, ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ, ԱՄԱՍԻԱ, ԱՇՈՑՔ, ԱՐԹԻԿ, ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳՆԱՁՈՐ, ՋԵՐՄՈՒԿ, ՎԱՅՔ, ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԱՎԱԳԱՆԻՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 127-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 23-րդ, 26-րդ, 102-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 2021 թվականի դեկտեմբերի 5-ին նշանակել և Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Արարատի մարզի Արարատ, Արտաշատ, Մասիս, Վեդի, Արմավիրի մարզի Արաքս, Արմավիր, Բաղրամյան, Խոյ, Մեծամոր, Վաղարշապատ, Փարաքար, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Սևան, Վարդենիս, Լոռու մարզի Թումանյան, Սպիտակ, Վանաձոր, Փամբակ, Կոտայքի մարզի Աբովյան, Գառնի, Ծաղկաձոր, Նոր Հաճն, Հրազդան, Նաիրի, Շիրակի մարզի Ախուրյան, Ամասիա, Աշոցք, Արթիկ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում անցկացնել ավագանիների համամասնական ընտրակարգով ընտրություններ՝ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված՝ տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

       

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

Երևան

  

06.10.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

   

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 հոկտեմբերի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան