Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-209-Ն
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.01.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2009.07.08/34(700) Հոդ.1430
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2005
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.11.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2006

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը


Ընդունված է 2005 թվականի հոկտեմբերի 24-ին


«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (3 հուլիսի 2003 թվականի, ՀՕ-407) 9-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով.

 

«9) գործատուների կողմից վարձու աշխատողների ապահովագրական նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման ճշտության նկատմամբ հսկողությունը` օրենքով սահմանված դեպքերում:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1-ից:

 


Հայաստանի Հանրապետության
  Նախագահ
  

Ռ. Քոչարյան


2005 թ. նոյեմբերի 25
      Երևան
    ՀՕ-209-Ն